ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2009 թվականի N 807-Ա
«ԼԱՄԲՐՈՆ-ՖԱՐՄԻՄՊԷՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ուժը կորցրած ճանաչել «Լամբրոն-Ֆարմիմպէքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Վարդանանց 2-րդ փակուղի, 4 շենք., բն. 20, և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Արշակունյաց 2-րդ նրբ., N 2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N 833-Ն որոշմամբ տրված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի առևտրի և 2003 թվականի հունիսի 17-ի N 741-Ա որոշմամբ տրված թմրամիջոցների արտահանման և ներմուծման գործունեությունների իրականացման լիցենզիաները:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|