ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 2009 թվականի N 752-Ա
«ՀԻԴՐՈՄԵՏՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին և 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հիդրոմետսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել` միացնելով «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հիդրոմետսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության միացման պայմանագրի և փոխանցման ակտի կազմման և հաստատման աշխատանքների կատարումը, դրան համապատասխան «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափի և կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների և լրացումների կատարումը.
2) «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքային իրավունքների պետական գրանցումը` ընկերության միջոցների հաշվին.
3) «Հիդրոմետսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարման պետական գրանցման գործընթացը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 13 Երևան |
|