Գլխավոր տեղեկություն
Համար
N 564-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.07.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.22/37(703) Հոդ.878
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.07.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2009 թվականի N 564-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1033-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի բյուջետային գործընթացն սկսելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 2-ի N 790-Ն և 2007 թվականի դեկտեմբերի 17-ի N 888-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1033-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-ին, 13.2-րդ և 13.3-րդ կետերով.

 

«

13.1.

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

Տեղական ինքնակառավարման մարմիններից ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք հողի հարկի և գույքահարկի գծով` ըստ առանձին համայնքների, 2008 թվականի ելակետային տվյալները տարածքային կառավարման մարմիններում ստացվելու, ինչպես նաև այդ տվյալները տարածքային կառավարման մարմինների կողմից ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ներկայացվելու համար ժամկետների սահմանում

ՀՀ տարածքային կառավարման մարմիններ

մինչև 2009 թվականի
հուլիսի 17-ը

 13.2.

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

ՀՀ համայնքների բյուջեներին
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք` 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ըստ առանձին համայնքների, մշտական բնակչության թվաքանակի
գծով ելակետային տվյալների տրամադրում

ՀՀ ֆինանսների
նախարարություն

մինչև 2009 թվականի
օգոստոսի 1-ը

 13.3.

ՀՀ  կառավարությանն
առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք` ըստ առանձին համայնքների ելակետային տվյալների տրամադրում` ՀՀ ֆինանսների նախարարության մեթոդական ցուցումների համաձայն

ՀՀ ֆինանսների
նախարարություն

մինչև 2009 թվականի
օգոստոսի 11-ը

».

 

 

2) 14, 29, 33, 34 և 42-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

14.

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք` ըստ առանձին համայնքների ելակետային տվյալների տրամադրում` ՀՀ ֆինանսների նախարարության մեթոդական ցուցումների համաձայն

ՀՀ ֆինանսների
նախարարություն

մինչև 2009 թվականի
օգոստոսի 22-ը

29.

ՀՀ ֆինանսների
նախարարություն

ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից
ՀՀ համայնքների բյուջեներին տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում օգտագործման համար ստացված` պետական մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների մասին տեղական ինքնակառավարման մարմիններին ծանուցումների ուղարկում

ՀՀ տարածքային կառավարման մարմինների միջոցով` տեղական ինքնակառավարման մարմիններ

նշված տվյալներն ամբողջական ձևով ստանալու օրվանից`
10-օրյա ժամկետում

33.

ՀՀ ֆինանսների
նախարարություն

ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք` համայնքների 2008 թվականի բյուջեների եկամուտների կորուստների գումարների հաշվարկում` ըստ առանձին համայնքների

x

մինչև 2009 թվականի սեպտեմբերի
25-ը

34.

ՀՀ ֆինանսների
նախարարություն

ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկում` ըստ առանձին համայնքների (հաշվարկների հիմքում դնելով «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ 1998 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-262 օրենքը)

x

մինչև 2009 թվականի սեպտեմբերի
26-ը

42.

ՀՀ ֆինանսների
նախարարություն

ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից տրվելիք հատկացումների չափերի մասին ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններ տեղեկությունների ուղարկում

ՀՀ տարածքային կառավարման մարմինների միջոցով` տեղական ինքնակառավարման մարմիններ

«ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի պաշտոնական հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 9

Երևան