Գլխավոր տեղեկություն
Համար
N 862-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.10.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.10.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 2009 թվականի N 862-Ա

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել գնումների համակարգի բարեփոխումների ռազմավարությունից բխող միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հոկտեմբերի 12

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.

հոկտեմբերի 12-ի N 862-Ա որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

Ռազմավարության դրույթները

Միջոցառումը

Վերջնա- ժամկետը

Գնահատման ցուցանիշը

1

2

3

4

Իրավական դաշտի կատարելագործում

Գնումների մասին ՀՀ օրենսդրության համապատասխանեցում միջազգային լավագույն չափանիշներին

1. «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու առաջարկության ներկայացում ՀՀ կառավարություն

նոյեմբեր
2009 թ.

Գնումների մասին ՀՀ օրենսդրությունը համապատասխանում է ԵՄ-ի և ՀԲ-ի գնումների կանոններին

2. Գնումների մասին այլ իրավական ակտերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու առաջարկության ներկայացում ՀՀ կառավարություն

օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիս

3. Գնումների գործառնական ձեռնարկների (գնման գործընթացներում օգտագործվող փաստաթղթերի, մոդելային տեխնիկական առաջադրանքների, որակավորման պահանջների, ստանդարտ պայմանագրերի և այլ համանման փաստաթղթերի) մշակում և հաստատում

օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամիս

4. Անդամակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպության գնումների համաձայնագրին

դեկտեմբեր
2010 թ.

Հայաստանը հանդիսանում է ԱՀԿ-ի գնումների համաձայնագրի անդամ

Ինստիտուցիոնալ վերափոխումների իրականացում

«Գնումների մասին» ՀՀ օրենքի կարգավորման դաշտում նաև բնական մենաշնորհ հանդիսացող ծառայություններ մատուցող կազմակերպությունների կարիքների համար իրականացվող գնումների գործընթացների ներառում

5. «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու առաջարկության ներկայացում ՀՀ կառավարություն

նոյեմբեր
2009 թ.

բնական մենաշնորհ հանդիսացող ծառայություններ մատուցող կազմակերպությունների կարիքների համար գնումները կիրականացվեն «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն

Գնումների գործընթացի կարգավորման և բողոքարկման` լիազոր մարմնի իրավասությունների տարանջատում և առանձնացում

6. Գնումների բողոքարկման խորհրդի կազմավորման վերաբերյալ առաջարկության ներկայացում

օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիս

կազմավորվել և գործում է գնումների բողոքարկման անկախ համակարգ

Պետական գնումների գործակալության լիազորությունների վերանայում

7. Պետական գնումների գործակալության կանոնադրության և գործունեության կարգի վերաբերյալ փոփոխություններ կատարելու առաջարկության ներկայացում ՀՀ կառավարություն

ՊԳԳ-ի` մրցույթների կասեցման և գնման պայմանագրերը կնքելու լիազորությունները վերանայված են

Գնանշման հարցման ձևով գնումների կատարման շեմի բարձրացում` այն սահմանելով 20 մլն դրամ

8. «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու առաջարկության ներկայացում ՀՀ կառավարություն

նոյեմբեր
2009 թ.

շեմից ցածր գնումները պետական մարմինները կիրականացնեն ինքնուրույն

Գնման այն առարկաների ցանկի հաստատում, որոնք պետք է ձեռք բերվեն պարբերական մրցույթներով

9. Պարբերական մրցույթներով կատարվող գնումների ցանկը հաստատելու մասին առաջարկության ներկայացում ՀՀ կառավարություն

օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիս

պարբերական մրցույթներով կատարվող գնումների ցանկը հաստատված է

Էլեկտրոնային գնումների համակարգի ներդրում

Էլեկտրոնային մրցույթների համակարգի ներդնում

10. Մրցութային փաստաթղթերի և տեխնիկական առաջադրանքի հաստատում

դեկտեմբեր
2009 թ.

ծրագրային ապահովումն առկա է

11. Ծրագրային ապահովման գնման նպատակով խորհրդատուի ընտրություն և պայմանագրի կնքում

12. Ծրագրային ապահովման մշակում

13. Ապարատային ապահովման գնման պայմանագրի կնքում

դեկտեմբեր
2010 թ.

համակարգը փորձարկված է, իսկ օգտագործողները վերապատրաստվել են

14. Համակարգի փորձարկում

15. Համակարգի օգտագործողների վերապատրաստում

16. Անցում էլեկտրոնային մրցույթների համակարգի

հունվար
2011թ.

համակարգի միջոցով կազմակերպվում են պետության կարիքների համար կատարվող նպատակային մրցույթները` միաժամանակ պահպանելով մրցույթների ավանդական (թղթային) ձևով կազմակերպման հնարավորությունը

Էլեկտրոնային ձեռքբերումների համակարգի ներդնում

17. Էլեկտրոնային ձեռքբերումների համակարգի ներդրման գործողությունների ծրագրի մշակում

դեկտեմբեր

2010 թ.

գործողությունների ծրագիրն առկա է

Մրցույթի մասնակիցների հետորակավորման համակարգի ներդրում

18. Մրցույթի մասնակիցների հետորակավորման համակարգի ներդրման վերաբերյալ առաջարկության ներկայացում ՀՀ կառավարություն

հոկտեմբեր
2009 թ.

պահանջվում են միայն այն փաստաթղթերը, որոնք պատվիրատուն չի կարող ինքնուրույն ստանալ: Դրանք ներկայացվում են գնման գործընթացի վերջին փուլում

Շուկայական մեխանիզմներով գնագոյացման ապահովում

Պարբերական մրցույթների շրջանակներում գնագոյացման մեխանիզմների վերանայում

19. Պարբերական մրցույթների շրջանակներում գնագոյացման մեխանիզմների վերանայման վերաբերյալ առաջարկության ներկայացում ՀՀ կառավարություն

օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիս

պարբերական մրցույթներով կատարվող գնումների գները որոշվում են կոնկրետ կարիքի համար` տվյալ պահին շուկայում ձևավորված գների հիման վրա

Մասնակիցների գնային առաջարկների հիմնավորվածության պարտադիր գնահատում

20. Մասնակիցների գնային առաջարկների հիմնավորվածության գնահատման կարգի մշակում` մրցույթների հրավերի ստանդարտ պահանջների ձևով

օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամիս

պարտադիր կարգով գնահատվում է մասնակիցների գնային առաջարկների հիմնավորվածությունը

Պայմանագրերում փոփոխություններ կատարելու հնարավորությունների սահմանափակում և այն դեպքերի սահմանում, երբ փոփոխություններն արգելվում են

21. Պայմանագրերում փոփոխություններ կատարելու կարգի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն

հոկտեմբեր
2009 թ.

պայմանագրերում փոփոխություններ կատարելու պայմանները և կարգը ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանված են

Գնագոյացման գործոնային մեխանիզմների պայմանագրերով նախատեսում, որոնք համարժեքորեն արտացոլում են միջազգային շուկաներում գների և արտարժույթի փոփոխությունները

22. Գնագոյացման գործոնային մեխանիզմների սահմանման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն

օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիս

գործում են գնագոյացման գործոնային մեխանիզմներ

Մասնակիցների կողմից ֆյուչերսային գործիքների կիրառման և գործարար ռիսկերի ապահովագրման խրախուսում

23. Մասնակիցների կողմից ֆյուչերսային գործիքների կիրառման և գործարար ռիսկերի ապահովագրման պայմանների սահմանում` մրցույթների հրավերի ստանդարտ պահանջների ձևով

օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամիս

առանձին դեպքերում կիրառվում են ֆյուչերսային գործարքներ, ինչպես նաև գնման պայմանագրերն ապահովագրվում են

Նվազագույնի հասցնել պետական մասնակցությամբ կազմակերպություններից, ոչ մրցակցային ձևերով մրցակցային բնույթի ծառայությունների գնումը

24. Շուկայական (մրցակցային) բնույթի ծառայություններ մատուցող պետական մասնակցությամբ կազմակերպություններից գնումներն առանց մրցույթի կատարելու հնարավորության սահմանափակում

հոկտեմբեր
2009 թ.

պետական մասնակցությամբ կազմակերպություններից գնումները կատարվում են մրցակցային հիմունքներով

Անհրաժեշտ է մասնակիցների գնային առաջարկները համեմատել առանց հարկերի

25. Առանց հարկերի գնային առաջարկների համեմատման կարգի սահմանում` մրցույթների հրավերի ստանդարտ պահանջների ձևով

օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամիս

ապահովված է հարկման տարբեր ռեժիմներով պայմանավորված մրցութային առաջարկների համեմատության համարժեքությունը

Հակամրցակցային համաձայնությունների բացահայտման ու կանխարգելման համակարգի ներդրում

Շահերի բախման հայտարարագրման, ինչպես նաև գնումների մասնագետների ու մրցութային հանձնաժողովների անդամների ռոտացիայի ընթացակարգերի ներդրում

26. Շահերի բախման հայտարարագրման, ինչպես նաև գնումների մասնագետների ու մրցութային հանձնաժողովների անդամների ռոտացիայի ընթացակարգերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն

օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիս

գործում են պատվիրատուների (գնումների մասնագետների, մրցութային հանձնաժողովների անդամների) և մրցույթի մասնակիցների միջև հակամրցակցային համաձայնությունները, ինչպես նաև փոխկապակցվածության երևույթները բացահայտելու և դրանց հնարավորությունները նվազեցնելու մեխանիզմներ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի միջոցով գնումների գործընթացում հնարավոր հակամրցակցային համաձայնությունների բացահայտման և կանխարգելման գործունակ մեխանիզմների ներդնում

27. ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության միջև համագործակցության հուշագրի ստորագրում

դեկտեմբեր
2009թ.

նշված համագործակցության հետ կապված հարցերը կարգավորված են

Միջնորդավորված գնումների սահմանափակում

Միջնորդավորված գնումների պրակտիկայի սահմանափակում

28. Գնումների խմբավորման, միջազգային կապուղիներով մրցույթների հայտարարման և միջնորդավորված գնումների սահմանափակման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն

հոկտեմբեր
2009թ.

միջնորդավորված գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորված են ՀՀ օրենսդրությամբ

Բորսաներից գնումների կատարման հնարավորության մեխանիզմների ներդնում

29. Բորսաներից գնումների կատարման պայմանների մասին առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն

օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիս

ներդրված են բորսաներից գնումների կատարման մեխանիզմներ

Կազմակերպությունների մրցույթներին մասնակցությունը խրախուսելու ոչ նյութական մեխանիզմներ ներդնում

30. Կազմակերպությունների ռեյտինգավորման կարգի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն

օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիս

գործում է կազմակերպությունների ռեյտինգավորման համակարգ

Գնումների պլանավորման միասնական և ամբողջությամբ կանոնակարգված համակարգի ներդրում

Գնումների պլանավորման և հիմնավորվածության գնահատման` «Արժեք փողի դիմաց» համակարգի ներդնում

31. Գնումների պլանավորման և դրանց հիմնավորվածության գնահատման կարգի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն

օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիս

ներդրված է գնումների պլանավորման միասնական և ամբողջությամբ կանոնակարգված համակարգ

Հնարավորինս նորմավորել և միասնականացնել գնումները` մարմինների կարիքները և դրանց բնութագրերը

32. Գնումների նորմավորման և միասնականացման պայմանների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն

գործում են պետական մարմինների միանման կարիքների բավարարման միասնական նորմեր

Կապալի (աշխատանքների) պլանավորման և նախագծման գործընթացի բարելավում

33. Կապալի (աշխատանքների) պլանավորման և նախագծման գործընթացի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն

ներդրված է շուկայական մեխանիզմների վրա հիմնված ու կոռուպցիոն ռիսկերը կանխարգելող համակարգ

Կարողությունների զարգացում

Մասնագետների ուսուցման, շարունակական վերապատրաստման և որակավորման միասնական համակարգի ներդնում

34. ՀՀ կառավարության կողմից հաստատված` հանրային ֆինանսների կառավարման համակարգի մասնագետների ուսուցման, շարունակական վերապատրաստման և որակավորման համակարգի ներդրման ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացում

2009-2013թթ.
շարունակական

ԲՈՒՀ-երը պատրաստում են գնումների մասնագետներ:

Առնվազն յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ գնումների մասնագետները վերապատրաստվում են:Գնումների մասնագետները հանդիսանում են որակավորում ստացած անձինք:

Պետական գնումների գործակալության կարողությունների զարգացում

35. էլեկտրոնային գնումների համակարգի պահանջների տեսակետից ՊԳԳ-ում առկա կարողությունների գնահատում և այդ պահանջներին համապատասխանեցում

օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիս

ՊԳԳ-ի նոր դերի արդյունավետ կատարման տեսակետից առկա կարողությունները համարժեք են

36. ՊԳԳ-ի աշխատողների ատեստավորում

դեկտեմբեր
2009թ.

Մասնակիցների գնումների պատասխանատուների մասնագիտական կարողությունների բարելավում

37. Վերապատրաստման ծրագրերի կազմակերպում

շարունակական

ստեղծված են այնպիսի պայմաններ, որոնք մասնակիցների մուտքը գնումների համակարգ դարձնում են հնարավորինս դյուրին

38. Համապատասխան ուղեցույցերի և կիրառվող փաստաթղթերի օրինակելի ձևերի մշակում

օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամիս

39. Հեռախոսային «թեժ գիծ/աջակցման ծառայության» ստեղծում

դեկտեմբեր
2009թ.

Պայմանագրերի կառավարման և որակի հսկողության համակարգի ներդրում

Պատվիրատուները պետք է հնարավորություն ունենան գնահատելու պայմանագրի կատարման ընթացքը

40. Պայմանագրի կատարման նկատմամբ հսկողության ընթացիկ հաշվետվողականության կարգի սահմանում` պայմանագրի ընդհանուր/ստանդարտ պայմանների ձևով

օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամիս

ներդրված է պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողության ընթացիկ հաշվետվողականության համակարգ

Որակի հսկողությունը պետք է իրականացվի մասնագիտացված միավորների միջոցով

41. Մասնագիտացված մարմինների միջոցով որակի հսկողության իրականացման կարգի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն

օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիս

որակի հսկողությունն իրականացվում է համապատասխան մասնագիտացված միավորների միջոցով, որոնք լիարժեք պատասխանատվություն են կրում պայմանագրի կատարման համար

Պետք է բացառել պայմանագրի կատարման դիմաց վճարումների ուշացումները

42. Գնումների ֆինանսավորման կարգի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն

հոկտեմբեր 2009թ.

պայմանագրի պատշաճ կատարման դիմաց վճարումները կատարվում են կոնկրետ ժամանակահատվածում

Պայմանագրի կատարման արդյունքների երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման համակարգի ներդնում

43. Պայմանագրի կատարման արդյունքների երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն

օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիս

ներդրված է պայմանագրի կատարման արդյունքների երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման համակարգը

Պետք է նվազագույնի հասցնել երկկողմ համաձայնությամբ պայմանագրերի լուծման պրակտիկան

44. Գնման պայմանագրերի լուծման պայմանների սահմանում` պայմանագրի ընդհանուր/ստանդարտ պահանջների ձևով

օրենքն ուժի մեջ մտնելուցհետո վեց ամիս

պայմանագրերի լուծման պայմանները սահմանված են պայմանագրով

Անհրաժեշտ է ընտրանքային կարգով իրականացնել ռիսկային պայմանագրերի կատարման արժանահավատության ստուգումներ, գների հիմնավորվածության ու արժանահավատության փորձաքննություններ

45. Ռիսկային պայմանագրերի կատարման արժանահավատության ստուգումների, գների հիմնավորվածության ու արժանահավատության փորձաքննությունների կատարման կարգի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն

հոկտեմբեր
2009 թ.

կատարվում են ռիսկային պայմանագրերի կատարման արժանահավատության ստուգումներ, գների հիմնավորվածության ու արժանահավատության փորձաքննություններ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան