Գլխավոր տեղեկություն
Համար
N 565-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.07.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.07.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հուլիսի 2009 թվականի N 565-Ա

 

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՊԼՈՎԴԻՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Գրիգորյանին 2009 թվականի հուլիսի 11-12-ը գործուղել Պլովդիվ (Բուլղարիայի Հանրապետություն)` Սուսերամարտի եվրոպական համադաշնության 2009 թվականի կոնգրեսին մասնակցելու համար:

2. Ա. Գրիգորյանի` Պլովդիվ գործուղման հետ կապված ծախuերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի` «ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում` հայկական սուսերամարտի ֆեդերացիայի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Գրիգորյանի` Պլովդիվ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Պլովդիվ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 9

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան