Գլխավոր տեղեկություն
Համար
N 695-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.07.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 26 հունիսի 2009 թվականի N 695-Ա

 

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման 15-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 01 խմբի 01 դասի «04. Չափումների միասնականության ապահովման ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող չափումների միասնականության ապահովման 2009 թվականի աշխատանքների ցանկը` համաձայն հավելվածի:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հուլիսի 2
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 695-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

     

Ծրագրով նախատեսված աշխատանքների անվանումները, հիմնական ցուցանիշները 2009 թվականի ֆինանսավորման գումարը (հազ. դրամ)
NN ը/կ   Աշխատանքի նկարագիրը Աշխատանքի վերջնական արդյունքը 1-ին եռամսյակ կիսամյակ ինն ամիս տարի
1 2 3 4 5 6 7 8
1. Ազգային էտալոնների ստեղծում, ձեռքբերում, կատարելագործում, պահպանում, սպասարկում և բաղդատում     ազգային էտալոնների բաղդատման աշխատանքների կազմակերպում և բաղդատում` 10 միավոր էտալոնի (ելակետային չափման միջոցների) բաղդատում միջպետական էտալոնների հետ Բաղդատման վկայականի հանձնում, որը հիմք է ստեղծում չափման միջոցների փորձարկումների, ստուգաչափումների, արտադրանքի սերտիֆիկացման արդյունքների նկատմամբ փոխադարձ վստահության համար:        
ազգային էտալոնների պահպանման, տեխսպասարկման կազմակերպում ամենամյա շարունակական աշխատանք` էտալոնների ճշտությունը պահանջվող մակարդակի վրա պահելու համար        
  Աշխատանքի ծավալը   նշված է «Աշխատանքի վերջնական արդյունքը» սյունակում X X X X
  Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ)

X

  X X X X
  Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ)       1000.0 3000.0 8088.0
2. Հետազոտական աշխատանքների կատարում գերմաքուր նյութերի ստացման տեխնոլոգիաների և ստացված նյութերի որակական ու քանակական ուսումնասիրություն չափագիտական սպասարկման մակարդակի բարձրացում        
  Աշխատանքի ծավալը   նշված է «Աշխատանքի վերջնական արդյունքը» սյունակում X X X X
  Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ)

X

  X X X X
  Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ)       -- 1000.0 6196.0
  3. Չափագիտության բնագավառում նորմատիվ փաստաթղթերի մշակում չափումների միասնականության ապահովման ազգային համակարգի 2 ազգային ստանդարտների նախագծերի մշակման նախապատրաստական աշխատանքների կազմակերպում, նախագծերի առաջին և երկրորդ խմբագրությունների մշակում, միջպետական և միջազգային պահանջներին ներդաշնակեցում, փորձաքննության կազմակերպում և ընդունման նախապատրաստում          
    ՉՄԱԱՀ. «Չափագիտական հսկողություն և վերահսկողություն օրենսդրորեն կանոնակարգվող ոլորտում» ստանդարտի մշակում ՉՄԱԱՀ. «ԿՈՈՄԵՏ-ի շրջանակներում ստանդարտ նմուշների համատեղ մշակման, ճանաչման և գրանցման կարգը» ստանդարտի մշակում          
  Աշխատանքի ծավալը     X X X X
  Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ)

X

  X X X X
  Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ)       -- -- 2616.0
  Ընդամենը       1000.0 4000.0 16900.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան