Գլխավոր տեղեկություն
Համար
N 727-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.07.2009-11.05.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2009 թվականի N 727-Ա

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, ինչպես նաև արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետ կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` առցանց (online) ռեժիմով` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին տրամադրել ամենօրյա թարմացմամբ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետություն ներմուծված և իրացման փուլում համապատասխանության հավաստման ենթակա անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՊՀ ԱՏԳ ԱԱ) 0202, 0203 21-0203 29, 0207 12, 0207 14, 0207 25, 0207 27, 0207 33, 0207 36, 0209 00 110, 0210, 0303, 0304 19, 0401, 0402, 0403, 0405 10, 0405 90, 0406, 0713-0713 40, 0802 50 000, 0804 10 000, 0806 20, 0813, 0901, 0902, 1006, 1103, 1206 00, 1601-1603, 2009, 2105 00, 2106 90 100, 2106 90 980, 2202 90 100, 2203 00, 2208 20 120, 2208 20 400, 2208 20 620, 2208 20 890, 2401-2403, 2523 21 000, 2523 90 800, 3102-3105, 3208, 3209, 3401, 3402 20, 3402 90, 3819 00 000, 3820 00 000, 3917 21 100, 3917 22 100, 3917 23 100, 3923 10 000-3923 30, 3924 10 000, 4011 10 000, 4011 20, 4012 (բացի 4012 90 900-ից), 4014 10 000, 4818 10, 4818 20, 4818 40, 5601 10, 7007 11 100, 7007 21 200, 7213 91 100, 7214 99 100 ծածկագրերին դասվող ապրանքների վերաբերյալ: Տեղեկատվությունը պետք է ներառի ապրանքներ տեղափոխող անձի անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու (բնակության) վայրը, ՀՎՀՀ-ն, ներմուծված ապրանքի անվանումը, քանակը, արտահանող երկիրը և մաքսային հայտարարագրի համարը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել տեղեկատվության տրամադրման համար անհրաժեշտ տեխնիկական պայմանների հասանելիությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 6

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.10.2012, N 1341-Ն 17.11.2012, N 727-Ա
05.05.2011, N 544-Ա 11.05.2011, N 727-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան