ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2009 թվականի N 617-Ա
«ՎԱՆԴ-ՍԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2009 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ արդյունաբերական պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`
1) պայթեցման միջոց` հանքի համար` |
|
ա. Էքսել ՄՍ (Exel MS) (0-1000) մվ, (4-45) մետր |
300000 հատ, |
բ. Էքսել ՀՏԴ (Exel HTD) (9-200) մվ, (4-18) մետր |
300000 հատ, |
գ. Էքսել ԼՊ (Exel LP) (0-9000) մվ, (3-6) մետր |
300000 հատ. |
2) պայթուցիկ նյութ` |
|
ա. փաուերջել մագնիում 365 (սենատել մագնիում) |
300 տոննա, |
բ. փաուերջել մագնիում (սենատել պաուերֆրագ) |
300 տոննա. |
3) պայթուցիկ նյութ «Գեոնիտ»` |
|
ա. գեոնիտ 750 (ֆորտել պլյուս 75) (Geonit 750 (Fortel Plսs 75) |
800 տոննա, |
բ. գեոնիտ 300 (ֆորտել պլյուս 50) (Geonit 300 (Fortel Plսs 50) |
800 տոննա |
4) ոչ էլեկտրական պայթեցման միջոց «Իմպուլս»` |
|
ա. սարք ՈՒՆՍ-ՊԱ (0-1000) մվ, (4-100) մ |
200000 հատ, |
բ. սարք ՈՒՆՍ-Ս (0-1000) մվ, (4-40) մ |
200000 հատ: |
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սահմանված կարգով ապահովել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող արդյունաբերական պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Հայաստանի Հանրապետություն ներմուծված արդյունաբերական պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|