Գլխավոր տեղեկություն
Համար
N 707-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.07.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.07.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 26 հունիսի 2009 թվականի N 707-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 500-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Որպես նվիրաբերություն գույք ընդունելու և «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին» N 500-Ա որոշման 1-ին կետը «Արթիկ քաղաքի Գարեգին Նժդեհի 1 (3) հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկից՝ 58,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 1572000 դրամ հաշվեկշռային արժեքով,» բառերից հետո լրացնել «4-րդ հարկից՝ 34,7 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 912000 դրամ հաշվեկշռային արժեքով,» բառերով, իսկ «Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի N 33 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից՝ 60 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 2036000 դրամ հաշվեկշռային արժեքով» բառերը փոխարինել «Մեղրի քաղաքի Մեղրաձորի 3 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից՝ 47,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 399887 դրամ հաշվեկշռային արժեքով» բառերով։

2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետներին՝ առաջարկել Ապարանի, Ծաղկահովտի, Թալինի, Մարտունու, Սևանի, Սպիտակի, Ստեփանավանի, Եղվարդի, Մարալիկի, Աշոցքի, Ջերմուկի, Նոյեմբերյանի և Բերդի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի հետ կնքել համայնքային սեփականություն հանդիսացող` Ապարան քաղաքի Մարշալ Բաղրամյան 26 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկից` 40 քառ. մետր ընդհանուր մակերեսով, Ծաղկահովիտ գյուղի գյուղապետարանի վարչական շենքի 3-րդ հարկից` 34,4 քառ. մետր ընդհանուր մակերեսով, Թալին քաղաքի Գայի 1 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 16 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 2-րդ հարկից` 59 քառ. մետր ընդհանուր մակերեսով, Մարտունի քաղաքի Շահումյան 2 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից` 59.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով, Սևան քաղաքի Նաիրյան 164 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից` 78 քառ. մետր ընդհանուր մակերեսով, Սպիտակ քաղաքի Շահումյան 7 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից` 9 քառ. մետր ընդհանուր մակերեսով և նկուղային հարկից` 50 քառ. մետր ընդհանուր մակերեսով, Ստեփանավան քաղաքի Միլիոնի N 1 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից` 18,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով և նկուղային հարկից` 25 քառ. մետր ընդհանուր մակերեսով, Եղվարդ քաղաքի Երևանյան 1 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկից` 58,8 քառ. մետր ընդհանուր մակերեսով, Մարալիկ քաղաքի Մադաթյան 1 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից` 71,7 քառ. մետր ընդհանուր մակերեսով, Աշոցք գյուղի գյուղապետարանի վարչական շենքի 2-րդ հարկից` 72 քառ. մետր ընդհանուր մակերեսով, Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան 8 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից` 14,5 քառ. մետր ընդհանուր մակերեսով, Նոյեմբերյան քաղաքի Երևանյան 4 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից` 58,8 քառ. մետր ընդհանուր մակերեսով, Բերդ քաղաքի Լևոն Բեկի 5 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից` 59 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հուլիսի 2
Երևան

 
         

                                                    

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան