Գլխավոր տեղեկություն
Համար
N 5-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.09.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.01.22/5(240) Հոդ.83
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.01.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունվարի 2003 թվականի N 5-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ տարածքային բաժինՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 25.08.04 N 560-Ն)

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 10-րդ,11-րդ հոդվածներին և 121-րդ հոդվածի յոթերորդ մասի 2-րդ կետին համապատասխան` հանրապետությունում ջրային ռեսուրսների ապակենտրոնացված կառավարումը խթանելու, գետավազանային կառավարումը կարգավորելու, ջրային ռեսուրսների օգտագործման ծրագրերը և հսկողության աշխատանքներն էապես բարելավելու նպատակով՝

1. Հաստատել`

ա) ջրավազանային կառավարման տարածքային բաժինների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ջրավազանային կառավարման տարածքային բաժինների գործունեության կանոնակարգը` համաձայն N 2 հավելվածի.

գ) ջրավազանային կառավարման անցնելու ժամանակացույցը` համաձայն N 3 հավելվածի։

(1-ին կետը փոփ. 25.08.04 N 560-Ն)

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մինչև 2003 թվականի փետրվարի 15-ը՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կառուցվածքում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունվարի 10
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2003 թ.
հունվարի 10-ի N 5-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ջրավազանային կառավարման տարածքային բաժինՆԵՐԻ

(վերնագիրը փոփ. 25.08.04 N 560-Ն)

 

1. Սևան-Հրազդանի ջրավազանային կառավարման  տարածքային բաժին (ավազանի տարածքը` Սևանա լիճն իր ջրահավաքով, Հրազդան, Մարմարիկ, Քասախ և Ամբերդ գետերն իրենց ջրահավաքներով)

(1-ին կետը փոփ. 25.08.04 N 560-Ն)

2. Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքային բաժին (ավազանի տարածքը՝ Դեբետ, Աղստև գետերն իրենց ջրահավաքներով և Քուռ գետի վտակներն իրենց ջրահավաքներով)

(2-րդ կետը փոփ. 25.08.04 N 560-Ն)

3. Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքային բաժին (ավազանի տարածքը` Ախուրյան, Սելավ-Մաստարա, Մանթաշ գետերն իրենց վտակներով և ջրահավաքներով, Մանթաշ ջրամբարն իր ջրահավաքով)

(3-րդ կետը փոփ. 25.08.04 N 560-Ն)

4. Արարատյան ջրավազանային կառավարման տարածքային բաժին (ավազանի տարածքը` Ազատ, Վեդի, Սևջուր և Արփա գետերն իրենց ջրահավաքներով, Ակնալիճն իր ջրահավաքով)

(4-րդ կետը փոփ. 25.08.04 N 560-Ն)

5. Հարավային ջրավազանային կառավարման տարածքային բաժին (ավազանի տարածքը` Որոտան, Ողջի, Մեղրի գետերն իրենց ջրահավաքներով և Արաքս գետի վտակներն իրենց ջրահավաքներով)

(5-րդ կետը փոփ. 25.08.04 N 560-Ն)

(հավելվածը փոփ. 25.08.04 N 560-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2003 թ.
հունվարի 10-ի N 5-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ տարածքային բաժինների ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 25.08.04 N 560-Ն)

 

1. Ջրավազանային կառավարման տարածքային բաժինները (այսուհետ` մարմիններ) իրականացնում են ջրավազանային կառավարման պլանները և կապող օղակներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (այսուհետ՝ գործակալություն) և ջրավազանային մարմինների կողմից սպասարկվող համայնքների համար:

(1-ին կետը փոփ. 25.08.04 N 560-Ն)

2. Մարմիններն օրենքով սահմանված կարգով`

ա) ջրօգտագործողներից և լիազոր ներկայացուցիչներից ընդունում են ջրօգտագործման թույլտվության հայտեր, գրանցում ըստ ոլորտների և ներկայացնում գործակալություն` հետագա ընթացք տալու համար.

բ) գործակալության կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունները գրանցում և դասակարգում են ըստ ոլորտների, օգտագործման բնագավառների, ինչպես նաև իրականացնում են հսկողություն ջրօգտագործման թույլտվությամբ տրված պայմանները կատարելու և ստանդարտները չխախտելու նկատմամբ.

գ) կազմակերպում և մասնակցում են ջրավազանային պլանների աշխատանքների կատարմանը` ելնելով ջրավազանի առանձնահատկությունից.

դ) հսկողություն են իրականացնում ջրառով նախատեսված ջրային ռեսուրսների օգտագործման, հաշվառման, ռեժիմի, ջրաչափական կառույցների սարքերի աշխատանքի, ինչպես նաև ջրապահպան գոտիների պահպանության նկատմամբ.

ե) սահմանված կարգով իրենց կատարած աշխատանքների համար հաշվետվություն են ներկայացնում գործակալությանը.

զ) մասնագիտացված լաբորատորիաների միջոցով պարբերաբար կատարում են ջրավազանները թափվող կեղտաջրերի քանակական և որակական ցուցանիշների հսկիչ անալիզներ.

է) մասնակցում են ջրօգտագործողների միջև ջրերի բաշխման հեռանկարային պլանների՝ ջրի մատակարարման ռեժիմի կազմմանը, ինչպես նաև մշակում են ավազանի ջրային ռեսուրսների կառավարման, օգտագործման և պահպանության հեռանկարային ծրագիրը` ելնելով ավազանի առանձնահատկությունից:

(2-րդ կետը փոփ. 08.09.09 N 744-Ն)

3. Ջրավազանային կառավարման տարածքային բաժնի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել քաղաքացիները, ջրօգտագործողների ընկերությունների միությունների, հասարակական և այլ կազմակերպությունների ու համայնքների ներկայացուցիչներ։

(3-րդ կետը փոփ. 25.08.04 N 560-Ն)

(հավելվածը փոփ. 25.08.04 N 560-Ն, 08.09.09 N 744-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ վարչապետի 2003 թ.
հունվարի 10-ի N 5-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ

 

Ջրավազանային կառավարման տարածքային բաժնի անվանումը

Եռամսյակը

 

 

Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքային բաժին

II եռամսյակ 2003 թ.

 

 

Սևան-Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքային բաժին

IV եռամսյակ 2003 թ.

 

 

Արարատյան ջրավազանային կառավարման տարածքային բաժին

II եռամսյակ 2004 թ.

 

 

Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքային բաժին

IV եռամսյակ 2004 թ.

 

 

Հարավային ջրավազանային կառավարման տարածքային բաժին

IV եռամսյակ 2004 թ.

 

(հավելվածը փոփ. 25.08.04 N 560-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.09.2009, N 744-Ն 26.09.2009, N 5-Ն
25.08.2004, N 560-Ն 11.09.2004, N 5-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան