Գլխավոր տեղեկություն
Համար
N 778-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.09.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.09.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 սեպտեմբերի 2009 թվականի N 778-Ա

 

Ա. ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԷՍՏՈՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ա. Ասատրյանին 2009 թվականի սեպտեմբերի 16-24-ը գործուղել Էստոնիա` կենսաթոշակային բարեփոխումների միջազգային փորձի ուսումնասիրման համար ԱՄՆ-ի ՄԶԳ ՍՊՀՀ-ի ծրագրի նախաձեռնությամբ կազմակերպված ուսումնական այցին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ասատրյանի` Էստոնիա գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կկատարվեն ԱՄՆ-ի ՄԶԳ ՍՊՀՀ-ի ծրագրի կողմից:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Ասատրյանի` Էստոնիա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ա. Ասատրյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Էստոնիա գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. սեպտեմբերի 16

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան