ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2009 թվականի N 571-Ա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ II ԾՐԱԳԻՐ» N 4267-AM ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետով հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների օրինակելի կանոնադրության 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացման II ծրագիր» N 4267-AM վարկային ծրագրի շրջանակներում «Ապարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի վերանորոգման նպատակով 2009 թվականի մայիսի 18-ին անցկացված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության` Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կողմից 2009 թվականի մայիսի 21-ին հաստատված CR2/NCB/B-W/055-09 մրցույթի արդյունքները` 553,312,080.00 դրամ պայմանագրային արժեքով, մրցույթի հաղթող ճանաչելով «Ռուստիկա Լենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը.
2) Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացման II ծրագիր» N 4267-AM վարկային ծրագրի շրջանակներում «Արմավիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի վերանորոգման նպատակով 2009 թվականի մայիսի 18-ին անցկացված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության` Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կողմից 2009 թվականի մայիսի 21-ին հաստատված CR2/NCB/B-W/057-09 մրցույթի արդյունքները` 570,617,421.00 դրամ պայմանագրային արժեքով, մրցույթի հաղթող ճանաչելով «Միլաքս Գրուպ» փակ բաժնետիրական ընկերությունը.
3) Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացման II ծրագիր» N 4267-AM վարկային ծրագրի շրջանակներում «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի վերանորոգման նպատակով 2009 թվականի մայիսի 19-ին անցկացված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության` Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կողմից 2009 թվականի մայիսի 21-ին հաստատված CR2/NCB/B-W/058-09 մրցույթի արդյունքները` 692,184,130.60 դրամ պայմանագրային արժեքով, մրցույթի հաղթող ճանաչելով «Արարիչ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. մայիսի 29 |
|