ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 2009 թվականի N 493-Ա
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մասնավորեցնել «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության անվամբ պետական բաժնետոմսերը (1175 սովորական բաժնետոմս, յուրաքանչյուրը 40000 դրամ անվանական արժեքով)` բանկի ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին` գնի միանվագ վճարման պայմանով, որը պետք է կատարվի մասնավորեցման պայմանագիրը կնքելուց հետո յոթ բանկային օրվա ընթացքում:
2. Սահմանել, որ մասնավորեցվող բաժնետոմսերի մեկ բաժնետոմսի վաճառքի գինը որոշվում է դրա անվանական արժեքի նկատմամբ կիրառելով գնման առաջարկի ներկայացմանը նախորդող ամսվա վերջին օրվա դրությամբ բանկի ընդհանուր կապիտալի և կանոնադրական կապիտալի հարաբերակցությունը, բայց ոչ պակաս բաժնետոմսի անվանական արժեքը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ բանկի կանոնադրությամբ սահմանված կարգով ապահովել պետական բաժնեմասի գնման առաջարկը ներկայացնելը, պետական բաժնեմասը գնելու համաձայնություն տված բաժնետերերի հետ մասնավորեցման գործարքները կնքելը` պայմանով, որ դեպոզիտարիայում բաժնետոմսերի սեփականության իրավունքի փոխանցման հետ կապված վճարները կատարվում են գնորդների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. մայիսի 12 Երևան |
|