Գլխավոր տեղեկություն
Համար
N 606
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (08.05.2000-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.09.30/25(91)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.09.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.09.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.1999

041.0606.23.09.09

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 սեպտեմբերի 1999 թվականի N 606
քաղ. Երևան

 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Հայաստանի Հանրապետության անդամակցության ապահովման նպատակով`

1. Հաստատել առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության ապահովման համար անհրաժեշտ օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման և առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության առաջնահերթ միջոցառումների ժամանակացույցերը (կցվում են):

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` ապահովել սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցերով նախատեսված համապատասխան հանձնարարականների կատարումը` սահմանված ժամկետներում:

3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` համակարգել սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցերով նախատեսված` առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության ապահովման համար անհրաժեշտ օրենքների և այլ իրավական ակտերի նախապատրաստման, ինչպես նաև առաջնահերթ միջոցառումների իրականացման աշխատանքները:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մայիսի 4-ի «Առևտրի համաշխարհային կազմակերպությանը` Հայաստանի Հանրապետության անդամակցության առաջնահերթ միջոցառումների մասին» N 268 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
սեպտեմբերի 23-ի N 606 որոշմամբ

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

առԵՎտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության ապահովման համար անհրաժեշտ օրենքների ԵՎ այլ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման

 

NN
ը/կ
Օրենքների և իրավական
ակտերի նախագծերը

ՀՀ կառավարության
քննարկման
ներկայացման
ժամկետը
(1999 թ.)

ՀՀ ԱԺ-ի կողմից
ընդունման`
նախատեսվող
ժամկետը
 (1999 թ.)

Պատասխանատու
կատարողը

Համակատարողները

1

2

3

4

5

6

1. «Ապրանքների և ծառայությունների
նորմատիվ պահանջներին
համապատասխանության
հավաստման մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենք
մինչև
սեպտեմբերի 15-ը
հոկտեմբերի 10-ը

ՀՀ կառավարությանն
առընթեր ստանդարտացման,
չափագիտության և
սերտիֆիկացման վարչություն

ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
2. «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք մինչև
սեպտեմբերի 15-ը
նոյեմբերի 15-ը

ՀՀ կառավարությանն
առընթեր ստանդարտացման,
չափագիտության և
սերտիֆիկացման վարչություն

ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
3. «Տեխնիկական կանոնակարգերի մասին» Հայաստանի Հանրապետության
կառավարության որոշում
1-ին և 2-րդ
կետերում նշված
օրենքների ընդունումից
հետո մեկշաբաթյա ժամկետում

----

ՀՀ կառավարությանն
առընթեր ստանդարտացման,
չափագիտության և
սերտիֆիկացման վարչություն

ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
4. «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենք
մինչև
սեպտեմբերի 20-ը
հոկտեմբերի 15-ը

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
5. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք մինչև
սեպտեմբերի 20-ը
նոյեմբերի 1-ը

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
6. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք մինչև
սեպտեմբերի 20-ը
նոյեմբերի 1-ը

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
7. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք մինչև
սեպտեմբերի 20-ը
նոյեմբերի 1-ը

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
8. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախագծում նախատեսվող փոփոխություններ և լրացումներ մինչև
սեպտեմբերի 20-ը
նոյեմբերի 1-ը

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
9. ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի նախագծում նախատեսվող փոփոխություններ և լրացումներ մինչև
սեպտեմբերի 20-ը
նոյեմբերի 1-ը

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
10. «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք մինչև
սեպտեմբերի 22-ը
հոկտեմբերի 15-ը

ՀՀ կառավարությանն
առընթեր արտոնագրային վարչություն

ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
11. «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք մինչև
սեպտեմբերի 22-ը
հոկտեմբերի 15-ը

ՀՀ կառավարությանն
առընթեր արտոնագրային վարչություն

ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
12. «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք մինչև
սեպտեմբերի 22-ը
հոկտեմբերի 15-ը

ՀՀ հեղինակային իրավունքների ազգային գործակալություն

ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
13. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրք մինչև
սեպտեմբերի 29-ը
նոյեմբերի 1-ը

ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ պետական եկամուտների նախարարություն

ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
14. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք մինչև հոկտեմբերի 4-ը հոկտեմբերի 15-ը

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն,
ՀՀ
կառավարությանն
առընթեր ստանդարտացման,
չափագիտության և
սերտիֆիկացման վարչություն,
հհ
առողջապահության
նախարարություն
15. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք մինչև հոկտեմբերի 11-ը դեկտեմբերի 1-ը ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն,
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
16. «Ներքին շուկայի պաշտպանական միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք մինչև հոկտեմբերի 11-ը նոյեմբերի 1-ը ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն,
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
17. «Հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք մինչև հոկտեմբերի 11-ը նոյեմբերի 1-ը ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն,
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
18. «Պետական գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք մինչև հոկտեմբերի 25-ը դեկտեմբերի 30-ը ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
19. «Հայաստանի Հանրապետությունում ԱՀԿ-ի ծանուցման կենտրոնի ստեղծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում մինչև դեկտեմբերի 1-ը
----
ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

-----
20. «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
-----
հոկտեմբերի 1-ը

ՀՀ կառավարությանն
առընթեր արտոնագրային վարչություն

ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
21. «Սելեկցիոն նվաճումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
-----
նոյեմբերի 15-ը

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

22. «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
-----
հոկտեմբերի 1-ը

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
սեպտեմբերի 23-ի N 606 որոշմամբ

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

առԵՎտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության առաջնահերթ միջոցառումների

 

NN
ը/կ

Միջոցառումը

Կատարման
ժամկետը (1999 թ.)

Պատասխանատու
կատարողը

Համակատարողները

1

2

3

4

5

1. Բեռնի 1971 թ. կոնվենցիային Հայաստանի
Հանրապետության միանալու հետ կապված
անհրաժեշտ աշխատանքների իրականացման
ծրագրի նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը
մինչև
սեպտեմբերի 27-ը
ՀՀ հեղինակային
իրավունքների
ազգային
գործակալություն
ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
2. ԱՀԿ անդամ մի շարք պետությունների հետ
երկկողմ բանակցությունների հերթական փուլի նախապատրաստումը և վարումը
սեպտեմբեր- հոկտեմբեր ՀՀ
արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
Այլ նախարարություններ և գերատեսչություններ
3. ԱՀԿ-ին Հայաստանի Հանրապետության
անդամակցության աշխատանքային խմբի
պաշտոնական հանդիպման նախապատրաստումը
և անցկացումը
մինչև
հոկտեմբերի 22-ը
ՀՀ
արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
Այլ նախարարություններ և գերատեսչություններ
4. Հարցման կենտրոնների ստեղծումը մինչև նոյեմբերի 15-ը

ՀՀ
կառավարությանն
առընթեր ստանդարտացման
չափագիտության և
սերտիֆիկացման
վարչություն,
ՀՀ
կառավարությանն
առընթեր արտոնագրային
վարչություն
ՀՀ հեղինակային
իրավունքների
ազգային
գործակալություն

ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
5. ԱՀԿ-ին կից Հայաստանի Հանրապետության անդամակցության պաշտոնական
արձանագրության ստորագրումը
դեկտեմբեր ՀՀ
արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
6. ԱՀԿ-ին կից Հայաստանի
Հանրապետության մշտական
ներկայացուցչության ստեղծում
ԱՀԿ-ին կից Հայաստանի Հանրապետության անդամակցության պաշտոնական արձանագրության ստորագրումից հետո մեկ ամսվա ընթացքում ՀՀ
արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
7. ԱՀԿ-ին Հայաստանի Հանրապետության
անդամակցության համաձայնագրի
Հայաստանի Հանրապետության կողմից վավերացման նախապատրաստական
աշխատանքների կազմակերպումը
6-րդ կետի
կատարումից հետո
3-ամսյա
ժամկետում
ՀՀ
արդարադատության
նախարարություն
ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

(ժամանակացույցը խմբ. 25.04.00 N 214)