Գլխավոր տեղեկություն
Համար
N 275-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.07.2009-01.03.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.07.01/21(339) Հոդ.239
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
10.06.2009
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 հունիսի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 60009229

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

10 հունիսի 2009 թ.
ք. Երևան

N 275-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵԼՔԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՁԱՅՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, 54-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել ելքային միջազգային ձայնային ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվության ձևը (հավելված):

2. Սահմանել, որ ելքային միջազգային ձայնային ծառայություններ մատուցող անձինք սույն որոշման 1-ին կետով հաստատված ձևով հաշվետվությունը` էլեկտրոնային տարբերակի հետ միասին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով են ներկայացնում յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2009 թ. հունիսի 10-ի

N 275-Ն որոշմամբ

 

ԵԼՔԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՁԱՅՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎ

 

_____ թվականի_____եռամսյակ

 

_________________________________________________

(ելքային միջազգային ձայնային ծառայություն մատուցող անձի անունը, ազգանունը կամ անվանումը)

 

Հ/հ

Ծառայությունների անվանումը

Տրաֆիկ (րոպե)

Ծառայու-թյունների մատուցման դիմաց գոյացած հասույթ
(հազ. դրամ,
ներառյալ ԱԱՀ)

Կայացած զանգերի տոկոսը` ASR
(%)

Խոսակցու-թյան միջին տևողու-թյունը` ASD
(րոպե)

Միջին տևողությունը համարի ներածումից մինչև միացումը` PDD (վայրկյան)

1.

Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցված ելքային միջազգային ձայնային ծառայություններ` ըստ գործող արձանագրությունների (ընդամենը), այդ թվում

         

1)

TDM արձանագրությամբ

         

2)

H.323 արձանագրությամբ

         

3)

SIP արձանագրությամբ

         

4)

Այլ արձանագրությամբ

         

2.

Ելքային միջազգային ձայնային ծառայությունների համար օգտագործվող կապուղու
թողունակությունը (Մբիթ/վ) ___________
 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.12.2021, N 494-Ն 01.03.2022, N 275-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան