«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 հունիսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60009229
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
10 հունիսի 2009 թ. |
N 275-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵԼՔԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՁԱՅՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, 54-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել ելքային միջազգային ձայնային ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվության ձևը (հավելված):
2. Սահմանել, որ ելքային միջազգային ձայնային ծառայություններ մատուցող անձինք սույն որոշման 1-ին կետով հաստատված ձևով հաշվետվությունը` էլեկտրոնային տարբերակի հետ միասին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով են ներկայացնում յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հավելված
Հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թ. հունիսի 10-ի N 275-Ն որոշմամբ |
ԵԼՔԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՁԱՅՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎ
_____ թվականի_____եռամսյակ
_________________________________________________
(ելքային միջազգային ձայնային ծառայություն մատուցող անձի անունը, ազգանունը կամ անվանումը)
Հ/հ |
Ծառայությունների անվանումը |
Տրաֆիկ (րոպե) |
Ծառայու-թյունների մատուցման դիմաց գոյացած հասույթ |
Կայացած զանգերի տոկոսը` ASR |
Խոսակցու-թյան միջին տևողու-թյունը` ASD |
Միջին տևողությունը համարի ներածումից մինչև միացումը` PDD (վայրկյան) |
1. |
Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցված ելքային միջազգային ձայնային ծառայություններ` ըստ գործող արձանագրությունների (ընդամենը), այդ թվում |
|||||
1) |
TDM արձանագրությամբ |
|||||
2) |
H.323 արձանագրությամբ |
|||||
3) |
SIP արձանագրությամբ |
|||||
4) |
Այլ արձանագրությամբ |
|||||
2. |
Ելքային միջազգային ձայնային ծառայությունների համար օգտագործվող կապուղու |