Գլխավոր տեղեկություն
Համար
N 1889-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.08.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հունվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                   

 16 դեկտեմբերի 2004 թվականի N 1889-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ԵՂԵԳՆԱՁՈՐ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՈՒ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 935609.68 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 27704.385 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 1 հավելվածի, և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

2. «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 91789.846 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը` համաձայն N 2 հավելվածի, և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

(2-րդ կետը փոփ. 30.07.09 N 870-Ա)

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի համաձայն առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.

բ) ապահովել սույն որոշման 2-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.

գ) մեկամսյա ժամկետում` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերը և գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերությանը.

դ) ապահովել «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերությանը փոխանցված պետական ոռոգման համակարգերի և գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:

5. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանների ճշտումը և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի և դրանց օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2005 թ. հունվարի 14

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության  2004 թվականի
դեկտեմբերի 16-ի N 1889-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԵՂԵԳՆԱՁՈՐ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

 Ոռոգման համակարգի և գույքի անվանումները

Հաշվեկշռային արժեքը (դրամ)

 1

 2

 3

I. Ոռոգման համակարգեր

1.

Ռինդի ջրանցք

80126049

2.

Գետափ-Աղավնաձորի պոմպակայանի «Արփիի ճյուղ» ջրանցք

21836139

3.

Վերնաշեն-Գլաձորի բաժանարար ջրատար

15092012

4.

Չիվա-Ռինդի դյուկեր

1970221

5.

ՀԷԿ-ի ջրանցք

2734559

6.

Գլաձորի ջրատար-ջրանցք

9286502

7.

Արտաբույնք-Եղեգիսի ջրանցք

114391

8.

Սալլի-Արտաբույնքի ջրանցք

1852495

9.

Արտաբույնք-Շատինի ջրանցք

91605

10.

Տնկարանի ոռոգման ցանց

999791

11.

Վերնաշեն-Գլաձորի դյուկեր

2826481

12.

Գետափի պոմպակայանի ճնշումային խողովակաշար

0

13.

Շատին-Գետափի ջրանցք

585107

14.

Սալլի-Շատինի ջրանցք

4628372

15.

Գետի ջրանցք

18196695

16.

Գետափ-Եղեգնաձորի ջրանցք

19846169

17.

Ելփինի պոմպակայանի մոտեցնող ջրանցք

36615041

18.

Ելփինի պոմպակայան

39696100

19.

Ելփինի խորքային հոր

3499452

20.

Աղավնաձորի ներտնտեսային պոմպակայան

9271542

21.

Վարչական շենք և շինություններ

14707034

22.

Վայք-Մալիշկա-Ագարակաձորի ջրատար

644045985

23.

Մալիշկա-Եղեգնաձորի ջրանցք

7587937

24.

Մալիշկայի N 2 պոմպակայան

0

25.

Եղեգնաձորի N 2 պոմպակայան

0

26.

Ագարակաձորի պոմպակայան

0

 

ընդամենը

935609680

II. Գույք

1.

Ավտոմեքենա «ԻԺ-2717»

1811338

2.

Ավտոմեքենա «ՎԱԶ-21213»

2043913

3.

Ավտոմեքենա «ՈՒԱԶ-39097»

2647488

4.

Տրակտոր «ԴՏ-75»

11158414

5.

Ավտոմեքենա «ԳԱԶ-6601»

28264

6.

Ավտոմեքենա «ԳԱԶ-53»

42345

7.

Ավտոմեքենա «ԳԱԶ-5201 Մ»

115258

8.

Էքսկավատոր «Դ-2621»

275942

9.

Վակուումային ավտոքարշ

133407

10.

Հոսքաչափ (3 հատ)

2831798

11.

Էլ. հաշվիչ (2 հատ)

238264

12.

Տնօրենի սեղան` կողային կցորդով

70752

13.

Խորհրդակցությունների սեղան

53240

14.

Պահարան

85458

15.

Բազկաթոռ

76168

16.

Աթոռ

99229

17.

Գրասեղան

165739

18.

Պահարան

85458

19.

Աթոռ

131342

20.

Ֆաքսիմիլային սարք «Brother Fax 333 MC»

117232

21.

Համակարգիչ

306134

22.

Տպիչ սարք

71602

23.

Մալուխ (2 հատ)

111066

24.

Ռադիոկայան «Քենվուդ ՏՍ-278»

71378

25.

Ձեռքի գերկարճալիք ռադիոկայան (7 հատ)

579642

26.

Անտենա (7 հատ)

112552

27.

Մարտկոց 7.2v 1000mh (7 հատ)

253242

28.

Լիցքավորման սարք (7 հատ)

95669

29.

Ավտոմեքենայի լիցքավորման սարք (7 հատ)

56275

30.

Գերկարճալիք ռադիոկայան

241182

31.

Ալենկո

71378

32.

Կարճալիք անշարժ ռադիոկայան

803941

33.

Սնուցող և լիցքավորող սարք

112552

34.

Անտենա` ստացիոնար (2 հատ)

35689

35.

Անտենա` բազային

527921

36.

Մարտկոց

20099

37.

Սնուցող և լիցքավորող սարք

321577

38.

Ռադիոկայան «Քենվուդ ՏՍ-279»

99314

39.

Ռադիոկայան «Քենվուդ ՏՍ-280»

128894

40.

Ռադիոկայան «Քենվուդ ՏՍ-281»

160267

41.

Ռադիոկայան «Քենվուդ ՏՍ-282»

193600

42.

Ռադիոկայան «Քենվուդ ՏՍ-283»

193600

43.

Շրջանառու միջոցներ (80 անուն)

501620,44

44.

Արագամաշ առարկաներ (13 անուն)

424145

 

ընդամենը

27704385

 

Ընդամենը

963314065

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության  2004 թվականի
դեկտեմբերի 16-ի N 1889-Ա որոշման

 Ց Ա Ն Կ

«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԵՂԵԳՆԱՁՈՐ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ

NN
ը/կ

 Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները

Հաշվեկշռային արժեքը (դրամ)

 I. Ոռոգման համակարգեր

1.

Մալիշկա-Եղեգնաձորի ջրանցքի գլխամասային հանգույց

848960

2.

Վայք-Ագարակաձորի ջրատարի գլխամասային հանգույց

5619211

3.

Սալլի-Շատինի ջրանցքի գլխամասային հանգույց

12500

4.

Շատին-Գետափի ջրանցքի գլխամասային հանգույց

731100

5.

ՀԷԿ-ի ջրանցքի գլխամասային հանգույց

828827

6.

Վերնաշեն-Գլաձորի ջրանցքի գլխամասային հանգույց

11333

7.

Գետի ջրանցքի գլխամասային հանգույց

219774

8.

Գետափ-Եղեգնաձորի ջրանցքի գլխամասային հանգույց

617852

9.

Եղեգնաձորի N 1 պոմպակայան

1772895

10.

(10-րդ կետն ուժը կորցրել է 30.07.09 N 870-Ա)

11.

Թառաթմբի պոմպակայան

1386428

12.

Գնիշիկի պոմպակայան

8434965

13.

Սարդարյան Վառլենի պոմպակայան

4892587

14.

Չրախանի պոմպակայան

3425199

15.

Քարագլխի ջրամբար

30672596

16.

Հորսի ջրամբար

32315520

 

Ընդամենը

91789748

(Հավելվածը փոփ. 30.07.09 N 870-Ա)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան