Գլխավոր տեղեկություն
Համար
N 962-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2009-27.07.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.08.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 20 օգոստոսի 2009 թվականի N 962-Ա

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի N 965-Ն որոշման 9-րդ կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում ապահովել «Գյումրու «Շիրակ» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությունից առանձնացված անշարժ գույքի նկատմամբ պետության սեփականության իրավունքի պետական գրանցումը` «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի «10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների հաշվին կոմիտեի համակարգի պահպանում» ծրագրի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածի շրջանակներում:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքից` 250.0 հեկտար հողամասից և շինություններից`

1) 75.846 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և դրանց վրա գտնվող ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի N 965-Ն որոշմամբ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության օգտագործմանը հանձնված գույքից առանձնացնել 2568.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 105.385.324 դրամ մնացորդային արժեքով շինությունները` համաձայն N 3 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.

2) մնացած 174.154 հեկտար մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրին համապատասխան օգտագործման իրավունքով հանձնել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը:

3. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ժամանակավորապես` մինչև վառելիքաքսուքային նյութերի նոր բազա կառուցելը կարող է անհատույց օգտվել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության օգտագործմանը հանձնված վառելիքաքսուքային նյութերի բազայի պահեստային, տեխնիկական և այլ հնարավորություններից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. օգոստոսի 24
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009 թվականի
օգոստոսի 20-ի N 962-Ա որոշման

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

ԳՅՈՒՄՐՈՒ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2009 թվականի
օգոստոսի 20-ի N 962-Ա որոշման

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

ԳՅՈՒՄՐՈՒ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2009 թվականի
օգոստոսի 20-ի N 962-Ա որոշման

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

Շինության անվանումը

Տարեթիվը

Մակերեսի չափը
(քառ. մ)

Սկզբնական արժեքը
(դրամ)

Մնացորդային արժեքը
(դրամ)

1.

Թռչնանոց

1986 թ.

663.75

112.906.000

33.905.000

2.

Գոմ

1989 թ.

821.34

99.622

30.324

3.

Բանջարեղենի պահեստ

1989 թ.

93.67

5.269

0

4.

Օժանդակ գյուղ.
տնտեսական շինություններ

1990 թ.

990.14

216.922.000

71.450.000

 

Ընդամենը

 

2568.9

329.932.891

105.385.324

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան