Գլխավոր տեղեկություն
Համար
N 1012-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.09.2009-15.10.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.09.16/46(712) Հոդ.1057
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.08.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 օգոստոսի 2009 թվականի N 1012-Ն

 

«ԾՈՎԱՍԱՐԻ ԲԱԽՏԻԲԵԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին և «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծովասարի գյուղական համայնքում հիմնադրման ձևով ստեղծել «Ծովասարի Բախտիբեկ Մուրադյանի անվան միջնակարգ մասնագիտացված հանրակրթական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն):

2. Սահմանել, որ կազմակերպության գործունեության առարկան և նպատակը մասնագիտացված հանրակրթական գործունեության իրականացումն է:

3. Կազմակերպությանը թույլատրել իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում.

2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.

3) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման մասնագիտական կազմակերպում.

4) սովորողների սննդի կազմակերպում.

5) ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում:

4. Կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված բյուջետային հայտի հիման վրա նախատեսել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ` կազմակերպության գործունեության ֆինանսավորման համար:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող, ինչպես նաև անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմի, չափի և արժեքի վերաբերյալ:

7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 6-րդ կետով նախատեսված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումն ու կազմակերպության պետական գրանցումը, ինչպես նաև հաստատել կազմակերպության կանոնադրությունն ու կազմակերպությանը սեփականության կամ օգտագործման իրավունքով հանձնվող (ամրացվող) գույքի կազմը.

2) ապահովել կազմակերպությանը հանձնվելիք շենքի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքի սահմանների ճշտումն ու անհատույց օգտագործման իրավունքով կազմակերպությանը հանձնումը` գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով կազմակերպության միջոցների հաշվին:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման N 2 հավելվածի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության դպրոցներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19-րդ կետով.

«19. Ծովասարի Բախտիբեկ Մուրադյանի անվան միջնակարգ մասնագիտացված հանրակրթական դպրոց»:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. սեպտեմբերի 8

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.09.2009, N 1136-Ն 15.10.2009, N 1012-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան