Գլխավոր տեղեկություն
Համար
N 707-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.08.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.08.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 օգոստոսի 2009 թվականի N 707-Ա

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրի շրջանակային բազմափուլային ֆինանսավորման մասին համաձայնագրի և Առաջին փուլի վարկային համաձայնագրի շուրջ Ասիական զարգացման բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. օգոստոսի 21

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

օգոստոսի 21-ի N 707-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

Մ. Թումասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար)
   
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
   
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
   
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
   
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
   
Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ
   
Ա. Մայսուրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության բաժնի պետ
   
Ա. Մուրադյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
   
Ա. Բաղդասարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական քաղաքականության և ռազմավարության մշակման վարչության պետ
   
Կ. Բադալյան - «Հայաստանի ավտոճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան