Գլխավոր տեղեկություն
Համար
N 485-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.06.2009-20.01.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.06.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունիսի 2009 թվականի N 485-Ա

 

ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՄԻԿՐՈԷԼԵՄԵՆՏՆԵՐՈՎ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Պարենի համաշխարհային կազմակերպության հետ համատեղ ցորենի ալյուրի միկրոէլեմենտներով հարստացման ծրագիրն իրականացնելու նպատակով`

1. Ստեղծել ցորենի ալյուրի միկրոէլեմենտներով հարստացման ծրագրի իրականացումն ապահովող խորհուրդ` համաձայն հավելվածի:

2. Խորհրդի նախագահին` խորհրդի աշխատանքներին ներգրավել նաև Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 15

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

հունիսի 15-ի N 485-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՄԻԿՐՈԷԼԵՄԵՆՏՆԵՐՈՎ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

Հ. Քուշկյան

- ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ)

 

 

Ա. Բաբլոյան

- ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Արաբկիր» բժշկական համալիր-
երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի
գիտական ղեկավար (համաձայնությամբ)

   

Լ. Ռուխկյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

   

Թ. Հակոբյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

   

Վ. Արամյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

   

Գ. Բադալյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

   

Ս. Ղոնաղչյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան