«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 հոկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302229
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12 օգոստոսի 2002 թ. ք. Երևան |
N 177-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՈՅՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԿՈՅՈՒՂԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Ամփոփ հաշվետվություն կոյուղու աշխատանքի մասին» Ձև թիվ 1-կոյուղի պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ | Ս. Մնացականյան |
Հավելված 1
Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 12 օգոստոսի 2002 թ. թիվ 177-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԿՈՅՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ»՝ ՁԵՎ N 1- ԿՈՅՈՒՂԻ (ՏԱՐԵԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Կոյուղու աշխատանքի մասին» ձև N 1- կոյուղի (տարեկան) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն, որն այդ մասին նախապես տեղեկացվում է, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն մինչև ապրիլի 1-ը:
(2-րդ կետը փոփ. 23.02.04 N 02-Ն)
3. Հաշվետվություն չեն ներկայացնում, եթե իրականացնում են.
1) միայն տեխնիկական հոսքաջրերի հեռացում,
1. միայն մթնոլորտային տեղումների (առանձին կոյուղիներ) հեռացում:
4. Հաշվետվության առաջին բաժինը լրացվում է ըստ հանրապետության, մարզերի, ըստ մարզի առանձին քաղաքների և ամփոփ գյուղական վայրերի իսկ երկրորդ բաժինն՝ ըստ հանրապետության և մարզերի:
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Բաժին 1. Կոյուղու սարքավորումների առկայությունը և աշխատանքի հիմնական ցուցանիշները
6. Սյունակ 1-ում բերվում է սպասարկվող բնակավայրերի քանակը, սյունակ 2-ում՝ գլխավոր կոլեկտորների:
7. Սյունակ 3-ում բերվում է գլխավոր կոլեկտորի միագիծ երկարությունը տարեվերջին: Եթե գլխավոր կոլեկտորը բաղկացած է մի քանի խողովակային գծերից, ապա ցույց է տրվում բոլոր խողովակների գծերի երկարությունների հանրագումարը՝ ներառյալ խողովակների այն մասը, որոնք տեղադրված են բնակավայրերի տարածքից դուրս:
8. Սյունակ 4-ում բերվում է կոյուղու փողոցային ցանցի միագիծ երկարությունը, ներառյալ հավաքովի և շրջանային կոլեկտորները (առանց գլխավոր կոլեկտորների և միացումների):
9. Սյունակ 6-ում բերվում է միջթաղային և միջբակային ցանցերի միագիծ երկարությունը: Միջթաղային է համարվում այն ցանցը, որը տեղադրված է միջթաղային անցումների երկարությամբ, իսկ միջբակային է համարվում այն ցանցն, որը տեղադրված է տնատիրության տարածքում, ինչպես նաև կոյուղու այն խողովակաշարը, որը նախատեսված է տնատիրությունը կոյուղու փողոցային ցանցին միացնելու համար:
10. Սյունակ 7-ում բերվում է հոսքաջրերը մաքրող սարքավորումների բաց թողնման սահմանված հզորությունը, որը որոշվում է մաքրող սարքավորումների լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատելու և հոսքաջրերի մաքրման սահմանված պահանջների պահպանման պայմաններում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում մաքրող սարքավորումներով անցած հոսքաջրերի քանակով:
Եթե կոյուղին ունի մի քանի տարածքային մաքրող սարքավորումներ, ապա հաշվետվությունում անհրաժեշտ է ցույց տալ բոլոր մաքրող սարքավորումների բաց թողնման գումարային հզորությունը:
11. Սյունակ 8-ում բերվում է կոյուղի բաց թողնված հոսքաջրերի քանակը: Հաշվետու տարում կոյուղի բաց թողնված հոսքաջրերի փաստացի քանակությունը որոշվում է բաժանորդների կողմից ներկայացված հաշիվներով:
Բաժանորդից հեռացված հոսքաջրերի քանակության հաշվառման հիմքերի բացակայության դեպքում, հոսքաջրերի քանակը ընդունում են հավասար ջրմուղով ստացված ջրի քանակությանը:
Եթե բաժանորդն ունի ջրամատակարարման այլ աղբյուրներ (սեփական ջրամբար, աղբյուր և այլն), ապա կոյուղի բաց թողնված հոսքաջրերի քանակությունը որոշվում է բաժանորդի կողմից փաստացի ստացած ջրի ծավալով (չափիչ սարքերի, պոմպերի արտադրողականությամբ, տեխնոլոգիական կարիքների համար օգտագործված ջրով և այլն), կամ հեռացվող հոսքաջրերի քանակի փաստացի չափումներով:
12. Սյունակ 9-ում կոյուղի բաց թողնված հոսքաջրերի ընդհանուր քանակից առանձնացվում է հոսքաջրերի այն քանակը, որոնք ընդունվել են կոյուղու առանձին ցանցերից:
13. Սյունակ 10-ում բերվում է կոյուղու մաքրող սարքավորումներով բաց թողնված հոսքաջրերի քանակությունը, որը որոշվում է այդ սարքավորումների վրա տեղադրված չափիչ սարքերի տվյալներով: Եթե հոսքաջրերի մաքրումը կատարվում է միայն կոշտ պարզեցմամբ /հոսքաջրերն անցկացվում են ցանցերի կամ ցանցապատերի միջով/, ապա այդ հոսքաջրերը «մաքրող սարքավորումներով բաց թողնված հոսքաջրեր» ցուցանիշի մեջ չեն հաշվառվում:
14. Սյունակ 11-ում մաքրվող հոսքաջրերի ամբողջ քանակությունից առանձնացվում է չափորոշիչային մաքրված /կենսաբանական մաքրում անցած/ հոսքաջրերը, իսկ սյունակ 12-ում՝ ոչ բավարար մաքրվածը:
15. Սյունակ 13-ում բերվում է առանց մաքրման հեռացված հոսքաջրերի ծավալը:
16. Սյունակ 14-ում բերվում է կոյուղու առանձին ցանցերում հեռացված հոսքաջրերի քանակությունը:
17. Կոյուղու համակարգում հաշվետու տարվա ընթացքում տեղի ունեցած վթարների քանակը բերվում է սյունակ 15-ում:
Բաժին 2. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները
18. Սյունակ 16-ում բերվում է կոյուղու և կոյուղու ցանցերի արտադրական կարողությունների միջին տարեկան հաշվեկշռային արժեքը:
19. Սյունակ 17-ում բերվում է բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում է մուտքեր բյուջեից (սյունակ 18), հոսքաջրերի բաց թողումից ստացված մուտքեր (սյ. 19), մուտքեր նվիրատվությունից (սյունակ 21) և այլ մուտքեր (սյունակ 22): Սյունակ 19-ից առանձնացվում է բնակչությունից ստացված մուտքերը (սյունակ 20):
20. Ջրահեռացումից և հոսքաջրերի մաքրումից տարիների ընթացքում գոյացած պարտքերը բերվում են սյունակ 23-ում, որից՝ հաշվետու տարում գոյացածը՝ սյունակ 24-ում: Այդ թվում՝ բնակչությանը մատուցված ծառայություններից գոյացած պարտքերի մասով՝ համապատասխանաբար՝ սյունակ 25-ում և սյունակ 26-ում:
21. Ընդհանուր ծախսերից (սյունակ 27) առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր» սյունակ 28-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը:
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 29-ում բերվում են՝ աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն:
3) «գործուղման ծախսեր» սյունակ 30-ում բերվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները:
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 31-ում բերվում են ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները:
Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ ներառվում են նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները:
5) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում են սյունակ 32-ում:
6) Կազմակերպությունների կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և վերանորոգման ծախսերը բերվում են սյունակ 33-ում:
7) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում են սյունակ 34-ում:
22. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար (սյունակ 35) որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի (12-ի) վրա բաժանելով:
Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսվա 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի հանրագումարը (ներառյալ տոն /ոչ աշխատանքային/ և հանգստյան օրերը), հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով: Աշխատողների ցուցակային թվաքանակը հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար:
Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |||||
|
Ա Մ Փ Ո Փ Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԿՈՅՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
200…թ. համար
Բաժին 1. Կոյուղու սարքավորումների առկայությունը և աշխատանքի հիմնական ցուցանիշները
Սպա-սարկ-վող բնա-կավայ-րերի քանա-կը, միավոր |
Գլխա-վոր կոլեկ-տորնե-րի քա-նակը, միավոր |
Միագիծ երկարությունը, կմ |
Մաքրող սարքա-վորում-ների սահ-մանված հզորու-թյունը, հազ. խոր. մ/ օր |
Կոյուղու աշխատանքի հիմնական ցուցանիշները, հազ. խոր. մետր/տարի | |||||||||||
գլխա-վոր կոլեկ-տորի |
կոյուղու փողո-ցային ցանցի |
որից՝ կարիք ունեն փոխ-վելու |
միջթա-ղային, միջբա-կային ցան-ցերի |
բաց թողնված հոսքա-ջրեր, ընդամենը |
այդ թվում՝ ընդունված այլ կոյու-ղիների համակար-գերից |
մաքրող սարքավորումներով բաց թողնված հոսքաջրեր |
առանց մաքըր- |
հեռաց-ված հոսքա-ջրերի քանակը այլ կոյուղի-ներում |
վթար-ների քանակը կոյուղու համա-կար-գում, միավոր | ||||||
ընդամենը |
այդ թվում՝ | ||||||||||||||
չափորոշի-չային մա-քրված (կենսաբա-նական մաքրում) |
ոչ բավարար մաքրված | ||||||||||||||
Ա |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
Ընդամենը հանրապետությունում |
|||||||||||||||
այդ թվում՝ |
|||||||||||||||
քաղաքային |
|||||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||||
ըստ մարզերի |
|||||||||||||||
ք. Երևան |
|||||||||||||||
Արագածոտնի |
|||||||||||||||
ք. Աշտարակ |
|||||||||||||||
ք. Թալին |
|||||||||||||||
ք. Ապարան |
|||||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||||
Արարատի |
|||||||||||||||
ք. Արարատ |
|||||||||||||||
ք. Վեդի |
|||||||||||||||
ք. Արտաշատ |
|||||||||||||||
ք. Մասիս |
|||||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||||
Արմավիրի |
|||||||||||||||
ք. Արմավիր |
|||||||||||||||
ք. Մեծամոր |
|||||||||||||||
ք. Էջմիածին |
|||||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||||
Գեղարքունիքի |
|||||||||||||||
ք. Գավառ |
|||||||||||||||
ք. Ճամբարակ |
|||||||||||||||
ք. Մարտունի |
|||||||||||||||
ք. Սևան |
|||||||||||||||
ք. Վարդենիս |
|||||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||||
Լոռվա |
|||||||||||||||
ք. Վանաձոր |
|||||||||||||||
ք. Ալավերդի |
|||||||||||||||
ք. Ախթալա |
|||||||||||||||
ք. Թումանյան |
|||||||||||||||
ք. Շամլուղ |
|||||||||||||||
ք. Սպիտակ |
|||||||||||||||
ք. Ստեփանավան |
|||||||||||||||
ք. Տաշիր |
|||||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||||
Կոտայքի |
|||||||||||||||
ք. Աբովյան |
|||||||||||||||
ք. Բյուրեղավան |
|||||||||||||||
ք. Հրազդան |
|||||||||||||||
ք. Չարենցավան |
|||||||||||||||
ք. Ծաղկաձոր |
|||||||||||||||
ք. Եղվարդ |
|||||||||||||||
ք. Նոր-Հաճըն |
|||||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||||
Շիրակի |
|||||||||||||||
ք. Գյումրի |
|||||||||||||||
ք. Մարալիկ |
|||||||||||||||
ք. Արթիկ |
|||||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||||
Սյունիքի |
|||||||||||||||
ք. Գորիս |
|||||||||||||||
ք. Կապան |
|||||||||||||||
ք. Քաջարան |
|||||||||||||||
ք. Մեղրի |
|||||||||||||||
ք. Ագարակ |
|||||||||||||||
ք. Սիսիան |
|||||||||||||||
ք. Դաստակերտ |
|||||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||||
Վայոց ձորի |
|||||||||||||||
ք. Եղեգնաձոր |
|||||||||||||||
ք. Վայք |
|||||||||||||||
ք. Ջերմուկ |
|||||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||||
Տավուշի |
|||||||||||||||
ք. Իջևան |
|||||||||||||||
ք. Նոյեմբերյան |
|||||||||||||||
ք. Բերդ |
|||||||||||||||
ք.Դիլիջան |
|||||||||||||||
գյուղական վայրերում |
Բաժին 2. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները
(հազ. դրամ) |
Կոյուղու և կո-յուղու ցան-ցերի արտադ-րական կա-րողություն-ների միջին տարեկան հաշվեկշռա-յին արժեքը |
Մուտքեր, ընդամենը |
այդ թվում՝ |
Ջրհեռացումից և հոսքաջրերի մաքրումից տարիների ընթացքում գոյացած պարտքերը |
որից՝ բնակչությունից | |||||||
բյուջեից |
հոսքաջրերի բաց թողումից ստացված մուտքեր |
որից՝ բնակչութ-յունից |
նվիրատ-վությունից |
այլ մուտքեր |
ընդամենը |
հաշվետու տարում |
ընդամենը |
հաշվետու տարում | |||
Ա |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
Ընդամենը |
|||||||||||
այդ թվում՝ |
|||||||||||
ք. Երևան |
|||||||||||
Արագածոտն |
|||||||||||
Արարատ |
|||||||||||
Արմավիր |
|||||||||||
Գեղարքունիք |
|||||||||||
Լոռի |
|||||||||||
Կոտայք | |||||||||||
Շիրակ | |||||||||||
Սյունիք |
|||||||||||
Վայոց ձոր |
|||||||||||
Տավուշ |
Ծախսեր, |
այդ թվում՝ |
Աշխատող-ների միջին ցուցակային թվաքա- | |||||||
նյութական |
ոչ նյութական ծառայութ-յունների վճարումներ |
գործուղ-ման |
աշխատավարձ և դրան հավա-սարեցված վճարումներ |
պարտադիր սոցիալական ապահովա-գրական վճարներ |
հիմնավերա-նորոգման, սարքավո-րումների և գույքի ձեռք բերման |
այլ | |||
27 |
28 |
29 |
30 |
31 |
32 |
33 |
34 |
35 | |
Ընդամենը |
|||||||||
այդ թվում՝ |
|||||||||
ք. Երևան |
|||||||||
Արագածոտն |
|||||||||
Արարատ |
|||||||||
Արմավիր |
|||||||||
Գեղարքունիք |
|||||||||
Լոռի |
|||||||||
Կոտայք | |||||||||
Շիրակ | |||||||||
Սյունիք |
|||||||||
Վայոց ձոր |
|||||||||
Տավուշ |
Ղեկավար՝ | ||
Կատարող ________________ |
Անուն, ազգանուն_____________ | |
Հեռ.____________________ |
Պաշտոն ___________________ | |
___ _______________ 200 թ. |
Ստորագրություն _____________ | |
(ձևը փոփ. 23.02.04 N 02-Ն)
(հավելվածը փոփ. 23.02.04 N 02-Ն)