Գլխավոր տեղեկություն
Համար
N 301-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.08.2009-08.04.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.04.08/18(684) Հոդ.329
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.03.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2009 թվականի N 301-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ, 2010 ԹՎԱԿԱՆԻՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին անցկացվելիք մարդահամարի նախապատրաստումն ու անցկացումն ապահովելու, «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 8-րդ և 15-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև հերթական մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում հերթական մարդահամարն անցկացնել 2011 թվականի հոկտեմբերի 12-21-ը ներառյալ:

2. Փորձնական մարդահամարն անցկացնել 2010 թվականի ապրիլի 14-23-ը ներառյալ` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գետահովտի, Գանձաքարի, Աչաջրի և Խաշթառակի գյուղական համայնքներում:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովների կազմերը` համաձայն համապատասխանաբար NN 1, 2 և 3 հավելվածների:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին մեկամսյա ժամկետում կազմել Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման ծախսերի նախահաշիվը և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովին:

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին համակողմանիորեն աջակցել վիճակագրական մարմիններին` Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման ու անցկացման աշխատանքների կատարման գործում:

6. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզպետներին` ապահովել գործուն օժանդակություն` փորձնական մարդահամարի նախապատրաստման ու անցկացման ամբողջ ժամանակաընթացքում:

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի հետ համատեղ հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին մարդահամարի անցկացման ժամանակ բնակչության առանձին խմբերի (զինծառայողներ, քննչական մեկուսարաններում գտնվող, քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող անձինք, հյուպատոսական և դիվանագիտական հիմնարկների անձնակազմեր) հաշվառման կարգերը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 31

Երևան

 
 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

մարտի 26-ի N 301-Ն որոշման

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) (համաձայնությամբ)

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ

 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)

 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

 

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ

 

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ

 

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

 

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

 

Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

 

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ

 

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ

 

ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն

 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր

 

«Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի վարչության պետ

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

(Հավելվածը լրաց. 09.07.09 N 754-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

մարտի 26-ի N 301-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Երևանի գործակալության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության Երևանի ոստիկանության վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

 

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Վիճակագրություն» ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի մարդահամարի վարչության պլանավորման և ծրագրամեթոդաբանական բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2009 թվականի

մարտի 26-ի N 301-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության մարզի վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Քաղաքապետեր, 5000 և ավելի բնակչություն ունեցող գյուղական համայնքների ղեկավարներ (համաձայնությամբ)

 

Մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ

 

Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ

 

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ

 

Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ

 

Մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչության պետ

 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ

 

Մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.03.2010, N 313-Ն 08.04.2010, N 301-Ն
09.07.2009, N 754-Ն 01.08.2009, N 301-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան