Գլխավոր տեղեկություն
Համար
N 479
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (08.06.2009-15.08.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.09.03/19(52)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.07.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.07.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.07.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.08.2015

040.0479.30.07.98

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

30 հուլիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 1998 թվականի N 479

քաղ. Երևան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի
հուլիսի 30-ի N 479 որոշմամբ


Կ Ա Ր Գ

ՀԱՍՏԱՏՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի` համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի բացակայության դեպքում, մինչև դրանց մշակումն ու հաստատումը, քաղաքաշինական գործունեությունն իրականացվում է սույն կարգով:

(1-ին կետը խմբ. 10.03.05 N 314-Ն)

2. Քաղաքաշինական նպատակներով հողի կատեգորիայի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները սահմանված կարգով ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումից հետո համայնքի ղեկավարը` համայնքի վարչական սահմաններում և մարզպետը` համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում սահմանված կարգով կազմակերպում են կառուցապատման աշխատանքները:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` հատկապես վտանգավոր և տեխնիկապես բարդ օբյեկտների, ինչպես նաև  2 և ավելի պետությունների շահերին առնչվող օբյեկտների կառուցման նպատակով հողամասերի տրամադրման վերաբերյալ առաջարկությունը համաձայնեցվում է այդ որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից` անհրաժեշտության դեպքում սույն կարգը լրացնող հատուկ պահանջների ամրագրմամբ, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրով:

Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի գործառական նշանակության փոփոխությունն իրականացվում է համայնքի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության մարզպետի (համայնքի վարչական սահմաններից դուրս տարածքներում` ըստ հողամասի գտնվելու վայրի) նախաձեռնությամբ (այսուհետ` իրավասու մարմին), իսկ քաղաքացու կամ իրավաբանական անձի սեփականությունը հանդիսացող հողամասինը` դրա սեփականատիրոջ կամ սեփականատիրոջ համաձայնությամբ` որպես կառուցապատող հանդես եկող հողօգտագործողի կողմից իրավասու մարմին ներկայացված դիմումի հիման վրա:

(2-րդ կետը լրաց. 10.03.05 N 314-Ն, փոփ. 16.04.09 N 381-Ն)

3. Համայնքի ղեկավարը համայնքի վարչական սահմաններում առանց հողի կատեգորիայի փոփոխության քաղաքաշինական նպատակներով առանձին հողամասի գործառական նշանակության փոփոխության վերաբերյալ առաջարկությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության մարզպետին: Հայաստանի Հանրապետության մարզպետն առաջարկությունն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում համաձայնեցնում կամ մերժում է այն՝ մերժման դեպքում ներկայացնելով դրա հիմնավորումը, իսկ սույն կետի երկրորդ պարբերության «բ»-«ե» ենթակետերով սահմանված դեպքերում, նույն ժամկետում, իր եզրակացության հետ միասին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն` համաձայնեցման:

Առանց հողի նպատակային նշանակության (կատեգորիայի) փոփոխության` հողամասերի տրամադրման վերաբերյալ առաջարկությունները ենթակա են համաձայնեցման Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ, եթե կառուցապատումը նախատեսվում է իրականացնել`

ա) Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս տարածքներում,

բ) միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների եզրագծից մինչև 50 մետր հեռավորության վրա գտնվող տարածքներում,

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի N 812 որոշմամբ հաստատված հատուկ, ինչպես նաև կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների կառուցման համար նախատեսված տարածքներում,

դ) սահմանված կարգով հաստատված պետական ցուցակներում ընդգրկված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիներում,

ե) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այդ թվում՝ պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ կառուցման համար նախատեսված օբյեկտների տարածքներում:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը սահմանված կարգով առաջարկությունն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում համաձայնեցնում կամ մերժում է այն՝ մերժման դեպքում ներկայացնելով դրա հիմնավորումը:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում սույն կարգով նշված գործառույթները Հայաստանի Հանրապետության մարզպետն իրականացնում է` առաջարկությունը ներկայացնելով նաև համապատասխան մարմինների համաձայնեցմանը:

Համաձայնեցնող մարմնի (մարմինների) կողմից առաջարկությունը կարող է մերժվել, եթե այն չի համապատասխանում նորմատիվատեխնիկական փաստաթղթերով, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին, խախտում է քաղաքաշինական կարգավորման կարմիր գծերը, խոչընդոտում է քաղաքաշինական միջավայրի հետագա ամբողջականացմանը:

Հայաստանի Հանրապետության մարզպետը սույն կետով նախատեսված համաձայնություններն ստանալուց հետո եռօրյա ժամկետում հողամասի գործառական նշանակության փոփոխության վերաբերյալ առաջարկությունը փոխանցում է համայնքի ղեկավարին:

Իրավասու մարմինը համաձայնություններն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ընդունում է որոշում հողամասի գործառական նշանակությունը փոփոխելու մասին և ընթացք տալիս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կառուցապատման հետագա գործընթացներին:

Սույն կարգով նախատեսված գործառույթներն իրականացվում են նաև այն դեպքերում, երբ քաղաքաշինական փաստաթղթերում ամրագրված չէ համապատասխան հողամասի գործառական նշանակությունը:

Համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը սահմանված կարգով հաստատվելուց հետո` կառուցապատման նպատակով հողամասերի գործառական նշանակության փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ:

(3-րդ կետը խմբ. 10.03.05 N 314-Ն)

4. Հողի կատեգորիայի և գործառական նշանակության փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները պետք է ընդգրկեն համապատասխան հիմնավորումներ (բացատրագիր, սխեմա և այլն):

Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանքը կառուցապատողին է տրամադրվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգօստոսի 29-ի «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին» N 1473-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(4-րդ կետը խմբ. 10.03.05 N 314-Ն)

5. Մինչև քաղաքաշինական նոր ծրագրային փաստաթղթերի մշակումն ու հաստատումը, Երևանի տարածքում մանրամասն հատակագծման նախագծերում կատարվող և գլխավոր հատակագծով ամրագրված դրույթներին չհակասող փոփոխություններն իրականացվում են առանց սույն կարգի 3-րդ կետով սահմանված գործառույթների` ապահովելով օրենքով և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջների պարտադիր կատարումը:

(5-րդ կետը լրաց. 16.12.00 N 830)

(կարգը լրաց. 16.12.00 N 830, խմբ., լրաց. 10.03.05  314-Ն, փոփ. 16.04.09 N 381-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.07.2015, N 828-Ն 15.08.2015, N 479
16.04.2009, N 381-Ն 08.06.2009, N 479
10.03.2005, N 314-Ն 23.04.2005, N 479
16.12.2000, N 830 16.12.2000, N 479
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան