Գլխավոր տեղեկություն
Համար
N 754-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.08.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.22/37(703) Հոդ.858
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.07.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2009 թվականի N 754-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 301-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին մարդահամար, 2010 թվականին փորձնական մարդահամար անցկացնելու և 2011 թվականին անցկացվելիք մարդահամարի համապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովներ ստեղծելու մասին» N 301-Ն որոշման N 1 հավելվածը «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)» բառերից հետո լրացնել «ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 13

Երևան