Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.08.11/39(705).1 Հոդ.931.22
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.06.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ քաղաքացիական

վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-2787

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0438/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան

Դատավորներ՝ Կ. Հակոբյան

               Տ. Սահակյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Բարսեղյանի

 

Ս. Անտոնյանի

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

 

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի հունիսի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի Սամվել Գևորգյանի ընդդեմ Դավիթ Գալստյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով Սամվել Գևորգյանի բողոքը նոր երևան եկած հանգամանքներով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.08.2007 թվականի վճիռը վերանայելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Սամվել Գևորգյանը պահանջել է բռնագանձել Դավիթ Գալստյանից 1500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ 2004 թվականի սեպտեմբեր ամսին գործող փոխարժեքով և դրա բանկային տոկոսները:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 15.06.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Դավիթ Գալստյանից հօգուտ Սամվել Գևորգյանի բռնագանձել 1400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև սկսած 2006 թվականի մարտի 1-ից այդ գումարի վրա հաշվարկվող բանկային տոկոսները:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 31.08.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վճռաբեկ դատարանի 04.12.2007 թվականի որոշմամբ Սամվել Գևորգյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Վերաքննիչ դատարանի 31.08.2007 թվականի վճիռը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու հիմքով բողոք է ներկայացրել Սամվել Գևորգյանը:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 11.04.2008 թվականի որոշմամբ բողոքը մերժվել է:

Վերաքննիչ դատարանի 10.07.2008 թվականի որոշմամբ Դատարանի 11.04.2008 թվականի որոշումը բեկանվել է, և քաղաքացիական գործն ուղարկվել է նոր քննության:

Դատարանի 13.10.2008 թվականի որոշմամբ բողոքը մերժվել է:

Վերաքննիչ դատարանի 27.02.2009 թվականի որոշմամբ բեկանվել է Դատարանի 13.10.2008 թվականի որոշումը, և հիմք ընդունելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 26.12.2008 թվականի օրենքի 20-րդ հոդվածի պահանջները՝ հարուցված վարույթը փոխանցվել է Վճռաբեկ դատարան:

Բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի «Երևանի քաղաքային նշանակության փողոցներում և պողոտաներում տաղավարների տեղադրման գործընթացը ժամանակավորապես կասեցնելու մասին» որոշումը ընդունվել է 21.01.2006 թվականին, որի հետևանքով Դավիթ Գալստյանը չէր կարող իմանալ այդ որոշման մասին:

Մինչդեռ Երևանի քաղաքապետարանը 23.01.2008 թվականի թիվ 18-06/2-25932 գրությամբ հայտնել է, որ «Երևանի քաղաքային նշանակության փողոցներում և պողոտաներում տաղավարների տեղադրման գործընթացը ժամանակավոր կասեցնելու մասին» Երևանի քաղաքապետի թիվ 83-Ա որոշումն ընդունվել է 26.01.2004 թվականին: 21.01.2006 թվական և 26.01.2006 թվական ամսաթվերով նման որոշումների կայացման մասին Երևանի քաղաքապետարանի արխիվային նյութերում տեղեկություններ չկան:

Երևանի քաղաքապետարանի 23.01.2008 թվականի գրությունը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք է և դատական ակտը վերանայելու հիմք, քանի որ դրանով հաստատվում է, որ Երևանի քաղաքապետի թիվ 83-Ա որոշումն ընդունվել է 26.01.2004 թվականին, այլ ոչ թե 21.06.2006 թվականին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել Վերաքննիչ դատարանի 31.08.2007 թվականի վճիռը:

 

3. Բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Երևանի Աջափնյակ համայնքի թաղապետի 15.11.2001 թվականի թիվ 198 որոշմամբ Դավիթ Գալստյանին թույլատրվել է Շինարարների փողոցի թիվ 23 շենքի դիմաց տեղադրել 20քմ մակերեսով առևտրի տաղավար՝ սահմանելով ժամկետ մինչև 19.04.2006 թվականը:

2. Երևանի քաղաքապետի 26.01.2004 թվականի «Երևանի քաղաքային նշանակության փողոցներում և պողոտաներում տաղավարների տեղադրման գործընթացը ժամանակավորապես կասեցնելու մասին» թիվ 83-Ա որոշմամբ Երևանի քաղաքային նշանակության փողոցների և պողոտաների ճարտարապետական տեսքը պահպանելու և տաղավարների տեղադրման գործընթացը կանոնակարգելու նպատակով ժամանակավորապես կասեցվել է Երևանի մի շարք փողոցներում, այդ թվում՝ Շինարարների փողոցում, մինչև 20 քմ մակերեսով տաղավարների տեղադրման գործընթացը (գ.թ. 8):

3. Դավիթ Գալստյանը 2004 թվականի սեպտեմբերին Շինարարների փողոցի թիվ 23 շենքի դիմաց առևտրի տաղավար տեղադրելու իրեն տրված թույլտվությունը 1400 ԱՄՆ դոլարով վաճառել է Սամվել Գևորգյանին: Աջափնյակի թաղապետի 10.09.2004 թվականի թիվ 196 որոշմամբ Շինարարների փողոցի թիվ 23 շենքի մոտ գտնվող 20 քմ մակերեսով առևտրի տաղավարի փաստաթղթերն անվանափոխվել են Սամվել Գևորգյանի անվամբ (գ.թ. 14):

4. 11.11.2004 թվականին Սամվել Գևորգյանն առևտրի տաղավար տեղադրելու իր իրավունքը 2400 ԱՄՆ դոլարով վաճառել է Լաուրա Մամիկոնյանին և Աջափնյակի թաղապետի 11.11.2004 թվականի թիվ 237 որոշմամբ Սամվել Գևորգյանի անվամբ ձևակերպված փաստաթղթերն անվանափոխվել են Լաուրա Մամիկոնյանի անվամբ (գ.թ. 15):

5. Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետի 09.11.2006 թվականի գրությամբ Լաուրա Մամիկոնյանի դիմումը՝ տաղավար տեղադրելու մասին, մերժվել է Երևանի քաղաքապետի 26.01.2004 թվականի թիվ 83-Ա որոշման հիմքով տաղավարների տեղադրման գործընթացը ժամանակավորապես կասեցված լինելու պատճառաբանությամբ:

6. Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 13.02.2007 թվականի վճռով բավարարվել է Լաուրա Մամիկոնյանի հայցն ընդդեմ Սամվել Գևորգյանի՝ վճարած գումարը և պատճառված նյութական վնասը հետ ստանալու մասին պահանջը:

7. Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 15.06.2007 թվականի վճռով Սամվել Գևորգյանի հայցն ընդդեմ Դավիթ Գալստյանի բավարարվել է մասնակիորեն: Հայցի բավարարման հիմքում դրվել է նաև Երևանի քաղաքապետի 26.01.2004 թվականի թիվ 83-Ա որոշումը (գ.թ. 4-5):

8. Վերաքննիչ դատարանի 31.08.2007 թվականի վճռով Սամվել Գևորգյանի հայցն ընդդեմ Դավիթ Գալստյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին մերժվել է: Վճռով հայցի մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի «Երևանի քաղաքային նշանակության փողոցներում և պողոտաներում տաղավարների տեղադրման գործընթացը ժամանակավորապես կասեցնելու մասին» որոշումն ընդունվել է 21.01.2006 թվականին, որի հետևանքով Դավիթ Գալստյանը չէր կարող իմանալ այդ որոշման մասին, ինչպես նաև, որ Սամվել Գևորգյանի կողմից չի ներկայացվել վնասը Դավիթ Գալստյանի մեղքով պատճառված լինելու հանգամանքը հիմնավորող ապացույց (գ.թ. 23-24):

9. Երևանի քաղաքապետարանի 23.01.2008 թվականի գրության համաձայն՝ Երևանի քաղաքապետարան հասցեագրված գրության «Երևանի քաղաքային նշանակության փողոցներում և պողոտաներում տաղավարների տեղադրման գործընթացը ժամանակավոր կասեցնելու մասին» Երևանի քաղաքապետի որոշումների վերաբերյալ հայտնվել է, որ ընդհանուր փողոցների ցանկով վերոհիշյալ որոշումն ընդունվել է 26.01.2004 թվականին: 21.01.2006 թվականի և 26.01.2006 թվականի նման որոշումների կայացման մասին վարչության արխիվային նյութերում տեղեկություններ չկան (գ.թ. 22):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Քննելով բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.08.2007 թվականի վճիռը ենթակա է վերանայման, իսկ բողոքը՝ բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե՝ բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե

1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ

2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և

3. այդ հանգամանքներն էական նշանակություն ունեն գործի լուծման համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս պետք է հաշվի առնել վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզել՝ արդյո՞ք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե՝ ոչ ( տես՝ Մարինե Մանուկյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու, շուկայական միջինացված արժեքով երկուսենյականոց տան համար դրամական փոխհատուցում տալու, նոր պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ 02-2397(ԵԿԴ) գործով որոշումը):           

Սույն գործով Վերաքննիչ դատարանը 31.08.2007 թվականի վճռով Սամվել Գևորգյանի հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի «Երևանի քաղաքային նշանակության փողոցներում և պողոտաներում տաղավարների տեղադրման գործընթացը ժամանակավորապես կասեցնելու մասին» որոշումն ընդունվել է 21.01.2006 թվականին, որի հետևանքով Դավիթ Գալստյանը չէր կարող իմանալ այդ որոշման մասին, ինչպես նաև այն, որ Սամվել Գևորգյանի կողմից չի ներկայացվել վնասը Դավիթ Գալստյանի մեղքով պատճառված լինելու հանգամանքը հիմնավորող ապացույց:

Մինչդեռ սույն գործով բողոք բերած անձի կողմից որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի 23.01.2008 թվականի գրությունը, համաձայն որի՝ «Երևանի քաղաքային նշանակության փողոցներում և պողոտաներում տաղավարների տեղադրման գործընթացը ժամանակավոր կասեցնելու մասին» Երևանի քաղաքապետի 21.01.2006 թվականի և 26.01.2006 թվականի որոշումների կայացման մասին վարչության արխիվային նյութերում տեղեկություններ չկան:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 31.08.2007 թվականի վճռով Սամվել Գևորգյանի հայցի մերժման հիմքում դրված Երևանի քաղաքապետի «Երևանի քաղաքային նշանակության փողոցներում և պողոտաներում տաղավարների տեղադրման գործընթացը ժամանակավորապես կասեցնելու մասին» 21.01.2006 թվականի որոշում առկա չէ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետարանի 23.01.2008 թվականի գրությունը սույն գործով նոր երևան եկած հանգամանք է, քանի որ դրանով նշված փաստը հայտնի չէր և չէր կարող հայտնի լինել Սամվել Գևորգյանին և այն սույն գործի լուծման համար ունի էական նշանակություն:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20418-րդ և 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.08.2007 թվականի վճռը և գործն ուղարկել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան