ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2009 թվականի N 598-Ա
«ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 24-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակից հետ վերցնել 2267025,00 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը և այն ամրացնել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 1 հավելվածի:
2. «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակից հետ վերցնել 4593600,00 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը և այն ամրացնել Երևանի քաղաքապետարանին ու Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում, իսկ Երևանի քաղաքապետի, Հայաստանի Հանրապետության մարզպետների հետ համատեղ` նաև 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունիսի 3 Երևան |
|
| |
* - Ծանոթություն - |
Հավելվածները չեն բերվում: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|