«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2002 թվականի N 419
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության թատրոնները և համերգային կազմակերպությունները (ցանկերը կցվում են) վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ցանկերը կցվում են):
2. Մինչև Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության թատրոնների ու համերգային կազմակերպությունների (այսուհետև` պետական հիմնարկներ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպումը` այդ հիմնարկներին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով, տվյալ հիմնարկներն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներ ներկայացված վճարման հանձնարարագրերի, կանխիկ գումարի ստացման հայտերի հիման վրա` առանց լրացուցիչ հիմնավոր փաստաթղթեր ներկայացնելու` այդ հատկացումները վերակազմակերպումից հետո ներառելով պետական ոչ առևտրային կազմակերպությունների` իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում:
3. Պետական հիմնարկների տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպություններին: Պետական հիմնարկների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել վերակազմակերպված համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով:
4. Սահմանել, որ`
ա) սույն որոշմամբ մշակութային գործունեությունն է մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտների) պահպանումը, ստեղծումը, տարածումը և մեկնաբանումը, մշակութային բարիքների` ծառայությունների մատուցումը և արտադրանքի (ապրանքների) իրացումը.
բ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակն ու առարկան մշակութային գործունեության իրականացումն է.
գ) պետական ոչ առևտրային կազմակերպություններն օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան` սահմանված կարգով իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` արտադրական գործունեության իրականացում, ծառայությունների մատուցում և արտադրանքի (ապրանքների) իրացում, հանրային սննդի կազմակերպում` այնքանով, որքանով այդ գործունեությունը ծառայում ու համապատասխանում է պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման նպատակին և դրա իրականացմանը.
դ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը, բացառությամբ «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
(5-րդ կետը լրաց. 11.12.03 N 1742-Ն)
6. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների` պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշմանը համապատասխան հանձնվող գույքի գրանցման և հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տվյալ պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:
61. Սահմանել, որ «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
համերգային գործունեություն,
սպորտի բնագավառի գործունեություն,
հրատարակչական գործ:
(61 կետը լրաց. 13.05.04 N 873-Ն)
62. Սահմանել, որ «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) պարարվեստի մասնագիտական առարկաների դասավանդում` մինչև մեկ տարի ժամկետով.
2) պարարվեստի բնագավառի մասնագետների վերապատրաստում:
(62 կետը լրաց. 23.07.09 N 822-Ն)
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 17-ից:
|
Ա. Մարգարյան |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ
ը/կ |
Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը |
1. |
Ա. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոն |
2. |
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն |
3. |
Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն |
4. |
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն |
5. |
Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն |
6. |
Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն |
7. |
Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն |
8. |
Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն |
9. |
Պետական կամերային երաժշտական թատրոն |
10. |
Երևանի մարիոնետների, պլաստիկայի և երաժշտության պետական թատրոն |
11. |
Երիտասարդական կամերային թատրոն |
12. |
Երևանի պետական երիտասարդական թատրոն |
13. |
Երևանի մնջախաղի պետական թատրոն |
14. |
Խորեոգրաֆիայի թատրոն |
15. |
Հայաստանի պետական կրկես |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ը/կ |
Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը |
1. |
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ |
2. |
Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ |
3. |
Հայաստանի պարի պետական անսամբլ |
4. |
Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ |
5. |
Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական համույթ |
6. |
Հայաստանի պետական կամերային նվագախումբ |
7. |
Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարան» համույթ |
8. |
Հայաստանի «Տկզար» պետական նվագախումբ |
9. |
Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ |
10. |
Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ |
11. |
Հայաստանի երգի պետական թատրոն |
12. |
Կոմիտասի անվան պետական քառյակ |
13. |
Հայ հոգևոր երաժշտության կատարման, ուսումնասիրության և վավերագրումի պետական կենտրոն |
14. |
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա |
15. |
Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն |
16. |
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն |
Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ
ը/կ |
Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը |
1. |
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
2. |
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն |
3. |
Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն |
4. |
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն |
5. |
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն |
6. |
Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն |
7. |
Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն |
8. |
Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն |
9. |
Երաժշտական կամերային պետական թատրոն |
10. |
Երևանի խամաճիկների պետական թատրոն |
11. |
Երևանի կամերային պետական թատրոն |
12. |
Երևանի երիտասարդական փորձարարական պետական թատրոն |
13. |
Երևանի մնջախաղի պետական թատրոն |
14. |
Խորեոգրաֆիայի պետական թատրոն |
15. |
(15-րդ կետն ուժը կորցրել է 15.12.05 N 2185-Ն) |
(Ցանկը խմբ. 20.03.03 N 276-Ն, փոփ. 15.12.05 N 2185-Ն)
Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ը/կ |
Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը |
1. |
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ |
2. |
Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ |
3. |
Հայաստանի պարի պետական անսամբլ |
4. |
Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ |
5. |
Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական համույթ |
6. |
Հայաստանի պետական կամերային նվագախումբ |
7. |
Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարան» համույթ |
8. |
Հայաստանի «Տկզար» պետական նվագախումբ |
9. |
Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ |
10. |
Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ |
11. |
Հայաստանի երգի պետական թատրոն |
12. |
Կոմիտասի անվան պետական քառյակ |
13. |
Հայ հոգևոր երաժշտության կենտրոն |
14. |
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա |
15. |
(15-րդ կետն ուժը կորցրել է 13.04.06 N 508-Ն) |
16. |
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն |
(Ցանկը խմբ. 20.03.03 N 276-Ն, փոփ. 13.04.06 N 508-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|