Գլխավոր տեղեկություն
Համար
N 731-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (08.06.2009-28.07.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.06.21/32(487) Հոդ.658
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.05.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 7 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 2006 թվականի N 731-Ն

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունիսի 1
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 18-ի N 731-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ
ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է պետությանը կամ համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` պետության կամ համայնքի սեփականությունը հանդիսացող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համապատասխան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը:

2. Համայնքների ղեկավարները, համայնքների վարչական տարածքներից դուրս` համապատասխան մարզպետները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ընդունում են սույն կարգի 1-ին կետով նախատեսված ինքնակամ կառույցների մասին որոշում, որով ինքնակամ կառույցները համարվում են պետական կամ համայնքային սեփականություն: Նշված որոշմանը կցվում է հողամասի հատակագիծը` ինքնակամ կառույցի կառուցապատման մակերեսի չափերով:

(2-րդ կետը փոփ. 30.04.09 N 462-Ն)

3. Սույն կարգով սահմանված որոշումն ընդունած լիազոր մարմինը` դիմումի հետ միասին, պետական գրանցում իրականացնող մարմնի` գույքի գտնվելու վայրի տարածքային ստորաբաժանում է ներկայացնում սույն կարգի 2-րդ կետում նշված որոշումը` կից հատակագծով` օրենքով սահմանված կարգով իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան