Գլխավոր տեղեկություն
Համար
N 579-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.06.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.06.10/29(695) Հոդ.683
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒՄ

 

29 մայիսի 2009 թվականի N 579-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Նոր Նորքի ուսանողական ավանի N 1 հանրակացարանային մասնաշենքից 252.6 քառ. մետր մակերեսով, 1188621 դրամ հաշվեկշռային արժեքով, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանային մասնաշենքից 191,3 քառ. մետր մակերեսով, 1709926 դրամ հաշվեկշռային արժեքով և Երևան քաղաքի Շիրակի 2ա հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքից 28.8 քառ. մետր մակերեսով, 94939 դրամ հաշվեկշռային արժեքով անշարժ գույքով (այսուհետ` գույք) և շենքերի զբաղեցրած հողամասերի նկատմամբ գույքի մակերեսին համապատասխան ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան չափով նվազեցնել այդ ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը` գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարելով վերջինիս միջոցների հաշվին:

5. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` սույն որոշման 4-րդ կետում նշված գույքը նվիրել այդ տարածքներում բնակվող անձանց` համաձայն հավելվածի:

6. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի զբաղեցրած հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման հավելվածում նշված անձանց կողմից «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների մարումից հետո այդ անձանց հետ կնքել նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողի միջոցների հաշվին:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հունիսի 2
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

մայիսի 29-ի N 579-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ՆՈՐՔԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՎԱՆԻ N 1 ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՀԱՏԻՍԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԻՐԱԿԻ 2Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

Ազգանունը,
անունը,
հայրանունը

Անձնագրի տվյալները

Բնակտարածության հասցեն, սենյակների թիվը

Հատկացման
տարեթիվը

Բնակարանի մակերեսը
(քառ. մ)

Հաշվեկշռային արժեքը
(դրամ)

Սեփակա-նության տեսակը

Բնակտարա-ծության պատկանե-լությունը

1

2

3

4

5

6

7

8

Սողոմոնյան Լյովա Սոխակի

AE 0404845,

տրված`

16.06.1999 թ.,

006-ի կողմից

քաղ. Երևան, Նոր Նորքի ուսանողական ավանի N 1 հանրակացարանային մասնաշենք,
NN 603, 613, 615 սենյակներ

1994 թ.

50.4

237160

ընդհանուր համատեղ սեփակա-նություն

«Հանրակա-ցարաններ» ՓԲԸ

Գրիգորյան Մանուշակ Պետրոսի

AF 0736748, տրված` 15.07.2003 թ., 028-ի կողմից

քաղ. Երևան, Նոր Նորքի ուսանողական ավանի N 1 հանրակացարանային մասնաշենք,
NN 620, 624, 629 սենյակներ

1993 թ.

50.4

237160

ընդհանուր համատեղ սեփակա-նություն

«Հանրակա-ցարաններ» ՓԲԸ

Հակոբյան Ժաննա

AB 0242752, տրված` 29.11.1996 թ., 004-ի կողմից

քաղ. Երևան, Նոր Նորքի ուսանողական ավանի N 1 հանրակացարանային մասնաշենք,
N 503 սենյակ

1994 թ.

16.8

79053

ընդհանուր համատեղ սեփակա-նություն

«Հանրակա-ցարաններ» ՓԲԸ

Հայրապետյան Էմմա

AA 0524958, տրված` 09.08.1996 թ., 005-ի կողմից

քաղ. Երևան, Նոր Նորքի ուսանողական ավանի N 1 հանրակացարանային մասնաշենք,
NN 601, 602 սենյակներ

1995 թ.

34.2

160930

ընդհանուր համատեղ սեփակա-նություն

«Հանրակա-ցարաններ» ՓԲԸ

Խալաթյան Ռուբեն Պետրոսի

AF 0453356, տրված` 17.11.2001 թ., 031-ի կողմից

քաղ. Երևան, Նոր Նորքի ուսանողական ավանի N 1 հանրակացարանային մասնաշենք,
N 504 սենյակ

2005 թ.

16.8

79053

ընդհանուր համատեղ սեփակա-նություն

«Հանրակա-ցարաններ» ՓԲԸ

Բարեղամյան Անի Սամվելի

AH 0292186, տրված` 23.12.2006 թ., 005-ի կողմից

քաղ. Երևան, Նոր Նորքի ուսանողական ավանի N 1 հանրակացարանային մասնաշենք,
N 505 սենյակ

2005 թ.

16.8

79053

ընդհանուր համատեղ սեփակա-նություն

«Հանրակա-ցարաններ» ՓԲԸ

Գրիգորյան Ալբերտ Սոկրատի

AE 0285469, տրված` 19.03.1999 թ., 005-ի կողմից

քաղ. Երևան, Նոր Նորքի ուսանողական ավանի N 1 հանրակացարանային մասնաշենք,
NN 819, 821 սենյակներ

1994 թ.

33.6

158106

ընդհանուր համատեղ սեփակա-նություն

«Հանրակա-ցարաններ» ՓԲԸ

Գևորգյան Ալվինա Արտյուշի

AE 0436864, տրված` 02.10.1999 թ., 003-ի կողմից

քաղ. Երևան, Նոր Նորքի ուսանողական ավանի N 1 հանրակացարանային մասնաշենք,
N 517 սենյակ

1995 թ.

16.8

79053

ընդհանուր համատեղ սեփակա-նություն

«Հանրակա-ցարաններ» ՓԲԸ

Ավագյան Կարեն

AC 0200926, տրված` 02.03.1998 թ., 004-ի կողմից

քաղ. Երևան, Նոր Նորքի ուսանողական ավանի N 1 հանրակացարանային մասնաշենք,
N 527 սենյակ

1998 թ.

16.8

79053

ընդհանուր համատեղ սեփակա-նություն

«Հանրակա-ցարաններ» ՓԲԸ

ընդամենը

 

252.6

1188621

 

Օհանջանյան Նելլա Լևոնի

AG 0437054, տրված` 16.02.2005 թ., 019-ի կողմից

ՀՀ Կոտայքի մարզ,
քաղ. Աբովյան, 
Հատիսի փող., ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 906 սենյակ

2002 թ.

35.0

312846

ընդհանուր համատեղ սեփակա-նություն

«Հանրակա-ցարաններ» ՓԲԸ

Չափարյան Ռուբեն Բաբկենի

AC 0531347, տրված` 03.02.1999 թ., 019-ի կողմից

ՀՀ Կոտայքի մարզ,
քաղ. Աբովյան,
Հատիսի փող.,
ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 502 սենյակ

2003 թ.

34.0

303907

ընդհանուր համատեղ սեփակա-նություն

«Հանրակա-ցարաններ» ՓԲԸ

Բաղդոյան Հասմիկ

AB 0682451, տրված` 07.01.1998 թ., 008-ի կողմից

ՀՀ Կոտայքի մարզ,
քաղ. Աբովյան,
Հատիսի փող., ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 811 սենյակ

2006 թ.

37.6

336086

ընդհանուր համատեղ սեփակա-նություն

«Հանրակա-ցարաններ» ՓԲԸ

Սարգսյան Նորայր

AA 0607148, տրված` 03.03.1997 թ., 019-ի կողմից

ՀՀ Կոտայքի մարզ,
քաղ. Աբովյան,
Հատիսի փող., ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 310ա սենյակ

2006 թ.

50.5

451392

ընդհանուր համատեղ սեփակա-նություն

«Հանրակա-ցարաններ» ՓԲԸ

Մարտիրոսյան Անահիտ Վլադիմիրի

AE 0521315, տրված` 28.06.2000 թ., 070-ի կողմից

ՀՀ Կոտայքի մարզ,
քաղ. Աբովյան,
Հատիսի փող., ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 705 սենյակ

1999 թ.

34,2

305695

ընդհանուր համատեղ սեփակա-նություն

«Հանրակա-ցարաններ» ՓԲԸ

ընդամենը

 

191,3

1709926

 

Ավագյան Էդուարդ

AA 0251979, տրված` 06.09.1995 թ., 008-ի կողմից

քաղ. Երևան, Շիրակի 2ա, հանրակացարան,
N 428 սենյակ

2003 թ.

28.8

94939

ընդհանուր համատեղ սեփակա-նություն

«Հանրակա-ցարաններ» ՓԲԸ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան