ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒՄ
29 մայիսի 2009 թվականի N 579-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Նոր Նորքի ուսանողական ավանի N 1 հանրակացարանային մասնաշենքից 252.6 քառ. մետր մակերեսով, 1188621 դրամ հաշվեկշռային արժեքով, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանային մասնաշենքից 191,3 քառ. մետր մակերեսով, 1709926 դրամ հաշվեկշռային արժեքով և Երևան քաղաքի Շիրակի 2ա հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքից 28.8 քառ. մետր մակերեսով, 94939 դրամ հաշվեկշռային արժեքով անշարժ գույքով (այսուհետ` գույք) և շենքերի զբաղեցրած հողամասերի նկատմամբ գույքի մակերեսին համապատասխան ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան չափով նվազեցնել այդ ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը` գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարելով վերջինիս միջոցների հաշվին:
5. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` սույն որոշման 4-րդ կետում նշված գույքը նվիրել այդ տարածքներում բնակվող անձանց` համաձայն հավելվածի:
6. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի զբաղեցրած հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման հավելվածում նշված անձանց կողմից «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների մարումից հետո այդ անձանց հետ կնքել նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողի միջոցների հաշվին:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի N 579-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ՆՈՐՔԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՎԱՆԻ N 1 ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՀԱՏԻՍԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԻՐԱԿԻ 2Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Ազգանունը, |
Անձնագրի տվյալները |
Բնակտարածության հասցեն, սենյակների թիվը |
Հատկացման |
Բնակարանի մակերեսը |
Հաշվեկշռային արժեքը |
Սեփակա-նության տեսակը |
Բնակտարա-ծության պատկանե-լությունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Սողոմոնյան Լյովա Սոխակի |
AE 0404845, տրված` 16.06.1999 թ., 006-ի կողմից |
քաղ. Երևան, Նոր Նորքի ուսանողական ավանի N 1 հանրակացարանային մասնաշենք, |
1994 թ. |
50.4 |
237160 |
ընդհանուր համատեղ սեփակա-նություն |
«Հանրակա-ցարաններ» ՓԲԸ |
Գրիգորյան Մանուշակ Պետրոսի |
AF 0736748, տրված` 15.07.2003 թ., 028-ի կողմից |
քաղ. Երևան, Նոր Նորքի ուսանողական ավանի N 1 հանրակացարանային մասնաշենք, |
1993 թ. |
50.4 |
237160 |
ընդհանուր համատեղ սեփակա-նություն |
«Հանրակա-ցարաններ» ՓԲԸ |
Հակոբյան Ժաննա |
AB 0242752, տրված` 29.11.1996 թ., 004-ի կողմից |
քաղ. Երևան, Նոր Նորքի ուսանողական ավանի N 1 հանրակացարանային մասնաշենք, |
1994 թ. |
16.8 |
79053 |
ընդհանուր համատեղ սեփակա-նություն |
«Հանրակա-ցարաններ» ՓԲԸ |
Հայրապետյան Էմմա |
AA 0524958, տրված` 09.08.1996 թ., 005-ի կողմից |
քաղ. Երևան, Նոր Նորքի ուսանողական ավանի N 1 հանրակացարանային մասնաշենք, |
1995 թ. |
34.2 |
160930 |
ընդհանուր համատեղ սեփակա-նություն |
«Հանրակա-ցարաններ» ՓԲԸ |
Խալաթյան Ռուբեն Պետրոսի |
AF 0453356, տրված` 17.11.2001 թ., 031-ի կողմից |
քաղ. Երևան, Նոր Նորքի ուսանողական ավանի N 1 հանրակացարանային մասնաշենք, |
2005 թ. |
16.8 |
79053 |
ընդհանուր համատեղ սեփակա-նություն |
«Հանրակա-ցարաններ» ՓԲԸ |
Բարեղամյան Անի Սամվելի |
AH 0292186, տրված` 23.12.2006 թ., 005-ի կողմից |
քաղ. Երևան, Նոր Նորքի ուսանողական ավանի N 1 հանրակացարանային մասնաշենք, |
2005 թ. |
16.8 |
79053 |
ընդհանուր համատեղ սեփակա-նություն |
«Հանրակա-ցարաններ» ՓԲԸ |
Գրիգորյան Ալբերտ Սոկրատի |
AE 0285469, տրված` 19.03.1999 թ., 005-ի կողմից |
քաղ. Երևան, Նոր Նորքի ուսանողական ավանի N 1 հանրակացարանային մասնաշենք, |
1994 թ. |
33.6 |
158106 |
ընդհանուր համատեղ սեփակա-նություն |
«Հանրակա-ցարաններ» ՓԲԸ |
Գևորգյան Ալվինա Արտյուշի |
AE 0436864, տրված` 02.10.1999 թ., 003-ի կողմից |
քաղ. Երևան, Նոր Նորքի ուսանողական ավանի N 1 հանրակացարանային մասնաշենք, |
1995 թ. |
16.8 |
79053 |
ընդհանուր համատեղ սեփակա-նություն |
«Հանրակա-ցարաններ» ՓԲԸ |
Ավագյան Կարեն |
AC 0200926, տրված` 02.03.1998 թ., 004-ի կողմից |
քաղ. Երևան, Նոր Նորքի ուսանողական ավանի N 1 հանրակացարանային մասնաշենք, |
1998 թ. |
16.8 |
79053 |
ընդհանուր համատեղ սեփակա-նություն |
«Հանրակա-ցարաններ» ՓԲԸ |
ընդամենը |
252.6 |
1188621 |
|||||
Օհանջանյան Նելլա Լևոնի |
AG 0437054, տրված` 16.02.2005 թ., 019-ի կողմից |
ՀՀ Կոտայքի մարզ, |
2002 թ. |
35.0 |
312846 |
ընդհանուր համատեղ սեփակա-նություն |
«Հանրակա-ցարաններ» ՓԲԸ |
Չափարյան Ռուբեն Բաբկենի |
AC 0531347, տրված` 03.02.1999 թ., 019-ի կողմից |
ՀՀ Կոտայքի մարզ, |
2003 թ. |
34.0 |
303907 |
ընդհանուր համատեղ սեփակա-նություն |
«Հանրակա-ցարաններ» ՓԲԸ |
Բաղդոյան Հասմիկ |
AB 0682451, տրված` 07.01.1998 թ., 008-ի կողմից |
ՀՀ Կոտայքի մարզ, |
2006 թ. |
37.6 |
336086 |
ընդհանուր համատեղ սեփակա-նություն |
«Հանրակա-ցարաններ» ՓԲԸ |
Սարգսյան Նորայր |
AA 0607148, տրված` 03.03.1997 թ., 019-ի կողմից |
ՀՀ Կոտայքի մարզ, |
2006 թ. |
50.5 |
451392 |
ընդհանուր համատեղ սեփակա-նություն |
«Հանրակա-ցարաններ» ՓԲԸ |
Մարտիրոսյան Անահիտ Վլադիմիրի |
AE 0521315, տրված` 28.06.2000 թ., 070-ի կողմից |
ՀՀ Կոտայքի մարզ, |
1999 թ. |
34,2 |
305695 |
ընդհանուր համատեղ սեփակա-նություն |
«Հանրակա-ցարաններ» ՓԲԸ |
ընդամենը |
191,3 |
1709926 |
|||||
Ավագյան Էդուարդ |
AA 0251979, տրված` 06.09.1995 թ., 008-ի կողմից |
քաղ. Երևան, Շիրակի 2ա, հանրակացարան, |
2003 թ. |
28.8 |
94939 |
ընդհանուր համատեղ սեփակա-նություն |
«Հանրակա-ցարաններ» ՓԲԸ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |