ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2009 թվականի N 463-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելիք «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագիր (ճգնաժամի նվազեցման (մեղմացման) ծրագիր. հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրի շուրջ Ասիական զարգացման բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունիսի 8 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2009 թ. հունիսի 8-ի N 463-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ
Մ. Թումասյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար) |
Վ. Արամյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Վ. Սիմոնյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ |
Ա. Բաղդասարյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական քաղաքականության և ռազմավարության մշակման վարչության պետ |
Մ. Աբրահամյան | - ՀՀ կենտրոնական բանկի բանկային մեթոդաբանության բաժնի պետ (համաձայնությամբ) |
Մ. Բաբաջանյան | - ՀՀ կենտրոնական բանկի իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի պետ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |