Գլխավոր տեղեկություն
Համար
N 443-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.05.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.05.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 2009 թվականի N 443-Ա

 

Լ. ՆԱՆՅԱՆԻՆ ՈՒԼՅԱՆՈՎՍԿԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Լ. Նանյանին 2009 թվականի մայիսի 28-31-ը գործուղել Ուլյանովսկի մարզ (Ռուսաստանի Դաշնություն)՝ այնտեղ անցկացվող Հայաստանի օրերի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին մասնակցելու համար:

2. Լ. Նանյանի` Ուլյանովսկի մարզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Լ. Նանյանի` Ուլյանովսկի մարզ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Լ. Նանյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ուլյանովսկի մարզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 29

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան