Գլխավոր տեղեկություն
Համար
N 781-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (13.06.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.11.05/66(656) Հոդ.1148
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.10.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2008 թվականի N 781-Ն

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման աշխատանքները կանոնակարգելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի սեպտեմբերի 13-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 596-Ն որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը փոխանցել աշխատանքային խմբի կողմից մշակված և հարակից փաստաթղթերի փաթեթը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հոկտեմբերի 6

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2008 թ. 

հոկտեմբերի 6-ի N 781-Ն

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ն. Երիցյան  ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
Վ. Դանիելյան

-

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ)
Վ. Առաքելյան

-

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Բ. Եսայան

-

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Գ. Ամալյան

-

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ս. Արաբաջյան

-

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Հ. Գասպարյան

-

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության տրանսպորտի և հաղորդակցության ծրագրերի բաժնի պետ
Վ. Կիրակոսյան

-

ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ

 

(հավելվածը փոփ. 26.05.09 N 432-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.05.2009, N 432-Ն 13.06.2009, N 781-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան