Գլխավոր տեղեկություն
Համար
N 818-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.08.05/39(705) Հոդ.910
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.07.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հուլիսի 2009 թվականի N 818-Ն

 

ԵՐԿՐԱՋԵՐՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԱՅԼ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՉՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև 2009 թվականի փետրվարի 2-ին ստորագրված` բանակցությունների համաձայնեցված արձանագրության շրջանակներում երկրաջերմային ծրագրերի համար նախատեսված` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող «Գռիձոր» և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող «Կարկառ» կոչվող հարթակների մակերեսները` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Սյունիքի մարզպետներին`

1) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 83-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 73-76-րդ կետերի պահանջներին համապատասխան սույն որոշման 1-ին կետով հաստատված տարածքներում հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով կնքել համապատասխան պայմանագրեր.

2) սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված և երկրաջերմային ծրագրերի ուսումնասիրության համար նախատեսված «Գռիձոր» և «Կարկառ» կոչվող երկու հարթակների տարածքներից հողահատկացումներն իրականացնել միայն նպատակային օգտագործման սկզբունքից ելնելով` նշված երկու հարթակներում ուսումնասիրությունների արդյունքում ձևավորված երկրաջերմային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ հողակտորների մակերեսները հստակեցնելուց հետո:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` իր իրավասության շրջանակներում հսկողություն իրականացնել սույն որոշմամբ պայմանավորված երկրաջերմային ծրագրերի մշակման, կազմման և իրականացման ժամանակահատվածում, ինչպես նաև հստակեցնել և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Գեղարքունիքի ու Սյունիքի մարզպետներին ներկայացնել նշված երկու հարթակների ուսումնասիրությունների արդյունքում ձևավորված երկրաջերմային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ հողակտորների մակերեսները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 24

Երևան


 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 16-ի N 818-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_342

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 16-ի N 818-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_346

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան