Գլխավոր տեղեկություն
Համար
N 138-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (11.06.2009-26.11.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.07.25/20.1 Հոդ.284.2
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.05.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հուլիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007271


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

15 մայիսի 2007 թ.

N 138-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը, 49-րդ հոդվածի 1-ին կետը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հունիսի 6-ի ««Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 238-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2007 թ. մայիսի 17
Երևան

 

Հավելված

 


Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի մայիսի 15-ի 
թիվ 138-Ն որոշմամբ

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  10

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կանոնակարգը սահմանում է արտարժույթի առուվաճառքի գործառնություններ իրականացնող անձանց, դրանց մասնաճյուղերի լիցենզավորման և կարգավորման ընթացակարգերը, ինչպես նաև արտարժույթի առուվաճառքի գործառնությունների գրանցման կարգը:

2. Արտարժույթի առուվաճառք իրականացնող անձը (այսուհետ` փոխանակման կետ) իրավաբանական անձ է, որը Հայաստանի Հանրապետության  կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) տված լիցենզիայի հիման վրա կարող է իրականացնել արտարժույթի առուվաճառքի կանխիկ գործառնություններ միայն ֆիզիկական անձանց հետ` Հայաստանի Հանրապետության դրամով:


Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

3. Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու համար լիցենզավորվող անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

ա. լիցենզիա ստանալու մասին հայտ (ձև 1),

բ. կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները,

գ. («գ» ենթակետն ուժը կորցրել է 16.11.07 N 363-Ն)

դ. տեղեկանք բանկից (բանկերից)՝ ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում առնվազն մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի առկայության մասին,

ե. տարածքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը կամ նոտարական կարգով վավերացված վարձակալության (ենթավարձակալության), կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը և համապատասխան պետական մարմնում գրանցված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը,

զ. հայտարարագիր սույն կանոնակարգի 8-րդ գլխի պահանջներին համապատասխանության վերաբերյալ (ձև 2),

է. հայտարարագիր աշխատանքային ռեժիմի վերաբերյալ` նշելով շաբաթվա աշխատանքային օրերն ու ժամերը,

ը. դրամապահոցի բացակայության դեպքում` ինկասացիոն ծառայության կամ զինված անվտանգության ծառայության հետ կնքված պայմանագրերի պատճենները,

թ. պետական տուրքի վճարման անդորրագիրը, 

ժ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից հաստատված` հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),

ժա. տեղեկանք լիցենզավորվող անձի մասին (ձև 3),

ժբ. լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար ներկայացված պատասխանատու անձի (այսուհետ` աշխատակից) մասնագիտական որակավորման վկայականի պատճենը: Եթե անձը նախկինում հանձնել է մասնագիտական որակավորման քննություն և դրական արդյունք է ունեցել, սակայն Կենտրոնական բանկի կողմից մասնագիտական որակավորման վկայական նրան չի տրամադրվել, ապա կարող է ներկայացվել արտարժույթի առուվաճառքի այն լիցենզիայի կամ լիցենզիայի ներդիրի պատճենը, որում նշված են իր անունը, ազգանունը և անձնագրի տվյալները,

ժգ.  տեղեկանք աշխատակցի մասին (ձև 4):

ժդ. Կենտրոնական բանկի պահանջով` հիմնավորումներ այն մասին, որ հայտատուն հանդիսանում է նաև տվյալ խանութում առուվաճառք իրականացնող իրավաբանական անձը կամ տվյալ առևտրի կենտրոնում առևտրի իրականացման կազմակերպիչը կամ տվյալ հյուրանոցում հյուրանոցային ծառայություններ մատուցող իրավաբանական անձը:

(3-րդ կետը փոփ., խմբ. 16.11.07 N 363-Ն, լրաց. 12.02.08 թիվ 43-Ն)

4. Փոխանակման կետերը մասնաճյուղ  բացելու համար Կենտրոնական բանկ են ներկայացնում`

ա. մասնաճյուղի լիցենզիա ստանալու մասին հայտ (ձև 5),

բ. գրավոր հայտարարություն նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին,

 գ. տեղեկանք բանկից (բանկերից)` ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում փոխանակման կետի և յուրաքանչյուր մասնաճյուղի համար առնվազն մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի կամ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքով դրան համարժեք առաջին խմբի մեջ մտնող արտարժույթի (եվրո, անգլիական ֆունտ ստեռլինգ, ԱՄՆ դոլար, ճապոնական իեն, դանիական կրոն, շվեյցարական ֆրանկ, կանադական դոլար, շվեդական կրոն, նորվեգական կրոն և ավստրալական դոլար) առկայության մասին,    

դ. տարածքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը կամ նոտարական կարգով վավերացված վարձակալության (ենթավարձակալության), կամ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը և համապատասխան պետական մարմնում գրանցված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը,

ե. հայտարարագիր սույն կանոնակարգի 8-րդ գլխի պահանջներին համապատասխանության վերաբերյալ (ձև 2),

զ. հայտարարագիր աշխատանքային ռեժիմի վերաբերյալ` նշելով շաբաթվա աշխատանքային օրերն ու ժամերը,

է. դրամապահոցի բացակայության դեպքում` ինկասացիոն ծառայության կամ զինված անվտանգության ծառայության հետ կնքված պայմանագրերի պատճենները,

ը. պետական տուրքի վճարման անդորրագիրը, 

թ. լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար ներկայացված պատասխանատու անձի (այսուհետ` աշխատակից) մասնագիտական որակավորման վկայականի պատճենը: Եթե անձը նախկինում հանձնել է մասնագիտական որակավորման քննություն և դրական արդյունք է ունեցել, սակայն Կենտրոնական բանկի կողմից մասնագիտական որակավորման վկայական նրան չի տրամադրվել, ապա կարող է ներկայացվել արտարժույթի առուվաճառքի այն լիցենզիայի կամ լիցենզիայի ներդիրի պատճենը, որտեղ նշված են իր անունը, ազգանունը և անձնագրի տվյալները,

ժ.  տեղեկանք աշխատակցի մասին (ձև 4):

ի. Կենտրոնական բանկի պահանջով` հիմնավորումներ այն մասին, որ հայտատուն հանդիսանում է նաև տվյալ խանութում առուվաճառք իրականացնող իրավաբանական անձը կամ տվյալ առևտրի կենտրոնում առևտրի իրականացման կազմակերպիչը կամ տվյալ հյուրանոցում հյուրանոցային ծառայություններ մատուցող իրավաբանական անձը:

(4-րդ կետը լրաց. 12.02.08 թիվ 43-Ն)

5. Փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխման դեպքում Կենտրոնական բանկ են ներկայացվում`

ա. գործունեության վայրի փոփոխման հայտ (ձև 5),

բ. գրավոր հայտարարություն նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին,

գ. տարածքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը կամ նոտարական կարգով վավերացված վարձակալության (ենթավարձակալության), կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը և համապատասխան պետական մարմնում գրանցված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը,

դ. հայտարարագիր սույն կանոնակարգի 8-րդ գլխի պահանջներին համապատասխանության վերաբերյալ (ձև 2),

ե. դրամապահոցի բացակայության դեպքում` ինկասացիոն ծառայության կամ զինված անվտանգության ծառայության հետ կնքված պայմանագրերի պատճենները,

զ. պետական տուրքի վճարման անդորրագիրը: 

է. Կենտրոնական բանկի պահանջով` հիմնավորումներ այն մասին, որ հայտատուն հանդիսանում է նաև տվյալ խանութում առուվաճառք իրականացնող իրավաբանական անձը կամ տվյալ առևտրի կենտրոնում առևտրի իրականացման կազմակերպիչը կամ տվյալ հյուրանոցում հյուրանոցային ծառայություններ մատուցող իրավաբանական անձը:

(5-րդ կետը լրաց. 12.02.08 թիվ 43-Ն)

6. Հայտարարագրերը և Կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերը պետք է ստորագրված և կնքված լինեն լիցենզավորվող անձի իրավասու մարմնի կողմից: Ընդ որում, պատճենները պետք է ներկայացվեն «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ: Ներկայացվող տեղեկանքների վաղեմությունը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին չպետք է գերազանցի երկամսյա ժամկետը:

(6-րդ կետը փոփ. 16.11.07 N 363-Ն)

7. Սույն կանոնակարգի 3-րդ, 4-րդ կամ 5-րդ կետերում նշված փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ներկայացված հայտը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ: Լիցենզավորված անձին լիցենզիա տրամադրելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից տասնօրյա ժամկետում Կենտրոնական բանկը լիցենզավորված անձին տալիս է լիցենզիա (ձև 6), ինչպես նաև լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձի (անձանց) մասին լիցենզիայի ներդիրը (ձև 7): Գործունեության վայրի փոփոխությանը թույլտվություն տալու դեպքում լիցենզիայի նոր ներդիր չի տրամադրվում, իսկ նախկին լիցենզիան փոխարինվում է միևնույն համարի նոր լիցենզիայով:

(7-րդ կետը փոփ. 16.11.07 N 363-Ն)

8. Կենտրոնական բանկի խորհուրդը  մերժում է ներկայացված հայտը, եթե` 

ա. ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված, հակասում են օրենքներին և այլ իրավական ակտերին,

բ. լիցենզավորվող անձը կամ աշխատակիցը (աշխատակիցները) օրենքի (իրավաբանական անձի համար` նաև կանոնադրության) ուժով կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով իրավունք չունի զբաղվել արտարժույթի առուվաճառքով,

գ. գործունեության տարածքը և տեխնիկական հագեցվածության պայմանները չեն համապատասխանում սույն կանոնակարգով սահմանված պահանջներին:

9. Փաստաթղթերի թերի լինելու հիմքով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը Կենտրոնական բանկի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր: Ընդ որում, Կենտրոնական բանկը ներկայացված փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ նախազգուշացումն ուղարկում է դրանք ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում` նշելով թերի ներկայացված բոլոր փաստաթղթերը:

10. Հայտը մերժելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից հնգօրյա ժամկետում Կենտրոնական բանկն այդ մասին տեղեկացնում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 16.11.07 N 363-Ն) 

12. Լիցենզիա տրամադրելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը Կենտրոնական բանկը անվավեր է ճանաչում, եթե պարզվում է, որ սույն գլխով նախատեսված և հայտատուի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում առկա է կեղծ տեղեկատվություն:


Գ Լ ՈՒ Խ  3

 

ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ  ՔՆՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

13. Փոխանակման կետի աշխատակիցը պետք է ունենա Կենտրոնական բանկի կողմից տրված մասնագիտական որակավորման վկայական կամ «Ֆինանսաբանկային Քոլեջ» Հիմնադրամում համապատասխան թեմաներով կազմակերպված դասընթացներին մասնակցության վկայական, որոնք ստանալու համար պետք է բավարարի հետևյալ մասնագիտական չափանիշներին՝

ա. Հայաստանի Հանրապետության արժութային օրենքների և այլ իրավական ակտերի իմացություն,

բ. իրենց կողմից իրականացվող արժութային գործառնությունների իմացություն:

(13-րդ կետը խմբ. 16.11.07 N 363-Ն)

14. Թեկնածուների մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարում է Կենտրոնական բանկի  լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով)` տեստային եղանակով, համակարգչի միջոցով:

15. Գրավոր քննության տեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը մշակվում է Կենտրոնական բանկի կողմից: Հարցերը, ինչպես նաև դրանցում կատարվող լրացումները և փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի կողմից:

16. Քննությանը մասնակցելու համար Կենտրոնական բանկ դիմող անձինք ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

ա. քննությանը մասնակցելու հայտ (ձև 8),

բ. քննությանը մասնակցելու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,

գ. տեղեկանք աշխատակցի մասին (ձև 4),

դ. անձնագրի պատճենը:

17. Թեկնածուներին թույլատրվում է մասնակցել քննությանը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում: Քննության ժամանակ թեկնածուին արգելվում է օգտվել օրենքներից, այլ իրավական ակտերից և այլ նյութերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, երկխոսության մեջ մտնել մյուս թեկնածուների հետ: Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից, և նրա վերաբերյալ տրվում է բացասական եզրակացություն:

18. Տեստերի հարցերի պատասխանների արդյունքներն ամփոփվում են և ներկայացվում հանձնաժողովի առաջիկա նիստին:  

19. Տեստը պարունակում է 30 հարց: Տեստին պատասխանելու համար տրվում է 45 րոպե: Տեստի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխան, որոնցից միայն մեկն է ճիշտ: Տեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր:

20. Տեստերի պատասխանների գնահատումն ու ամփոփումը կատարվում է հետևյալ կերպ. եթե թեկնածուն հավաքել է`

ա. մինչև 25 միավոր, ապա հանձնաժողովն արձանագրում է, որ թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական առումով չի համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին,

բ. 25 և ավելի միավոր, ապա հանձնաժողովն արձանագրում է, որ թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական առումով համապատասխանում է Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին:

21. Մասնագիտական համապատասխանության քննության դրական արդյունքների դեպքում թեկնածուին տրվում է մասնագիտական որակավորման վկայական` դրա տրամադրման պահից հաշված 3 տարի ժամկետով` Կենտրոնական բանկի ձևաթերթի վրա, կնքված վիճակում (ձև 9): Եթե թեկնածուն որակավորմամբ և մասնագիտական առումով չի համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին, ապա նա կարող է կրկին դիմել` քննություն անցնելու համար:

22. Տեստավորման արդյունքների մասին որակավորվող անձը տեղեկանում է քննության ավարտից հետո:

23. Կենտրոնական բանկի կողմից մասնագիտական համապատասխանության քննությունն իրականացվում է յուրաքանչյուր ուրբաթ` ժամը 10.00-ին:


Գ Լ ՈՒ Խ  4

 

ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

24. Արտարժույթի առուվաճառքի գործառնություններ կարող են իրականացնել միայն Կենտրոնական բանկի տրամադրած լիցենզիաների ներդիրներում ընդգրկված աշխատակիցները, ինչպես նաև այն անհատ ձեռնարկատերերը, որոնց նախկինում տրամադրվել է արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա:

25. Աշխատակցի փոփոխության դեպքում լիցենզիայի ներդիր ստանալու նպատակով փոխանակման կետը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

ա. լիցենզիայի ներդիր տրամադրելու հայտ (ձև 10),

բ. աշխատակցի (աշխատակիցների) մասնագիտական որակավորման վկայականի պատճենը, 

գ.  տեղեկանք աշխատակցի մասին (ձև 4),

դ.   պետական տուրքի վճարման անդորրագիրը (երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ներդիրի համար),

ե.  Կենտրոնական բանկի տրամադրած լիցենզիայի ներդիրի բնօրինակը:

26. Եթե աշխատակիցը նախկինում հանձնել է մասնագիտական որակավորման քննություն և դրական արդյունք է ունեցել, սակայն Կենտրոնական բանկի կողմից մասնագիտական որակավորման վկայական նրան չի տրամադրվել, ապա կարող է ներկայացվել արտարժույթի առուվաճառքի այն լիցենզիայի կամ լիցենզիայի ներդիրի պատճենը, որտեղ նշված են իր անունը, ազգանունը և անձնագրի տվյալները:

27. Հայտը ներկայացնելու օրվանից քսան աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը տրամադրում է լիցենզիայի ներդիրը կամ սույն կանոնակարգի 8-րդ կետով նախատեսված դեպքերում մերժում է ներկայացված հայտը:


Գ Լ ՈՒ Խ  5

 

ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ

 

28. Լիցենզիաների ձևերը խիստ հաշվառման փաստաթղթեր են, որոնք պահպանվում են Կենտրոնական բանկի` փոխանակման կետերի լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանման կողմից:

29. Կենտրոնական բանկի` փոխանակման կետերի լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանումը վարում է լիցենզիայի գրանցամատյաններ, որոնցում պետք է նշվեն լիցենզավորված անձի անունը, ազգանունը, անվանումը, լիցենզիա տրամադրելու կամ ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման ամսաթիվը և համարը, լիցենզիայի համարը, գործունեության վայրի հասցեն, լիցենզիայի տրման ամսաթիվը: Նշված ստորաբաժանումը յուրաքանչյուր լիցենզավորված անձի համար կազմում է անհատական գործ, որին կարվում է նաև լիցենզիայի գործողության դադարեցման հետևանքով վերադարձված լիցենզիան:


Գ Լ ՈՒ Խ  6

 

ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ, ՆԵՐԴԻՐԻ ԿԱՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

30. Լիցենզիայի, ներդիրի կամ մասնագիտական որակավորման վկայականի կորստի (կորցնել, ոչնչանալ և այլն) դեպքում հայտատուն կրկնօրինակը ստանալու համար դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ` նախօրոք այդ մասին հայտարարություն տալով զանգվածային լրատվության միջոցով:

31. Լիցենզիան, ներդիրը կամ մասնագիտական որակավորման վկայականը օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում հայտատուն այդ մասին նույնպես հայտ է ներկայացնում Կենտրոնական բանկ` կրկնօրինակը ստանալու համար: Կրկնօրինակը հայտատուին տրվում է նրանից ոչ պիտանի դարձած լիցենզիան, ներդիրը կամ վկայականը վերցնելուց հետո:

32. Լիցենզիաների, ներդիրների կամ մասնագիտական որակավորման վկայականների կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրում:

33. Արտարժույթի առուվաճառք իրականացնող անձի վերակազմակերպման, նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար դիմում` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը: Լիցենզիայի վերաձևակերպման ժամանակ Կենտրոնական բանկը լիցենզիայի գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ:

34. Լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակ տալու համար գանձվում է պետական տուրք` օրենսդրությամբ սահմանված կարգով:

35. Հայտը ներկայացնելու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը տրամադրում է լիցենզիայի ներդիրը կամ սույն կանոնակարգի 8-րդ կետով նախատեսված դեպքերում մերժում է ներկայացված հայտը:


Գ Լ ՈՒ Խ  7

 

ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

36. Օրենքով սահմանված հիմքերով փոխանակման կետերի կամ դրանց մասնաճյուղերի գործունեությունը Կենտրոնական բանկի կողմից կարող է դադարեցվել` լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով:

37. Փոխանակման կետի դիմումի հիման վրա Կենտրոնական բանկը ուժը կորցրած է ճանաչում արտարժույթի առուվաճառքի լիցենզիան` դիմումը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

38. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման պատճենը ստանալով` լիցենզիան վերադարձվում է Կենտրոնական բանկ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

39. (39-րդ կետն ուժը կորցրել է 16.11.07 N 363-Ն)


Գ Լ ՈՒ Խ  8

 

ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ  ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

40. Լիցենզավորվող փոխանակման կետերը կարող են գտնվել միայն սույն կետում թվարկված վայրերից որևիցե մեկում`

ա. առնվազն 200 քառակուսի մետր մակերեսով առևտրի (սպասարկման) սրահ ունեցող և առնվազն 500 քառակուսի մետր ընդհանուր տարածքով խանութներում. սույն կանոնակարգի իմաստով` խանութ է համարվում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առևտրի օբյեկտի տեսակը.  

բ. առնվազն 2000 քառակուսի մետր տարածքով փակ (ոչ բացօթյա) առևտրի կենտրոններում. սույն կանոնակարգի իմաստով` առևտրի կենտրոն է համարվում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով սահմանված առևտրի իրականացման վայրի տեսակը.

գ. առնվազն 1000 քառակուսի մետր տարածքով հյուրանոցներում.

դ. օդանավակայանների տարածքներում.

ե. երկաթուղային կայարանների տարածքներում:

(40-րդ կետը լրաց. 30.03.09 թիվ 67-Ն)

41. Խանութում արտարժույթի առուվաճառքի լիցենզիա կարող է ստանալ միայն տվյալ խանութում առուվաճառք իրականացնող իրավաբանական անձը, առևտրի կենտրոնում` միայն առևտրի իրականացման կազմակերպիչը, իսկ հյուրանոցում` հյուրանոցային ծառայություններ մատուցող իրավաբանական անձը:

42. Փոխանակման կետերը պետք է ունենան սեփականության իրավունքով իրենց պատկանող, վարձակալությամբ (ենթավարձակալությամբ) կամ անհատույց  օգտագործմամբ վերցված տարածք: Տարածքի վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրից բխող իրավունքները պետք է գրանցված լինեն Հայաստանի Հանրապետության  կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում:

43. Բացառությամբ հյուրանոցներում գտնվողների, փոխանակման կետը պետք է ունենա հարակից տարածքներից առանձնացված գործառնական դրամարկղ (այսուհետ` դրամարկղ):

44. Փոխանակման կետերի դրամարկղը պետք է բավարարի հետևյալ պահանջներին. ունենա առանձին մուտք՝ կողպվող դռնով, պայմանով, որ տվյալ տարածք դրսից հնարավոր է մուտք գործել միայն հիշյալ դռնով: Դրամարկղի դիմային մասի պատը պետք է ունենա առնվազն 1 մ բարձրություն, որից հետո սկսվում է ապակե մասը: Ընդ որում, դիմային մասի պատի և ապակու բարձրությունը պետք է ունենա առնվազն 2.5 մ բարձրություն, դրամարկղի դիմային ապակին տեղակայված լինի այնպես, որ բացառի հաճախորդի և փոխանակման կետի աշխատակցի անմիջական շփումը, ինչպես նաև ապահովի կանխիկ փողը (դրամական միջոցները) հաշվելու դիտողական հսկողությունը թե՜ մեկ, թե՜ մյուս կողմից: Դրամարկղի դիմային մասի պատի և ապակու միացման տեղում պետք է տեղադրված լինի փողի (դրամական միջոցների) փոխանցման արկղ, ինչպես նաև սեղանիկ՝ հաճախորդի կողմից գումարի վերահաշվարկման համար: Փոխանակման կետում պետք է տեղադրված լինի աշխատակցի և հաճախորդի խոսակցությունները միմյանց լսելի դարձնող խոսափող:

(44-րդ կետը խմբ. 16.11.07 N 363-Ն)

45. Փոխանակման կետը պետք է սարքավորված լինի տեսագրման և ձայնագրման այնպիսի համակարգով, որն ապահովի փոխանակման կետի աշխատակցի և հաճախորդների միջև արտարժույթի փոխանակման գործընթացի, ինչպես նաև փոխանակման կետի դրամարկղի մուտքի մոտ կատարվող գործողությունների տեսագրում ու ձայնագրում և այդ տեղեկատվության պահպանում համակարգչում կամ ցանկացած արտաքին կրիչի վրա, որը հնարավորություն կտա պարզորոշ դիտելու և լսելու կատարված տեսագրությունն ու ձայնագրությունը: Փոխանակման կետի դիմային ապակու վրա, տեսանելի տեղում, պետք է նաև փակցված լինի «Փոխանակման կետի տարածքը տեսագրվում և ձայնագրվում է» բովանդակությամբ հայտարարություն:

(45-րդ կետը խմբ. 16.11.07 N 363-Ն)

46. Կանխիկ գումարների պահպանման համար փոխանակման կետը պետք է ունենա դրամապահոց կամ կանխիկ փողի (դրամական միջոցների) ամենօրյա տեղափոխման, հանձնման ու պահպանման վերաբերյալ ինկասացիոն ծառայության (անհրաժեշտության դեպքում` նաև դրամապահոց ունեցող որևէ բանկի (բանկի մասնաճյուղի)) հետ կնքված համապատասխան պայմանագիր: Եթե փոխանակման կետի տարածքի անվտանգության ապահովումը շուրջօրյա ռեժիմով իրականացնում է զինված անվտանգության ծառայությունը, որի հետ կնքված է համապատասխան պայմանագիր, ապա դրամապահոցի կամ ինկասացիոն պայմանագրի առկայությունը պարտադիր չէ:

47. Դրամապահոցը պետք է առանձնացված լինի հարակից տարածքներից, ունենա մեկ կողպվող երկաթյա դուռ (առնվազն 10 սմ հաստությամբ), որը պետք է բացվի դրամարկղի կողմից: Դրամապահոցի պատերը պետք է լինեն երկաթբետոնից, որոնց հաստությունը պետք է լինի առնվազն 12 սմ: Դրամապահոցի նվազագույն ներքին չափսերն են` 1x1x1 մետր: Դրամապահոցը չպետք է ունենա ընդհանուր պատ շենքի արտաքին և նույն շենքում տեղակայված այլ հաստատությունների պատերի հետ: Դրամապահոցը շենքի արտաքին կամ այլ հաստատությունների պատերին կից կառուցելու դեպքում դրանց միջև պետք է լինի դիտողական միջանցք, որը հնարավորություն կտա դիտել և հսկել դրամապահոցի պատերի ամբողջականությունը (հսկելու անվտանգությունը): Շենքի առաջին հարկում դրամապահոցի տակ նկուղային հարկի առկայությունն անթույլատրելի է: Եթե դրամապահոցի վերևում տեղակայված է այլ կազմակերպություն (կամ այն շենքի վերջին հարկում է), ապա դրամապահոցը առաստաղից պետք է բաժանված լինի դիտողական միջանցքով, որը հնարավորություն կտա դիտել և հսկել առաստաղի ամբողջականությունը: 

48. Փոխանակման կետի դրամարկղը (առկայության դեպքում՝ նաև դրամապահոցն ու հաճախորդների սպասարկման տարածքը) պետք է սարքավորված լինի անվտանգության ազդարարման համակարգով, իսկ դրամարկղում գտնվող աշխատակցի աշխատասեղանի տակ պարտադիր պետք է տեղադրված լինի աշխատանքային ժամերին գործող ազդարարման «ոտնակ»: Անվտանգության ազդարարման ողջ համակարգը պետք է միացված լինի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ: Եթե փոխանակման կետն իրականացնում է ամենօրյա ինկասացիա, ապա անվտանգության ազդարարման համակարգի առկայությունը պարտադիր չէ գումարը ինկասացնելուց հետո: Փոխանակման կետը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հաստատած՝ անվտանգության ազդարարման համակարգի և ազդարարման ուղիղ կապի «ոտնակի» սարքին լինելու մասին համապատասխան փաստաթուղթ: Եթե փոխանակման կետը գտնվում է հյուրանոցում, որտեղ անվտանգությունն ապահովում է ներքին անվտանգության ծառայությունը, ապա անվտանգության ազդարարման «ոտնակը» պետք է միացված լինի այդ ծառայությանը: Այն դեպքում, եթե փոխանակման կետի տարածքի անվտանգության ապահովումը շուրջօրյա ռեժիմով իրականացնում է զինված անվտանգության ծառայությունը, և առկա է համապատասխան պայմանագիր, ապա անվտանգության ազդարարման համակարգ (այդ թվում նաև՝ «ոտնակ») չի պահանջվում:

(48-րդ կետը խմբ. 16.11.07 N 363-Ն)

48.1 Այն դեպքում, եթե փոխանակման կետն ունի առնվազն 5 մլն դրամ ապահովագրական գումարի չափով դրամարկղում առկա դրամական միջոցների ապահովագրություն` գողության, կողոպուտի և հարձակումների ռիսկերից, ինչպես նաև փոխանակման կետի աշխատակիցների կյանքին ու առողջությանը հասցված վնասներից ապահովագրություն` յուրաքանչյուր աշխատակցի համար առնվազն 10 մլն դրամ ապահովագրական գումարի չափով, ապա անվտանգության ազդարարման համակարգ (այդ թվում՝ նաև «ոտնակ») չի պահանջվում:

(48.1 կետը լրաց. 15.01.08 N 11-Ն)

49. Արտարժույթի առուվաճառք իրականացնելու համար անհրաժեշտ է հետևյալ տեխնիկական հագեցվածությունը`

ա. չհրկիզվող պահարան,

բ. դրամանիշի իսկությունը ստուգող սարք,

գ. դրամանիշերը հաշվելու սարք,

դ. քաղաքային հեռախոս,

ե. դրամարկղի դիմային մասի սեղանիկի վրա տեղադրված հաշվիչ մեքենա` հաճախորդների կողմից հաշվարկներ կատարելու համար,

զ. արտարժույթի առուվաճառքի փոխարժեքները արտացոլող վահանակ (վահանակներ),

է. («է» ենթակետն ուժը կորցրել է 12.02.08 թիվ 43-Ն),

ը. համակարգչային սարքավորում և/կամ հսկիչ-դրամարկղային մեքենա (համակարգչային սարքավորման հետ պարտադիր են նաև տպող սարք և անխափան սնուցման սարք):

(49-րդ կետը խմբ., փոփ. 12.02.08 թիվ 43-Ն)

50. Փոխանակման կետերն իրենց տարածքի կամ տեխնիկական հագեցվածության պայմանների փոփոխություն կատարելիս պետք է նախօրոք այդ մասին դիմում ներկայացնեն Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկի փոխանակման կետերի լիցենզավորման և վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանումը դիմումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնում է այդ պայմանների փոփոխության ուսումնասիրություն և դրանից հետո հնգօրյա ժամկետում արդյունքների վերաբերյալ գրավոր տեղեկացնում է փոխանակման կետին:

51. Սույն կանոնակարգի ձև 11-ով Կենտրոնական բանկը սահմանում է տարածքային և տեխնիկական հագեցվածության լրացուցիչ պայմաններ, որոնք փոխանակման կետերը կարող են կիրառել` իրենց գործունեությունն առավել անվտանգ դարձնելու նպատակով:


Գ Լ ՈՒ Խ  9

 

ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ: ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

52. Փոխանակման կետը կարող է գործառնություններ իրականացնել միայն լիցենզավորված վայրում:

53. Փոխանակման կետերը կարող են կատարել իրենց տարածքի կամ տեխնիկական հագեցվածության պայմանների փոփոխություն միայն Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալուց հետո: 

54. Փոխանակման կետի գործունեության տարածքում (բացառությամբ հյուրանոցների և օդանավակայանների տարածքներում գտնվողների) պետք է իրականացվի միայն լիցենզիայով նախատեսված գործունեություն:

55. Օդանավակայանների տարածքներում գտնվող փոխանակման կետերն արտարժույթի առուվաճառքից բացի կարող են սահմանված կարգով իրականացնել միայն Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումների ընդունում:

56. Փոխանակման կետը արտարժույթի առուվաճառքի գործարքներ իրականացնելիս ինքնուրույն է սահմանում առք ու վաճառքի փոխարժեքները:

57. Եթե փոխանակման կետի փոխարժեքները արտացոլող վահանակի վրա արտացոլված է տվյալ արժույթի փոխարժեքը, և եթե դրամարկղում առկա է պահանջվող գումարը և համապատասխան անվանական արժեքով դրամանիշեր, ապա փոխանակման կետը չպետք է մերժի տվյալ գործարքի իրականացումը:

(57-րդ կետը խմբ. 12.02.08 թիվ 43-Ն)

58. Փոխանակման կետը կարող է գործարք կատարել միայն փողի (դրամական միջոցների) փոխանցման արկղի միջոցով: Հաճախորդների սպասարկման տարածքի առկայության դեպքում գործարքը պետք է իրականացվի դեպի նշված տարածք նայող` փողի (դրամական միջոցների) փոխանցման արկղի միջոցով: 

59. Փոխանակման կետը փոխանակման կետի դրամարկղի ներսում հաճախորդի համար տեսանելի տեղում տեղակայված փոխարժեքները արտացոլող վահանակի (վահանակների) վրա փակցնում է իր կողմից իրականացվող արտարժույթի առուվաճառքի գործառնությունների տեսակների ցանկը և փոխարժեքները: Փոխանակման կետը փոխարժեքներն արտացոլող վահանակը տեղադրում է միայն փոխանակման կետի դրամարկղում, բացառությամբ հյուրանոցներում գտնվող փոխանակման կետերի, որոնց փոխարժեքներն արտացոլող վահանակը տեղադրվում է սպասարկման սրահում: Փոխանակման կետի դրամարկղի ներսում, իսկ հյուրանոցներում գտնվող փոխանակման կետերի դեպքում` սպասարկման սրահում փոխարժեքներն արտացոլող վահանակը տեղադրվում է այնպես, որպեսզի այն փակ տարածքից դուրս տեսանելի չլինի: Դրամարկղից դուրս, իսկ հյուրանոցներում գտնվող փոխանակման կետերի դեպքում` սպասարկման սրահից դուրս «Տարադրամի փոխանակման կետ» արտահայտությամբ վահանակ ունենալու դեպքում փոխանակման կետը վահանակի վրա նշում է միայն լիցենզավորված անձի անվանումը, լիցենզիայի համարը, աշխատանքային օրերը և ժամերը:

(59-րդ կետը խմբ. 12.02.08 թիվ 43-Ն, լրաց. 25.03.08 թիվ 80-Ն, խմբ., փոփ. 30.03.09 թիվ 67-Ն)

60. Փոխանակման կետի դիմային մասի ապակու վրա պետք է փակցված լինեն Կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիայի և լիցենզիայի ներդիրի բնօրինակները կամ պատճենները:

(60-րդ կետը խմբ. 16.11.07 N 363-Ն)

61. Աշխատանքի ընթացքում փոխանակման կետի աշխատակիցները պարտավոր են ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և կրել լուսանկարով այցեքարտ, որտեղ պետք է նշված լինեն լիցենզավորված անձի անվանումը, աշխատակցի անունը, ազգանունը:

62. Աշխատանքային ժամերի ընթացքում փոխանակման կետի դրամարկղում չեն կարող գտնվել այլ անձինք, բացի լիցենզիայում կամ լիցենզիայի ներդիրում նշված անձանցից: 

63. Դրամարկղի դուռը աշխատանքային օրվա ընթացքում պետք է լինի կողպված:  Եթե փոխանակման կետն ունի հաճախորդների սպասարկման տարածք, ապա ինկասացիայի ընթացքում հաճախորդների սպասարկման սրահի դռների և պատուհանների փակ լինելը պարտադիր է:

64. Փոխանակման կետը պարտավոր է հաճախորդներին ապահովել պիտանի (ոչ հնամաշ) Հայաստանի Հանրապետության դրամանիշներով:

65. Փոխանակման կետը կարող է մատուցել այլ ծառայություններ, օրինակ` հնամաշ կամ վնասված դրամանիշների փոխանակում պիտանի դրամանիշներով, բարձր անվանական արժեքի դրամանիշների փոխանակում ցածր անվանական արժեքի դրամանիշներով և հակառակը: Եթե այդ ծառայությունները վճարովի են, ապա դրանց սակագները պետք է փակցված լինեն հաճախորդների համար տեսանելի տեղում:

66. Այն փոխանակման կետերը, որոնք չունեն սույն կանոնակարգով սահմանված դրամապահոց կամ իրենց տարածքի անվտանգության շուրջօրյա ապահովումն իրականացնելու մասին զինված անվտանգության ծառայության հետ կնքված համապատասխան պայմանագիր, յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտից հետո պարտավոր են դրամարկղում առկա 100 000 Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող գումարի մնացորդը հանձնել համապատասխան ինկասացիոն ծառայությանը: Ինկասացիան հիմնավորող փաստաթղթերը պետք է պահվեն փոխանակման կետում առնվազն 1 տարի ժամկետով:

(66-րդ կետը փոփ. 16.11.07 N 363-Ն)

67. Փոխանակման կետում սարքավորված տեսագրման և ձայնագրման համակարգի միջոցով պետք է իրականացվի փոխանակման կետի աշխատակցի և հաճախորդների միջև արտարժույթի փոխանակման գործընթացի, ինչպես նաև փոխանակման կետի դրամարկղի մուտքի մոտ կատարվող գործողությունների տեսագրում և ձայնագրում: Ընդ որում, տեսագրության (տեսագրությունների) մեջ պետք է պարզորոշ երևան հաճախորդը և փողի (դրամական միջոցների) փոխանցման արկղը: Տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն յուրաքանչյուր օրվա համար առանձին` համակարգչում կամ ցանկացած արտաքին կրիչի վրա, որը հնարավորություն կտա պարզորոշ դիտելու և լսելու կատարված տեսագրությունն ու ձայնագրությունը` համարակալելով ըստ այդ օրվա ամսաթվի: Տեսագրություններում պետք է նշվի նաև տեսագրման ամսաթիվը և ժամը: Տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն փոխանակման կետում առնվազն 90 օր:

(67-րդ կետը խմբ. 16.11.07 N 363-Ն)

68. Փոխանակման կետերը պարտավոր են գործունեության վայրում ունենալ իրենց գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերը կամ պատճենները:

69. Սույն կանոնակարգի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերում նշված պայմանագրերի ժամկետները լրանալուց հետո անմիջապես կնքվում են նոր պայմանագրեր, և 15-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ են ներկայացվում դրանք կամ նախկին պայմանագրերի ժամկետների երկարաձգումը հավաստող փաստաթղթեր:

70. Փոխանակման կետը պետք է գործի համաձայն իր կողմից Կենտրոնական բանկ ներկայացված աշխատանքային ռեժիմի:

71. Փոխանակման կետը պարտավոր է հայտարարված աշխատանքային ռեժիմի յուրաքանչյուր փոփոխության դեպքերում նախապես տեղեկացնել Կենտրոնական բանկին:

72. Փոխանակման կետն իր գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում նախապես պետք է տեղեկացնի Կենտրոնական բանկին: Գործունեությունը կարող է վերսկսվել միայն Կենտրոնական բանկին նախապես տեղեկացնելուց հետո:

73. Համակարգչի, համակարգչային ծրագրի, տպող սարքի (հսկիչ-դրամարկղային մեքենայի, եթե կիրառվում է այդպիսին) խափանման կամ էլեկտրասնուցման անջատման դեպքում փոխանակման կետը պարտավոր է անմիջապես դադարեցնել գործունեությունը` անհապաղ այդ մասին տեղեկացնելով Կենտրոնական բանկին:

74. Սույն կանոնակարգի 71-րդ, 72-րդ և 73-րդ կետերում սահմանված տեղեկացումները պետք է Կենտրոնական բանկ ներկայացվեն թղթային տարբերակով (այդ թվում` նաև կապի կազմակերպության միջոցով) կամ էլեկտրոնային փոստի միջոցով: Էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկատվություն ներկայացնելու դեպքում ներկայացման ժամանակահատված է սահմանվում Կենտրոնական բանկի էլեկտրոնային փոստի սերվերում նշված տեղեկատվության գրանցման ժամանակահատվածը:

75. Փոխանակման կետը պարտավոր է հաճախորդին տրամադրել արտարժույթի առուվաճառքի յուրաքանչյուր գործարքի կատարման վերաբերյալ անդորրագիր, որն առնվազն պետք է պարունակի ձև 12-ով սահմանված տեղեկատվությունը: Անդորրագրի օրինակը ստորագրում է աշխատակիցը և պետք է հաճախորդին տրամադրվի նախքան վաճառված կանխիկի տրամադրումը կամ առնվազն կանխիկի հետ միաժամանակ:

(75-րդ կետը փոփ. 18.09.07 N 296-Ն) 

76. Օրենքներով կամ նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված գումարը գերազանցող գործարքների դեպքում անդորրագրի վրա լրացվում են հաճախորդի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ինչպես նաև այն ստորագրվում է հաճախորդի կողմից: Այս պահանջից խուսափելու կամ դրանք չկատարելու նպատակով չի թույլատրվում արժութային գործարքը բաժանել երկու կամ ավելի մասերի: Արժութային վերահսկողություն իրականացնելու ընթացքում բաժանված գործարքները կարող են դիտարկվել որպես մեկ գործարք:

77. Աշխատանքային օրվա ցանկացած պահին փոխանակման կետի դրամարկղում չի կարող լինել 1 մլն դրամից և/կամ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված փոխարժեքով դրան համարժեք առաջին խմբի մեջ մտնող արտարժույթից պակաս գումար:

78. Փոխանակման կետի դրամարկղի դիմային ապակու վրա հաճախորդի համար տեսանելի տեղում ընթեռնելի տառերով և թվերով պետք է փակցված լինի տեղեկատվություն այն մասին, որ բողոքների և առաջարկությունների դեպքում հաճախորդները կարող են դիմել Կենտրոնական բանկ: Նշված հայտարարության մեջ պետք է նշվեն փոխանակման կետերի լիցենզավորման և վերահսկողության համար Կենտրոնական բանկի պատասխանատու ստորաբաժանման հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:

79. Փոխանակման կետերը իրենց գործարքները պետք է իրականացնեն համապատասխան ծրագրով ապահովված և սահմանված կարգով գրանցված համակարգչային սարքավորման կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով` պահպանելով դրանց օգտագործման ու շահագործման համար սահմանված կանոնները:

80. Փոխանակման կետերի իրականացրած բոլոր գործառնությունները պարտադիր հաշվառվում են նրանց ֆիսկալային հաշվետվությունում (այսուհետ` էլեկտրոնային գրանցումների մատյան) (ձև 13), այն է`

ա. արտարժույթի առուվաճառքի գործարքները,

բ. փոխանակման կետի սեփականատիրոջ կողմից ավելացված կամ պակասեցված գումարները (շրջանառության միջոցների ավելացում կամ պակասեցում),

գ. փոխանակման կետերի գործունեության համար անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, այդ թվում` օրենսդրությամբ սահմանված կարգով պետական բյուջե վճարվող գումարները, ինչպես նաև ստացված վարկերը (փոխառությունները և այլն),

դ. ինկասացիոն ծառայություններին տրամադրված և վերջիններից հետ ստացված միջոցները:

81. Եթե լիցենզավորված անձը արտարժույթի առուվաճառքից բացի իրականացնում է նաև այլ գործունեություն, ապա արտարժույթի առուվաճառքի գծով պետք է կատարվի առանձին հաշվառում:

82. Փոխանակման կետերի էլեկտրոնային գրանցումների մատյանում «մնացորդն օրվա սկզբին և վերջին» տողում նշվում է դրամարկղի փաստացի մնացորդը:

83. Փոխանակման կետերի դրամարկղի մնացորդը պետք է համապատասխանի էլեկտրոնային գրանցումների մատյանի տվյալներին: Փոխանակման կետի ամբողջ տարածքում առկա փողը (դրամական միջոցները) համարվում է դրամարկղի մնացորդ:

84. (84-րդ կետն ուժը կորցրել է 16.11.07 N 363-Ն)

85. Փոխանակման կետի աշխատակիցը աշխատանքային օրվա ավարտից հետո ծրագրի միջոցով կատարում է դրանում առկա տեղեկատվության կրկնօրինակում այլ արտաքին կրիչների վրա (մագնիսական սկավառակ, լազերային սկավառակ կամ այլ), որը պետք է պահպանվի մինչև հաջորդ կրկնօրինակումը:

(85-րդ կետը խմբ. 16.11.07 N 363-Ն)

86. Եթե փոխանակման կետը տեղադրել է հսկիչ-դրամարկղային մեքենա, ապա նա պետք է թղթային եղանակով վարի գրանցումների մատյան, որի էջերը կարվում և համարակալվում են փոխանակման կետի կողմից և հաստատվում Կենտրոնական բանկի կողմից: Գրանցումների մատյանը թղթային եղանակով վարելու դեպքում փոխանակման կետը պետք է յուրաքանչյուր գործարք իր կատարման պահին հաշվառի գրանցումների մատյանում: Գրանցումների մատյանում պետք է արտացոլվեն սույն կանոնակարգի 80-րդ կետում նշված բոլոր գործարքները: Գրանցումների մատյանները փոխանակման կետի կողմից ամբողջովին լրացվելուց հետո պահպանվում են առնվազն 3  տարի:

87. Փոխանակման կետերը պարտավոր են յուրաքանչյուր շաբաթ, մինչև հաջորդ շաբաթվա չորեքշաբթի օրը, Կենտրոնական բանկ ներկայացնել գործարքների ծավալների ու ձևավորված փոխարժեքների մասին արտարժույթի առուվաճառքի վերաբերյալ հաշվետվություն (ձև 14)` ըստ շաբաթվա օրերի:

88. Փոխանակման կետերը Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետվություններ ներկայացնելիս օգտագործում են յուրաքանչյուր արտարժույթի տեսակի գծով իրենց իրականացրած արտարժույթի առուվաճառքի գործարքների միջին փոխարժեքները` առանձին` առքի և առանձին` վաճառքի համար, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ՄՓառք = (ԱԾ1*ԱՓ1+ԱԾ2*ԱՓ2+...+ԱԾn*ԱՓn)/(ԱԾ1+ԱԾ2+...+ԱԾn),

ՄՓվաճառք = (ՎԾ1*ՎՓ1+ՎԾ2*ՎՓ2+...+ՎԾn*ՎՓn)/(ՎԾ1+ՎԾ2+...+ՎԾn),

 

որտեղ`

ՄՓառք (ՄՓվաճառք) - առքի (վաճառքի) միջին փոխարժեք,

ԱԾi (ՎԾi) - «i »-րդ գործարքի առքի (վաճառքի) ծավալ,

ԱՓi (ՎՓi) - «i»-րդ գործարքի առքի (վաճառքի) փոխարժեք,

«i» - փոփոխական թիվ, որը փոխվում է 1-ից «n»:

89. Եթե փոխանակման կետը տեղադրել է հսկիչ-դրամարկղային մեքենա, ապա սույն կանոնակարգի ձև 14-ի պահանջներին բավարարող արտարժույթի առուվաճառքի հաշվետվությունը պետք է կազմվի թղթային եղանակով:

90. Եթե փոխանակման կետը տեղադրել է Կենտրոնական բանկի պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորում, ապա սույն կարգի ձև 14-ով պահանջվող հաշվետվությունը կլրացվի/կմշակվի ծրագրի կողմից ավտոմատ կերպով: Այդ հաշվետվությունները պետք է ներկայացվեն Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի միջոցով կամ էլեկտրոնային փոստով, իսկ այդ ձևերով ներկայացման անհնարինության դեպքում` թղթային տարբերակով:

91. Փոխանակման կետերը պարտավոր են Հայաստանի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վճարել տարեկան պետական տուրքը և վճարումից հետո 15-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել վճարման անդորրագրի պատճենը: Անդորրագրում նշվում է, թե որ ժամանակաշրջանի համար է տուրքը վճարված:


Գ Լ ՈՒ Խ  10

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

92. Փոխանակման կետերը պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:


Գ Լ ՈՒ Խ  11

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

93. Սույն կանոնակարգի կրճատ անվանումն է` «ԿԲ կանոնակարգ 10»:


Գ Լ ՈՒ Խ  12

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

94. Փոխանակման կետերի այն աշխատակիցները, որոնք չունեն մասնագիտական որակավորման վկայական և արտարժույթի առուվաճառքի գործառնություններ են իրականացնում որպես անհատ ձեռնարկատեր` իրենց անունով տրամադրված լիցենզիայի կամ որպես աշխատակից լիցենզիային կից ներդիրում ընդգրկված լինելու հիման վրա, ինչպես նաև նախկինում տրամադրված անժամկետ մասնագիտական որակավորման վկայականներ ունեցող աշխատակիցները մինչև 2008 թվականի մարտի 3-ը Կենտրոնական բանկում պետք է հանձնեն մասնագիտական որակավորման քննություն և ստանան նոր վկայական: Վերջինիս բացակայության դեպքում նշված օրվանից նրանք չեն կարող իրականացնել արտարժույթի առուվաճառքի գործառնություններ:

95. Սույն կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արտարժույթի փոխանակման կետերն իրենց տարածքային և տեխնիկական պահանջները պետք է համապատասխանեցնեն սույն կանոնակարգի 8-րդ գլխի 45-րդ կետով սահմանված տեխնիկական պահանջներին:

Ձև 1

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների

լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի հավելվածի

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

պարոն ________________

Խնդրում եմ տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա:

Լիցենզավորվող անձի անվանումը ____________________________

Կազմակերպական-իրավական ձևը ____________________________

Գտնվելու վայրը _______________________________________

Գործունեության վայրը __________________________________

Հեռախոսահամարը (գործադիր մարմնի ղեկավարի և/կամ նման պարտականություններ կատարող այլ պաշտոնատար

անձի) _______________________________________

Կից ներկայացնում եմ (հերթական դասավորությամբ նշել ներկայացվող փաստաթղթերը).

1. _________________

2. _________________

3. _________________

 

 

Դիմող՝___________________________

(անունը, ազգանունը)

 

_________________________

              (ստորագրությունը)

                                                                                                 

 

Պաշտոնը`

 

Կ. Տ.

(Ձև1-ը  խմբ. 12.02.08 թիվ 43-Ն)

 

Ձև 2

 

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» հավելվածի

 

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր


 

___________________________________________________ հասցեում
լիցենզավորվող __________________________________________________
փոխանակման կետի տարածքն ու տեխնիկական հագեցվածությունը համապատասխանում են «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կենտրոնական բանկի կանոնակարգ 10-ի 8-րդ գլխի պահանջներին:

 

Լիցենզավորվող անձի անվանումը

 

_________________________

 

 

_______________________
(տնօրենի անունը, ազգանունը)

___________________
(ստորագրությունը)

      

Կ. Տ.


 
Ձև 3

 

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» հավելվածի


Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԻ ՄԱՍԻՆ 

Ներքոհիշյալ այն նվազագույն տեղեկատվությունն է, որը Դուք պարտավոր եք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:
1. Լիցենզավորվող անձի տվյալները

1.1. Անվանումը


1.2. Գտնվելու վայրը
 

1.3.ՀՎՀՀ (ռեզիդենտների համար)
 

1.4. Գրանցման ամսաթիվը

_____________
օր/ամիս/տարի

վայրը ________________
2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում լիցենզավորվող անձի` ձայնի իրավունք տվող մասնակցությունների վերաբերյալ

Կազմակերպության անվանումը,
ՀՎՀՀ (ռեզիդենտների համար)

 

Գտնվելու
վայրը

 

Մասնակցության
չափը
(ՀՀ դրամով)

 

Մասնակցության
չափը (%)

1.      
2.      
       
3. Տեղեկություններ լիցենզավորվող անձի մասնակիցների վերաբերյալ

3.1. Մասնակցություն ունեցող իրավաբանական անձինք

Կազմակերպության անվանումը,
ՀՎՀՀ (ռեզիդենտների համար)

 

Գտնվելու
վայրը

 

Մասնակցության
չափը
(ՀՀ դրամով)

 

Մասնակցության
չափը (%)

1.      
2.      
       
           
           
3.2. Մասնակցություն ունեցող ֆիզիկական անձինք

Անունը, ազգանունը
անձնագրի համարը
սոցիալական քարտի համարը
(առկայություն դեպքում)

 

Բնակության
վայրը

 

Մասնակցության
չափը
(ՀՀ դրամով)

 

Մասնակցության
չափը (%)

1.      
2.      
       
           

4. Օրենքի ուժով, կանոնադրությամբ կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով Դուք զրկվե՞լ եք արտարժույթի առուվաճառք իրականացնելու իրավունքից

 

Այո

 

Ոչ

   

«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները

 

5. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը կարող է հանգեցնել օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

 

Տնօրենի անունը, ազգանունը ________________________

Ստորագրություն ___________________

Ամսաթիվ

___________________
օր/ամիս/տարի

Կ.Տ.

Ձև 4

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» հավելվածի


Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԱՇԽԱՏԱԿՑԻ ՄԱՍԻՆ

Ներքոհիշյալ այն նվազագույն տեղեկատվությունն է, որը Դուք պարտավոր եք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:
1. Անձնական տվյալներ

1.1. Անունը, ազգանունը, հայրանունը

 
1.2. Ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի)  
1.3. Քաղաքացիությունը  
1.4. Անձնագրի սերիան և համարը  
1.5. Սոցիալական քարտի համարը (առկայությամբ դեպքում)  
1.6. Բնակության վայրը (հաշվառված և փաստացի)  
1.7. Հեռախոսահամարը (բնակության վայրի և բջջային)  
1.8. Էլեկտրոնային փոստի հասցեն  
2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում ձայնի իրավունք տվող մասնակցությունների վերաբերյալ

Կազմակերպության անվանումը

Գտնվելու
վայրը

Մասնակցության
չափը
(ՀՀ դրամով)

Մասնակցության
չափը (%)

1.      
2.      
       

3. Աշխատանքային գործունեությունը (վերջին 5 տարվա համար)

Կազմակերպության անվանումը

Գտնվելու
վայրը

Աշխատանքի
ընդունման և
ազատման
ժամկետները

Պաշտոնը

Պարտակա-
նությունները

1.        
2.        
         
         

4. Նշեք Ձեզ անձամբ ճանաչող կամ փոխկապակցված` ֆինանսաբանկային համակարգում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ տվյալները, որոնք, անհրաժեշտության դեպքում, կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ (եթե այդպիսիք կան)

Անունը, ազգանունը

Աշխատանքի վայրը, պաշտոնը

Բնակության վայրը
(հաշվառված և
փաստացի)

Հեռախոսը

1.      
2.      

5. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:

Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոհիշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

 

Ստորագրություն

 

Ամսաթիվ
(օր/ամիս/տարի)

 

Ձև 5

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» հավելվածի

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`

պարոն _______________

Խնդրում եմ տրամադրել լիցենզիա` արտարժույթի առուվաճառքի գործառնությունները

______________________________վայրում իրականացնելու համար` կապված

նոր մասնաճյուղ հիմնելու,

գործունեության վայրի փոփոխման հետ (ընդգծել):

 

Կից ներկայացնում եմ (հերթական դասավորությամբ նշել ներկայացվող փաստաթղթերը).

 

1. _________________

2. _________________

3. _________________

__________________________________________________________

__________________________________________________________
(փոխանակման կետի անվանումը)
__________________________________________________________
(լիցենզիայի համարը, տրման ամսաթիվը)
__________________________________________________________
(անունը, ազգանունը և ստորագրությունը)

Կ. Տ.

 

Ձև 6

 

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» հավելվածի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Լիցենզիան տրվել է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
____ _________ 20 _ թ.
թիվ ______ որոշմամբ


ԱՐՏԱՐԺՈՒՅՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ ___ 

 

Սույն լիցենզիան տրվում է __________________________________________

(լիցենզավորված անձի անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը)
արտարժույթի առուվաճառքի գործառնություններ իրականացնելու համար:

Գտնվելու վայրը`

Գործունեության վայրը`

 

Լիցենզիան տրված է անժամկետ:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`

 

________________

Կ.Տ.

                                                                     
 Լիցենզիայում փոփոխություններ
կատարելու դեպքում համապատասխան
որոշման ամսաթիվն ու համարը նշվում են
լիցենզիայի վերին աջ անկյունում:

Ձև 7

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» հավելվածի

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ ____ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ԹԻՎ ____

Լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձի (անձանց) մասին


Անունը, ազգանունը, անձնագրի սերիան և hամարը

1. _____________________________ _____________________________

2. _____________________________ _____________________________

 

Սույն ներդիրը ___________________________________________________

(փոխանակման կետի անվանումը)


արտարժույթի առուվաճառքի թիվ ____լիցենզիայի (տրված` __ ________ 20 _ թ.) անբաժանելի մասն է:

 

Հաստատում եմ`
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`

___ __________ 20 _ թ.

 

Կ.Տ.

Ձև 8

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» հավելվածի


ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՅՏ

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`

պարոն ________________

 

Խնդրում եմ թույլատրել մասնակցելու որակավորման քննությանը` արտարժույթի փոխանակման կետի աշխատակցի մասնագիտական որակավորման վկայական ստանալու նպատակով:

 

Կից ներկայացնում եմ (հերթական դասավորությամբ նշել ներկայացվող փաստաթղթերը).

 

1. _________________

2. _________________

3. _________________

 

Դիմող`

____________________
(անուն, ազգանուն)

______________
(ստորագրություն)

Ձև 9

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» հավելվածի

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացության հիման վրա
(20 ___ թ. թիվ ___ արձանագրություն),
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի
___ __20 ___ թ. թիվ _____ որոշմամբ

 

արժութային փոխանակման կետի աշխատակցի մասնագիտական որակավորման սույն վկայականը տրամադրվում է


_______________________________________ -ին
(անունը, ազգանունը)
 
 ____________________________________________
(անձնագրային տվյալները)

 

Հաստատում եմ`
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`


______________________
 
Կ.Տ.

Ձև 10

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» հավելվածի

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՅՏ

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`

պարոն ________________
 

Խնդրում եմ տրամադրել լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձի (անձանց) մասին լիցենզիայի ներդիր` կապված.
 

_______________________________________________ - ին ներդիրում ընդգրկելու

(աշխատակցի անունը, ազգանունը)

_______________________________________________ - ին ներդիրից հանելու հետ:

(աշխատակցի անունը, ազգանունը)


 

Կից ներկայացնում եմ (հերթական դասավորությամբ նշել ներկայացվող փաստաթղթերը).

1. _________________

2. _________________

3. _________________

 

______________________________________________
(լիցենզավորված անձի անվանումը)
______________________________________________
(լիցենզիայի համարը, տրման ամսաթիվը)
______________________________________________
(անուն, ազգանուն և ստորագրություն)

Կ. Տ.


Ձև 11

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» հավելվածի

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՎԵԼ ԱՆՎՏԱՆԳ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԻՐԱՌԵԼ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԸ

Փոխանակման կետի տարածքն ու տեխնիկական հագեցվածությունը կարող  են բավարարել նաև հետևյալ պահանջներին.

ա) դրամարկղի պատերը, հատակը և առաստաղը կարող են առանձնացված լինել հարակից տարածքներից երկաթբետոնե (առնվազն 12 սմ հաստությամբ), քարե (առնվազն 25 սմ հաստությամբ) կամ պողպատե (առնվազն 0.8 սմ հաստությամբ) շինանյութից ու զրահապատ ապակուց կառուցված պատերով, իսկ պատուհանները (առկայության դեպքում) կարող են լինել միայն զրահապատ ապակուց.

բ) փոխանակման կետը կարող է ունենալ հաճախորդների սպասարկման տարածք, որը կարող է առանձնացված լինել արտաքին միջավայրից երկաթբետոնե (առնվազն 12 սմ հաստությամբ), քարե (առնվազն 25 սմ հաստությամբ) կամ պողպատե (առնվազն 0.8 սմ հաստությամբ) շինանյութով և ապահովել հաճախորդի անվտանգությունը գործարքի ժամանակ: Հաճախորդների սպասարկման տարածքի պատուհանները (առկայության դեպքում) կարող են լինել միայն զրահապատ ապակուց, իսկ մուտքի դուռը` երկշերտ պողպատից: Մուտքի դռան վրա կարող է տեղադրված լինել ավտոմատ կառավարվող էլեկտրոնային կողպեք, որը հնարավորություն կտա փոխանակման կետի աշխատակցին` տարածության վրա բացելու կամ փակելու այդ դուռը և նաև հնարավորություն կտա հաճախորդին այն բացելու` փոխանակման կետից դուրս գալու ժամանակ.

գ) փոխանակման կետի դրսի կողմից կարող է տեղադրված լինել տեսախցիկ, որը կարող է հնարավորություն տալ նկարահանելու և հետևելու փոխանակման կետի (դրսի կողմից) մուտքի մոտ կատարվող գործողություններին: Մյուս տեսախցիկը կարող է տեղադրված լինել փոխանակման կետի հաճախորդների սպասարկման տարածքում այնպես, որ հնարավորություն տա նկարահանելու և հետևելու հաճախորդների սպասարկման սրահում կատարվող գործողություններին: Փոխանակման կետի սպասարկման տարածքի մուտքի դռան երկու կողմից կարող է փակցված լինել «Փոխանակման կետի տարածքը և դրա շրջակայքը տեսագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ:

Ձև 12

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» հավելվածի

Արտարժույթի առուվաճառքի վերաբերյալ անդորրագիր

N

Համար

Ամսաթիվ

Ամսաթիվ

Ժամ

Ժամ
Փոխանակման կետ`

Անվանում

ՓԿ անվանում

Գտնվելու վայր

Գործունեության վայր

Արտոնագիր

Արտոնագրի N

ՀՎՀՀ

Հարկ վճարողի
հաշվի համար

Համակարգիչ

Համակարգչի
գրանցման համար

Հաճախորդ`

Անվանում

Հաճախորդի անվանումը

Փաստաթուղթ

Հաճախորդի անձնագրի համարը
Գործարքի մանրամասնություններ`

Գործարքի
տեսակը 

Գործարքի տեսակը («արտարժույթի առք» կամ «արտարժույթի վաճառք»,
«արժույթի մուտք», «արժույթի ելք»)

Փոխանակման
փոխարժեքը ՀՀ
դրամով

Փոխարժեքը թվերով


(«մուտք» կամ «ելք» տեսակի գործարքների համար չի մուտքագրվում)

Մուտք
(hաճախորդից
ընդունված)

Գումար գումարը թվերով  Արժույթ արտարժույթի
կոդ
Գումարը տառերով

Ելք
(hաճախորդին
տրվող)

Գումար գումարը թվերով  Արժույթ արտարժույթի
կոդ
Գումարը տառերով

Կատարող

Նշվում է կատարող պատասխանատուն

Կատարող

Կատարողի ստորագրությունը

Ձև 13

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» հավելվածի

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ՖԻՍԿԱԼԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
(ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՏՅԱՆ)

Ամսաթիվ (սկիզբ)

Ժամանակահատվածի սկիզբ

Ամսաթիվ (վերջ)

Ժամանակահատվածի վերջ

Փոխանակման կետ՝

 

Անվանում:

ՓԿ   անվանում

 

 

գործունեության վայր:

Գործունեության իրականացման վայր

 

Արտոնագիր

Արտոնագրի No

ՀՎՀՀ

Հարկ վճարողի
հաշվի համար

Համակարգիչ

Համակարգչի
գրանցման համար

Արտարժույթի տեսակը

արտարժույթի` Ստանդարտացման միջազգային
կազմակերպության կոդ

Մնացորդ օրվա սկզբին

Դրամարկղի մնացորդը օրվա սկզբին

N

Ամսաթիվ

Տեսակ

Մուտք

Ելք

Գումար

Փոխարժեք

Գումար

Փոխարժեք

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

Ընդհանուր
գումարը

 

Ընդհանուր
գումարը

 

Մնացորդ օրվա վերջին

Դրամարկղի մնացորդը օրվա վերջին

Արտարժույթի տեսակը

արտարժույթի` Ստանդարտացման միջազգային
կազմակերպության կոդ

Մնացորդ օրվա սկզբին

Դրամարկղի մնացորդը օրվա սկզբին

N

Ամսաթիվ

Տեսակ

Մուտք

Ելք

Գումար

Փոխարժեք

Գումար

Փոխարժեք

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

Ընդհանուր
գումարը

 

Ընդհանուր
գումարը

 

Մնացորդ օրվա վերջին

Դրամարկղի մնացորդը օրվա վերջին

Արտարժույթի տեսակը

արտարժույթի` Ստանդարտացման միջազգային
կազմակերպության կոդ

Մնացորդ օրվա սկզբին

Դրամարկղի մնացորդը օրվա սկզբին

N

Ամսաթիվ

Տեսակ

Մուտք

Ելք

Գումար

Փոխարժեք

Գումար

Փոխարժեք

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

Ընդհանուր
գումարը

 

Ընդհանուր
գումարը

 

Մնացորդ օրվա վերջին

Դրամարկղի մնացորդը օրվա վերջին

Յուրաքանչյուր արտարժույթով տեղեկատվությունը ներկայացվում է առանձին (մնացորդ օրվա սկզբին-շարժ-մնացորդ օրվա վերջին):

 

«Փոխարժեք» սյունակում լրացվում է լիցենզավորված անձի սահմանած փոխարժեքը ՀՀ դրամով:

 

ՀՀ դրամի համար և Կանոնակարգ 10-ի 80-րդ կետի «բ», «գ» և «դ» պարբերություններում նշված գործարքների իրականացման ժամանակ «Փոխարժեք» սյունակը չի լրացվում:
 
Ձև 14

 

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» հավելվածի

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ամսաթիվ (սկիզբ)
Փոխանակման
կետ
Անվանումը
Գործունեության
վայր


Ամսաթիվ
(վերջ)

 

Արտոնագիր

 

ՀՎՀՀ

 

Համակարգիչ

 

Շաբաթվա
օրերը

Արտարժույթի
տեսակը

Առքի
ծավալը

Առքի
միջին
փոխարժեքը

Վաճառքի
ծավալը

Վաճառքի միջին
փոխարժեքը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը` ըստ
արտարժույթի

Արտարժույթի
տեսակը

Առքի
ծավալը

Առքի
միջին
փոխարժեքը

Վաճառքի
ծավալը

Վաճառքի միջին
փոխարժեքը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Յուրաքանչյուր արտարժույթով ներկայացվում է առանձին տեղեկատվություն:

Փոխարժեքի սյունակում  լրացվում է օրական միջին կշռված փոխարժեքը` ՀՀ դրամով, իսկ «ընդամենը» բաժնի փոխարժեքի սյունակում նշվում է շաբաթվա միջին կշռված փոխարժեքը: