Գլխավոր տեղեկություն
Համար
N 433-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.05.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.05.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մայիսի 2009 թվականի N 433-Ա

 

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ Մ. ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մ. Բադալյանին (համաձայնությամբ) 2009 թվականի մայիսի 26-30-ը գործուղել Իսպանիայի Թագավորություն՝ Վալենսիա քաղաքում կազմակերպվելիք «Հայաստան» առագաստանավի «Մեսրոպ Մաշտոց» արշավախմբի շուրջերկրյա ճանապարհորդություն՝ սփյուռքի ուղիներով» միջոցառման մեկնարկին մասնակցելու, ինչպես նաև տեղի հայկական համայնքի հետ հանդիպելու համար:

2. Հ. Հակոբյանի և Մ. Բադալյանի` Իսպանիայի Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հ. Հակոբյանի և Մ. Բադալյանի` Իսպանիայի Թագավորություն մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իսպանիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 26

Երևան