Գլխավոր տեղեկություն
Համար
N 562-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.06.2009-01.01.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.06.03/28(694) Հոդ.662
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2009 թվականի N 562-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՁԵՎԱՎՈՐՎՈՂ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն ներկայացնել համապատասխան բնագավառը բնութագրող մեթոդական ուղեցույցներ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 27

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

մայիսի 21-ի N 562-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման հետ (այսուհետ` գնահատում) կապված հարաբերությունները:

2. Գնահատման չափորոշիչները լինում են երկու տեսակի` հիմնական և լրացուցիչ:

3. Գնահատման հիմնական չափորոշիչներն ընդգրկում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության մարզպետներին ուղղակի վերապահված լիազորությունները:

4. Գնահատման լրացուցիչ չափորոշիչները ներառում են համապատասխան մարզում այն աշխատանքների կատարումը, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ուղղակի վերապահված չեն մարզպետին, սակայն մարզպետի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների պատշաճ կատարումը կարող է էական նշանակություն ունենալ այդ աշխատանքների կատարման վերջնական արդյունքների վրա:

5. Գնահատման լրացուցիչ չափորոշիչները կարող են փոփոխվել յուրաքանչյուր տարի` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության գերակայությունները և իրականացվելիք ծրագրերը:

6. Գնահատման չափորոշիչները հաստատվելուց հետո համապատասխան իրավասու հանրապետական գործադիր մարմնի կողմից մշակվում են գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցներ (այսուհետ` մեթոդական ուղեցույց), որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի ու համապատասխան հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի համատեղ հրամաններով:

7. Հանրապետական գործադիր մարմինները, մեթոդական ուղեցույցները մշակելիս, առաջնորդվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մարզպետներին վերապահված լիազորություններով:

8. Գնահատման չափորոշիչների միավորների ընդհանուր գումարը պետք է կազմի 100 միավոր: Մեթոդական ուղեցույցներում սահմանված նվազագույն միավորը 0-ն է, և յուրաքանչյուր գնահատման միավոր ավելանում է 0.5 միավորով:

9. Գնահատվող աշխատանքները գնահատվում են տարեկան մեկ անգամ, որի արդյունքները հրապարակվում են մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը:

10. Գնահատման արդյունքներով մինչև 60 միավորը գնահատվում է անբավարար, 60-ից մինչև 85 միավորը` բավարար, 85 միավորից բարձրը` լավ:

11. Համապատասխան հանրապետական գործադիր մարմինը, որի իրավասության սահմաններում է գտնվում տվյալ չափորոշիչի գնահատումը, հաշվետու տարվա ընթացքում իրականացնում է գնահատման աշխատանքները և մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 20-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն է ներկայացնում համապատասխան մարզպետի գնահատականը` այն նախապես քննարկելով մարզպետի հետ:

12. Գնահատման աշխատանքներն իրականացվում են համապատասխան հանրապետական գործադիր մարմնի կողմից, որը վերջնական հրապարակվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կողմից:

13. Համապատասխան մարզպետը, համաձայն չլինելով չափորոշիչի գնահատականի հետ, հատուկ կարծիք է ներկայացնում համապատասխան հանրապետական գործադիր մարմին, որն էլ գնահատականի հետ միասին այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն:

14. Հատուկ կարծիքի վերաբերյալ քննարկում է կազմակերպվում Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում: Քննարկվող չափորոշիչի վերջնական գնահատականը կարող է փոփոխվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

մայիսի 21-ի N 562-Ն որոշման

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՁԵՎԱՎՈՐՎՈՂ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ

 

N

Չափորոշիչները

Առավել-
գույն գնա-հատման միավորը

Գնահա-տականը

Գնահատող մարմինը (մարմինները)

 

Գնահատման հիմնական չափորոշիչներ

 

 

 

1.

Ֆինանսների բնագավառում
մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

6

 

ՀՀ ՏԿՆ
ՀՀ ՖՆ

2.

Քաղաքաշինության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

5

 

ՀՀ ՏԿՆ
ՀՀ ՔՆ

3.

Գյուղատնտեսության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

4

 

ՀՀ ՏԿՆ
ՀՀ ԳՆ

4.

Տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

3

 

ՀՀ ՏԿՆ
ՀՀ ՏևԿՆ

5.

Հողօգտագործման բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

4

 

ՀՀ ՏԿՆ
ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ

6.

Կրթության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

5

 

ՀՀ ՏԿՆ
ՀՀ ԿԳՆ

7.

Առողջապահության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

5

 

ՀՀ ՏԿՆ
ՀՀ ԱՆ

8.

Սոցիալական ապահովության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

5

 

ՀՀ ՏԿՆ
ՀՀ ԱՍՀՆ

9.

Մշակույթի և սպորտի բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

6

 

ՀՀ ՏԿՆ

ՀՀ ՄՆ

10.

Բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

5

 

ՀՀ ՏԿՆ

ՀՀ ԲՆ

11.

Առևտրի, հանրային սննդի և սպասարկման բնագավառում
մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

2

 

ՀՀ ՏԿՆ

ՀՀ ԷՆ

12.

Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների համակարգման բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

6

 

ՀՀ ՏԿՆ

ՀՀ ԱԻՆ

ՀՀ ԿԱ ԱԱԾ

ՀՀ Ո
ՀՀ իրավասու ՀԳՄ

13.

Այլ բնագավառներում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

4

 

 

13.1.

Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության
և վարչապետի որոշումների, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում

 

 

ՀՀ ՏԿՆ

13.2.

սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի միջոցով կառավարության և վարչապետի քննարկմանը` վերջիններիս իրավասությանը վերապահված հարցերի ներկայացում

 

 

ՀՀ ՏԿՆ

13.3.

հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում

 

 

ՀՀ ՏԿՆ

ՀՀ իրավասու ՀԳՄ

13.4.

ամենամյա հաշվետվությունների ներկայացում ՀՀ կառավարություն` իր գործունեության և մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին և ընթացիկ հաշվետվությունների ներկայացում ՀՀ վարչապետին

 

 

ՀՀ ՏԿՆ

13.5.

հանրապետական գործադիր մարմինների կողմից ներկայացված մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունների քննարկում և սահմանված ժամկետում այդ մարմիններին ձեռնարկված միջոցների մասին տեղեկատվության ներկայացում

 

 

ՀՀ ՏԿՆ

ՀՀ իրավասու ՀԳՄ

13.6.

օրենսդրության կիրառման պրակտիկայի ընդհանրացում, օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն

 

 

ՀՀ ՏԿՆ

13.7.

մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների` oրենսդրությանը հակասող իրավական ակտերի վերացում կամ կասեցում oրենսդրությամբ սահմանված կարգով

 

 

ՀՀ ՏԿՆ

13.8.

oրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում մարզի տարածքում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ միջոցների ձեռնարկում

 

 

ՀՀ ՏԿՆ

ՀՀ ԿԱ ՊԳԿՎ

13.9.

համապատասխան հանրապետական գործադիր մարմիններին` իր կողմից տվյալ բնագավառում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման վերաբերյալ սահմանված կարգով տեղեկատվության տրամադրում

 

 

ՀՀ ՏԿՆ

ՀՀ իրավասու ՀԳՄ

13.10.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մասին օրենսդրության կիրառումը մարզպետարանում

 

 

ՀՀ ՏԿՆ

13.11.

մարզային ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներին ամրացված և սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործման և տիրապետման օրինականության նկատմամբ վերահսկողության իրականացում

 

 

ՀՀ ՏԿՆ

ՀՀ ԿԱ ՊԳԿՎ

13.12.

ՀՀ օրենսդրությամբ մարզպետներին վերապահված զորակոչի կազմակերպման լիազորությունների իրականացում

 

 

ՀՀ ՏԿՆ

ՀՀ ՊՆ

13.13.

լիազորված պետական մարմնին ներկայացված տեղեկատվության հավաստիություն

 

 

ՀՀ ՏԿՆ

13.14.

Մարզպետների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպում

 

 

ՀՀ ՏԿՆ

 

ԸՆԴԱՄԵՆԸ (հիմնական չափորոշիչների մասով)

60

 

 

 

Գնահատման լրացուցիչ չափորոշիչներ

 

 

 

1.

Համայնքների կողմից իրենց սեփական եկամուտների հավաքագրում

8

 

 

1.1.

Գույքահարկի հավաքագրում

 

 

ՀՀ ՏԿՆ

1.2.

Հողի հարկի հավաքագրում

 

 

ՀՀ ՏԿՆ

1.3.

Գույքահարկի և հողի հարկի գծով ապառքներ

 

 

ՀՀ ՏԿՆ

1.4.

Համայնքների կողմից հողերի օտարման և վարձակալությամբ տրամադրման արդյունավետություն

 

 

ՀՀ ՏԿՆ

2.

Մարզպետների կողմից տնտեսական զարգացման աջակցության մակարդակը

7

 

 

2.1.

Մասնավոր ներդրումների ներգրավման աշխատանքներ և նոր աշխատատեղերի ստեղծում

 

 

ՀՀ ՏԿՆ

ՀՀ ԷՆ

2.2.

Մարզում տնտեսական հնարավորությունների բացահայտում

 

 

ՀՀ ՏԿՆ

ՀՀ ԷՆ

2.3.

Մարզպետի կողմից բարդ ընթացակարգով լիցենզավորված տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին աջակցության մակարդակը

 

 

ՀՀ ՏԿՆ

ՀՀ ԷՆ

ՀՀ ԲՆ

ՀՀ ԷԲՊՆ

2.4.

Փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցություն

 

 

ՀՀ ՏԿՆ

ՀՀ ԷՆ

3.

Գյուղատնտեսության բնագավառում կատարված աշխատանքներ

6

 

 

3.1.

Մարզում մշակվող գյուղատնտեսական նշանակության հողերի ծավալի փոփոխություն

 

 

ՀՀ ՏԿՆ

ՀՀ ԳՆ

3.2.

Ոռոգման ջրի համար գումարների հավաքագրում

 

 

ՀՀ ՏԿՆ

3.3.

Գյուղատնտեսական մթերքների իրացման աջակցություն

 

 

ՀՀ ՏԿՆ

ՀՀ ԳՆ

4.

Ոչ պետական միջոցների հաշվին արտադրական ենթակառուցվածքների ոլորտում իրականացված աշխատանքների ծավալը

4

 

 

4.1.

Ոչ պետական միջոցներով հաշվետու ժամանակահատվածում իրականացված գազիֆիկացման աշխատանքներ

 

 

ՀՀ ՏԿՆ

ՀՀ ԷԲՊՆ

4.2.

Ոչ պետական միջոցներով հաշվետու ժամանակահատվածում կատարված խմելու և ոռոգման ջրով ապահովելու նպատակով աշխատանքներ

 

 

ՀՀ ՏԿՆ

4.3.

Մարզային ուղևորատար և համապատասխան մարզի համայնքային ուղևորատար փոխադրումների կազմակերպում

 

 

ՀՀ ՏԿՆ

ՀՀ ՏևԿՆ

4.4.

Ոչ պետական միջոցներով հաշվետու ժամանակահատվածում իրականացված ճանապարհաշինարարական աշխատանքներ

 

 

ՀՀ ՏԿՆ

ՀՀ ՏևԿՆ

5.

Ոչ պետական միջոցներով սոցիալական ենթակառուցվածքների ոլորտում իրա-կանացված աշխատանքների ծավալը

5

 

 

5.1.

Նախակրթական հաստատությունների, համայնքային կենտրոնների մասով

 

 

ՀՀ ՏԿՆ

ՀՀ ԿԳՆ

5.2.

Մշակույթի, առողջապահության ոլորտի հաստատությունների մասով

 

 

ՀՀ ՏԿՆ

ՀՀ ԱՆ

ՀՀ ՄՆ

5.3.

Հանրակրթական դպրոցների, ինչպես նաև դրանց ինտերնետ կապով ապահովվածության մասով

 

 

ՀՀ ՏԿՆ

ՀՀ ԿԳՆ

6.

Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն և
երկկողմանի հարաբերություններ

3

 

ՀՀ ՏԿՆ

ՀՀ ԱԳՆ

7.

Մարզպետի կողմից կատարված սշխատանքների հանրային իրազեկում

3

 

ՀՀ ՏԿՆ

8.

Մարզում աղբահանության կազմակերպում և ընդհանուր սանիտարահակահամաճարակային իրավիճակը

3

 

ՀՀ ՏԿՆ

ՀՀ ԲՆ

9.

Մարզային ենթակայության կազմակերպությունների, հաստատությունների աշխատա-
վարձերի ժամանակին վճարումներ

1

 

ՀՀ ՏԿՆ

 

ԸՆԴԱՄԵՆԸ (լրացուցիչ չափորոշիչների մասով)

40

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

100

 

 

 

Սույն աղյուսակում օգտագործվում են հետևյալ հապավումները`

 

ՀՀ ԿԱ- Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ

ՀՀ ՏԿՆ- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ ՔՆ- Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

ՀՀ ԳՆ- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ ԲՆ- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

ՀՀ ԷՆ- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ԱԻՆ- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ ԷԲՊՆ- Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ ՏևԿՆ- Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ ԿԳՆ- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

ՀՀ ԱՆ- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

ՀՀ ԱՍՀՆ- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ ՄՆ- Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

ՀՀ ՍԵՀՆ- Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ ԱԳՆ- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

ՀՀ ՊՆ- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

ՀՀ ՖՆ- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

ՀՀ ԿԱ ԱԱԾ- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ ԿԱ ՊԳԿՎ- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ Ո- Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան