Գլխավոր տեղեկություն
Համար
N 567-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.06.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.06.03/28(694) Հոդ.665
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2009 թվականի N 567-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ծրագիր-ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 27

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

մայիսի 21-ի N 567-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր - Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Պատասխանատու
կատարողները

Կատարման
ժամկետը

1

2

3

4

1.

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հոկտեմբերի 25-ի N 836-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնելը

ՀՀ առողջապահության
նախարարություն

2009 թ.
մայիսի 2-րդ տասնօրյակ

2.

Միջազգային առողջապահական կանոնների ներդրման միջգերատեսչական մասնագիտական աշխատանքային խմբերի ձևավորում` ըստ անհրաժեշտության

ՀՀ վարչապետի 2008 թ.
հոկտեմբերի 25-ի
N 836-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողով

2009 թ.

3.

«Միջազգային առողջապահական կանոնների հարցերով ազգային համակարգող մարմին ճանաչելու և միջազգային առողջապահական կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի լիազորությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ առողջապահության
նախարարություն

2009 թ.
հունիսի
2-րդ
տասնօրյակ

 4.

 

Հանրային առողջությանն առնչվող` միջազգային նշանակություն ունեցող երևույթների բացահայտման, գնահատման, արձագանքման կարողությունների ազգային առկա ռեսուրսների գնահատում

 

ՀՀ առողջապահության
նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական
պաշարների նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

ՀՀ պաշտպանության
նախարարություն

ՀՀ ֆինանսների
նախարարություն

ՀՀ կառավարությանն
առընթեր ազգային
անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

ՀՀ բնապահպանության
նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչություն

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային
տնտեսության պետական կոմիտե

ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտե

2009 թ.
հունիսի
2-րդ տասնօրյակ

 

 5.

«Ազգային համակարգող մարմնի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերի միջև կանոնավոր կապի ապահովման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ առողջապահության
նախարարություն

ՀՀ վարչապետի 2008 թ.
հոկտեմբերի 25-ի
N 836-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողով

2009 թ.
հուլիսի
1-ին տասնօրյակ

 6.

«Միջազգային առողջապահական կանոնների ներդրման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ առողջապահության
նախարարություն

ՀՀ վարչապետի 2008 թ.
հոկտեմբերի 25-ի
N 836-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողով

2009 թ.
սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ

 7.

Միջազգային առողջապահական կանոնների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ինտերնետային էջում «Միջազգային առողջապահական կանոններ» բաժնի ստեղծում

ՀՀ առողջապահության
նախարարություն

2009 թ.
սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ

8.

«Այլ երկրներին աջակցելու համար ազգային փորձագետների խումբ ձևավորելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնելը

ՀՀ վարչապետի 2008 թ.
հոկտեմբերի 25-ի
N 836-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողով

2009 թ.
սեպտեմբեր

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան