Գլխավոր տեղեկություն
Համար
N 1093-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (13.08.2009-03.07.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.10.10/50(574) Հոդ.1031
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.08.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 օգոստոսի 2007 թվականի N 1093-Ն

 

ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ կետի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների`

1) ներմուծման թույլտվության և ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ներմուծման թույլտվության ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) ներմուծման բուսասանիտարական հավաստագրի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) արտահանման բուսասանիտարական հավաստագրի ձևը` համաձայն N 4 հավելվածի.

5) վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրի ձևը` համաձայն N 5 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. սեպտեմբերի 28
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 30-ի N 1093-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետություն բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման թույլտվության (այսուհետ` ներմուծման թույլտվություն) և ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը:

2. Ներմուծման, արտահանման և վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերը հավաստում են բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների համապատասխանությունը ներմուծման, արտահանման և վերաարտահանման համար սահմանված բուսասանիտարական կանոնների պահանջներին:

3. Ներմուծման, արտահանման և վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերը տրամադրվում են լիազորված մարմնի կողմից հաստատված բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերի և բուսական արտադրանքի ցանկին համապատասխան:

 

II. ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՄԵՐԺՈՒՄԸ

 

4. Ներմուծման թույլտվությունը տրամադրվում է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման համար:

5. Ներմուծման թույլտվությունը տրվում է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների` մինչև Հայաստանի Հանրապետություն ներմուծումը:

6. Ներմուծման թույլտվություն ստանալու նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձինք դրա մասին հայտ են ներկայացնում բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչություն (այսուհետ` տեսչություն), որում պարտադիր նշվում են`

1) բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաներն արտահանող երկրի անվանումը.

2) ստացող անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը, գտնվելու վայրը.

3) ներմուծվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների անվանումները.

4) քանակությունը.

5) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցումային կետը.

6) ստացման վայրը:

7. Տեսչությունը եռօրյա ժամկետում ուսումնասիրում, տալիս է ներմուծման թույլտվություն` համաձայն N 2 հավելվածի, կամ մերժում է դրա տրամադրումը:

8. Ներմուծման թույլտվության` պահանջվող լեզվով թարգմանված (ռուսերեն կամ անգլերեն) տարբերակը լրացվում է 2 օրինակից, որոնցից մեկ օրինակը

տրվում է հայտատուին, իսկ մյուսը պահվում է տեսչությունում:

9. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման թույլտվության տրամադրումը մերժվում է, եթե կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարելու այլընտրանքային միջոցները բացակայում են:

 

III. ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

10. Հայաստանի Հանրապետություն սահմանային մաքսային մարմիններով ներմուծվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների յուրաքանչյուր տեսակի խմբաքանակի համար տեսչության պետական տեսուչն արտահանող երկրի կողմից տրված արտահանման բուսասանիտարական հավաստագիրն ստանալուց, բուսասանիտարական ստուգում անցկացնելուց, անհրաժեշտության դեպքում փորձանմուշներ վերցնելուց և դրանց փորձաքննությունից հետո` ներմուծման բուսասանիտարական կանոնների պահանջներին համապատասխանության դեպքում տալիս է խմբաքանակի ներմուծման բուսասանիտարական հավաստագիր` համաձայն N 3 հավելվածի:

11. Ներմուծման բուսասանիտարական հավաստագիրը լրացվում է հայերենով` 2 օրինակից, որոնցից մեկ օրինակն ուղեկցում է ներմուծվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները, իսկ մյուսը` արտահանող երկրի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրի բնօրինակի հետ միասին մնում է բույսերի կարանտինի սահմանային հսկիչ կետում:

 

IV. ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

12. Բուսասանիտարական հավաստագիր ստանալու համար հայտ է ներկայացվում տեսչություն, որում նշվում են`

1) արտահանող անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը և գտնվելու վայրը.

2) ներմուծող երկրի անվանումը.

3) ստացող անձի անունը, ազգանունը և բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը և գտնվելու վայրը.

4) արտահանվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների անվանումները և քանակությունը.

5) ներմուծող երկրի պետական սահմանի անցումային կետը.

6) ստացման վայրը:

13. Հայտն ստանալուց հետո տեսչությունը մեկ աշխատանքային օրվա ժամկետում անցկացնում է արտահանման ներկայացվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների զննում և դրանց` ներմուծող երկրի բուսասանիտարական կանոնների պահանջներին համապատասխանության դեպքում տալիս է բուսասանիտարական հավաստագիր` համաձայն N 4 հավելվածի:

(13-րդ կետը փոփ. 30.07.09 N 857-Ն)

14. Բուսասանիտարական հավաստագրի առաջին էջի մասերը լրացվում են հայերենով և անգլերենով` կանաչ թանաքով, իսկ երկրորդ էջի նույն մասերը` ռուսերենով, ֆրանսերենով, իսպաներենով և արաբերենով` սև թանաքով:

15. Բուսասանիտարական հավաստագիրը կազմվում է 3 օրինակից, որոնցից բնօրինակն ուղեկցում է արտահանվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները` մինչև նշանակման վայրը, մեկ օրինակը մնում է սահմանային մաքսային մարմնում, մյուսը պահվում է տեսչությունում:

15.1. Արտահանվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվում է միայն բուսասանիտարական զննման միջոցով և անվճար:

(15.1 կետը լրաց. 30.07.09 N 857-Ն)

 

V. ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

16. Վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվում է ներմուծվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները մեկ այլ երկիր արտահանելու դեպքում, եթե դրանք բավարարում են ներկրող երկրի բուսասանիտարական կանոնների պահանջները:

 17. Վերաարտահանումը հավաստագրվում է նաև այն դեպքերում, եթե վերաարտահանվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները չեն վարակվել կամ ախտահարվել վնասակար օրգանիզմներով և դրանք`

1) պահեստավորված են.

2) մասնատված են.

3) համակցված են այլ բեռների հետ.

4) վերափաթեթավորված են:

18. Վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրի առաջին էջի մասերը լրացվում են հայերենով և անգլերենով` դարչնագույն թանաքով, իսկ երկրորդ էջի նույն մասերը` ռուսերենով, ֆրանսերենով, իսպաներենով և արաբերենով` սև թանաքով` համաձայն N 5 հավելվածի:

19. Արտահանող երկրի կողմից տրված բուսասանիտարական հավաստագիրը կամ դրա` սահմանված կարգով վավերացված պատճենն ուղեկցում է վերաարտահանվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները:

 

VI. ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ

 

20. Բուսասանիտարական հավաստագրերի տրամադրումը մերժվում է հայտը ներկայացնելուց հետո 24 ժամվա ընթացքում, եթե`

1) ստուգման պահին ներմուծվող կամ վերաարտահանվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների համար արտահանող երկրի կողմից տրված բուսասանիտարական հավաստագիրը բացակայում է կամ թերի է լրացված (բուսասանիտարական հավաստագրում չվավերացված փոփոխություններ կամ ջնջումներ, բուսասանիտարական հավաստագրում տեղեկությունների բացթողումներ).

2) բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները վարակված են կարանտին վնասակար օրգանիզմներով կամ չեն համապատասխանում ներմուծող (արտահանող, վերաարտահանող) երկրի բուսասանիտարական կանոնների պահանջներին:

21. Ներմուծման թույլտվության և ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 30-ի N 1093-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ներմուծեք նկարագրությունը_18754

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՎ
ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N ________

 

Տրված է  .................. 200  թ.

  Ուժի մեջ է  ..................... 200  թ.

 

Սույնով թույլատրվում է ______________________________________________

 

(ներմուծող անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, իրավաբանական անձի
դեպքում՝ լրիվ անվանումը, գտնվելու վայրը)

______________________________________________________________

 

Հայաստանի Հանրապետություն ներմուծելու __________________________________

 

(արտահանող երկիրը և ծագման երկիրը)

______________________________________________________________

 (բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների անվանումը և քանակությունը)

 

1. Ներմուծվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները պետք է զերծ
լինեն կարանտին վնասակար օրգանիզմներից ___________________________________

______________________________________________________________

 

2. Ներմուծվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների յուրաքանչյուր խմբաքանակ պետք է ուղեկցվի արտահանող երկրի բույսերի կարանտինի կամ / և բույսերի պաշտպանության պետական մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրով` հաստատելով դրանց համապատասխանությունը սույն թույլտվության 1-ին կետում նշված բոլոր պահանջներին:

 

3. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծումը թույլատրվում է
պետական սահմանի հետևյալ անցումային կետից ________________________________

____________________________________________________________

 

4. Ներմուծվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները պետական տեսուչների կողմից ենթակա են բուսասանիտարական ստուգման Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցումային կետերում և նշանակման վայրերում:

 

5. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների խմբաքանակները, որոնք չեն համապատասխանում սույն թույլտվության 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի պահանջներին, պետական տեսուչի ցուցումով ենթակա են կասեցման, վարակազերծման, վերադարձման, վերամշակման կամ ոչնչացման:

 

6. Սույն թույլտվությամբ ներմուծվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող
առարկաները պետք է փոխադրվեն երթուղով ___________________ մինչև նշանակման վայրը

____________________________________________________________

 

7. Ներմուծման թույլատրված բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները պետական սահմանի անցումային կետերում և նշանակման վայրեր հասնելուց անմիջապես հետո ենթակա են հետևյալ բուսասանիտարական միջոցառումների անցկացմանը _________________

____________________________________________________________

 

Սույն թույլտվությունը տրված է «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա:

 

Հայտ`  .................. 200  թ. N .................

 

Պետական տեսչության պետ

_______________ _______________ Կ.Տ.

(ստորագրություն)

  (անուն, ազգանուն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 30-ի N 1093-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ներմուծեք նկարագրությունը_18754

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՎ
ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N _______

 

Արտահանողը ___________________________________________________

 

(արտահանող անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, իրավաբանական անձի
դեպքում՝ լրիվ անվանումը և գտնվելու վայրը)

 

Ստացողը _____________________________________________________

 

(ստացող անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, իրավաբանական անձի
դեպքում՝ լրիվ անվանումը, գտնվելու վայրը)

___________________________________________________________

 

Հավաստագրի տրամադրման հիմքը_____________________________________

___________________________________________________________

Հայտարարագրված փոխադրամիջոցը ____________________________________

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ներմուծվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների անվանումը

___________________________________________________________

 

Ներմուծվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների քանակությունը

___________________________________________________________

___________________________________________________________

 

Ներմուծվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ծագման երկիրը

___________________________________________________________

___________________________________________________________

 

Եզրակացություն________________________________________________

(ստուգման արդյունքները)

__________________________________________________________

 

Սահմանվում են հետևյալ կարանտին միջոցառումները ________________________

__________________________________________________________

 

Տեղեկություններ բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների
վարակազերծման կամ ախտահանման մասին ________________________________

__________________________________________________________

 

Բույսերի կարանտինի _____________________________________ սահմանային

հսկիչ կետի տեսուչ`

________________ ________________

(ստորագրություն)

  (անուն, ազգանուն)

 

___ ___________ 200  թ.

Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 30-ի N 1093-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
REPUBLIC OF ARMENIA MINISTRY OF AGRICULTURE

2. ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ
PHYTOSANITARY CERTIFICATE


Original AM

1. Արտահանողի անունն ու հասցեն

Name and address of exporter

3. Բեռ ստացողի հայտարարագրված անունն ու հասցեն

Declared name and address of consignee

4. Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչություն

Plant Quarantine and land Management State Inspectorate

5. Ծագման վայրը

Place of origin

Բույսերի պաշտպանության և կարանտինի մարմին /երկիր/

To Plant Protection and Quarantine Organization of

6. Հայտարարագրված փոխադրամիջոցը

Declared means of conveyance

7. Հայտարարագրված մուտքի վայրը

Declared point of entry

8. Տարբերակման նշաններ /նշառում/, փաթեթների թիվը և նկարագրերը, ապրանքի անվանումը, բույսերի բուսաբանական անվանումը

Distinguishing marks, number and description of packages, name of produce and Botanical name of plants

  9. Հայտարարագրված քանակը

Quantity declared

10. Սա երաշխիք է, որ նկարագրված բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները՝ ենթարկվել են տեսչական ստուգման և/ կամ փորձաքննության են ենթարկվել՝ համաձայն համապատասխան պաշտոնական ընթացակարգերի, զերծ են կարանտին վնասակար օրգանիզմներից, որոնք նշված են ներմուծող պայմանավորվող կողմից և համապատասխանում են ներմուծող պայմանավորվող կողմի բուսասանիտարական պահանջներին՝ ներառյալ կարգավորվող ոչ-կարանտին վնասակար օրգանիզմների համար պահանջները:

This is to certify that the plants, plant products and other regulated articles described herein: have been inspected and/or tested according to appropriate official procedures, and are considered to be free from the quarantine pests specified by the importing contracting party, and are considered to conform with the phytosanitary requirements of the importing contracting party, including those for regulated non quarantine pests. They are deemed to be practically free from other pests

11. Լրացուցիչ հայտարարագիր

Additional declaration

ՎԱՐԱԿԱԶԵՐԾՈՒՄ ԵՎ/ԿԱՄ ԱԽՏԱՀԱՆՈՒՄ
DESINFESTATION AND/OR DESINFECTION TREATMENT

12. Մշակման եղանակը

Treatment

Տրման վայրը
Place of issue


Ամսաթիվը՝
Date:


Լիազորված անձի անունը, ազգանունը
Name of authorized officer:
  Կազմակերպության կնիքը`
Stamp of Organization:


(Ստորագրություն)
(Signature)

13. Քիմիական նյութ /ակտիվ բաղադրիչ/

Chemical (active ingredient)

14. Տևողությունը և ջերմաստիճանը

Duration and temperature

15. Խտություն

Concentration

16. Ամսաթիվը

Date

17. Լրացուցիչ տեղեկություն

Additional information

 

Ներմուծեք նկարագրությունը_19098

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 30-ի N 1093-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
REPUBLIC OF ARMENIA MINISTRY OF AGRICULTURE

2. ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ
PHYTOSANITARY CERTIFICATE FOR RE-EXPORT


Original AM

1. Արտահանողի անունն ու հասցեն

Name and address of exporter

3. Բեռ ստացողի հայտարարագրված անունն ու հասցեն

Declared name and address of consignee

4. Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչություն

Plant Quarantine and land Management State Inspectorate

5. Ծագման վայրը

Place of origin

Բույսերի պաշտպանության և կարանտինի մարմին /երկիր/

To Plant Protection and Quarantine Organization of

6. Հայտարարագրված փոխադրամիջոցը

Declared means of conveyance

7. Հայտարարագրված մուտքի վայրը

Declared point of entry

8. Տարբերակման նշաններ /նշառում/, փաթեթների թիվը և նկարագրերը, ապրանքի անվանումը, բույսերի բուսաբանական անվանումը

Distinguishing marks, number and description of packages, name of produce and Botanical name of plants

  9. Հայտարարագրված քանակը

Quantity declared

10. Սա երաշխիք է, որ՝
- վերը նշված բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները ներմուծվել են Հայաստանի Հանրապետություն / պայմանավորվող կողմ/…………………………….- ից /ծագման երկրի պայմանավորվող կողմ/, որն ուղեկցվում է N___ բուսասանիտարական հավաստագրով

  բնօրինակ

   հաստատված պատճեն

- դրանք՝

փաթեթավորված են   վերափաթեթավորված են   սկզբնական  նոր բեռնարկղերում
- հիմք է ընդունվում՝

բուսասանիտարական հավաստագրի բնօրինակը  լրացուցիչ տեսչական ստուգման արդյունքները,
որոնք համապատասխանում են ներկրող պայմանավորվող կողմի բուսասանիտարական պահանջներին
- Հայաստանի Հանրապետությունում (վերաարտահանման պայմանավորվող կողմ) պահեստավորման ընթացքում ապրանքը չի ենթարկվել վարակման վտանգի:

This is to certify that:
- the plants or plant products and regulated articles described above……………. were imported into the Armenia (contacting party of re-export) from ……………………………(contracting party of country of origin) covered by Phytosanitary Certificate no. …………………………

original    certified true copy
- they are

packed   repacked   in original   in new containers
- based on the

original Phytosanitary Certificate  additional inspection,
they are considered to conform with the current phytosanitary requirements of the importing contracting party, and
- during storage in Armenia (contacting party of re-export) the consignment has not been subjected to the risk of infestation or infection.

11. Լրացուցիչ հայտարարագիր

Additional declaration

ՎԱՐԱԿԱԶԵՐԾՈՒՄ ԵՎ/ԿԱՄ ԱԽՏԱՀԱՆՈՒՄ
DESINFESTATION AND/OR DESINFECTION TREATMENT

12. Մշակման եղանակը

Treatment

Տրման վայրը
Place of issue


Ամսաթիվը
Date:


Լիազորված անձի ազգանունը
Name of authorized officer:
  Կազմակերպության կնիքը
Stamp of Organization:


(Ստորագրություն)
(Signature)

13. Քիմիական նյութ /ակտիվ բաղադրիչ/

Chemical (active ingredient)

14. Տևողությունը և ջերմաստիճանը

Duration and temperature

15. Խտություն

Concentration

16. Ամսաթիվը

Date

17. Լրացուցիչ տեղեկություն

Additional information

 

Ներմուծեք նկարագրությունը_19099

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան