Գլխավոր տեղեկություն
Համար
N 381-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.05.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.05.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մայիսի 2009 թվականի N 381-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 274-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի ապրիլի 1-ի «Հ. Հակոբյանին Ֆրանսիայի Հանրապետություն գործուղելու մասին» N 274-Ա որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հ. Հակոբյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` ըստ փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 12

Երևան