Գլխավոր տեղեկություն
Համար
N 397-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.06.2009-25.06.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 ապրիլի 2009 թվականի N 397-Ա

 

«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում բնակարանային ֆոնդի գնման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի հունվարի 16-ին կնքված N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրի ֆինանսավորման համար բյուջետային միջոցների բացակայությունը և «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրով նախատեսված բնակարանային ֆոնդի կառուցապատման համար բանկային համակարգից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բյուջետային երաշխիք` որպես 5200000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ հիմնական գումարով, երկու տարի մարման ժամկետով վարկի և տարեկան Լիբոր+7 տոկոսադրույքով հաշվարկվող տոկոսների վճարային պարտավորության ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով.

2) որպես բյուջետային երաշխիքի վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց` եռամսյա ժամկետում «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել 2009 թվականի հունվարի 16-ին կնքված N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրի շրջանակներում «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով տրամադրված հողամասերի, դրանց վրա իրականացվող բարելավումների մասին գրավի պայմանագիր:

(1-ին կետը փոփ. 04.06.09 N 623-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 21

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.06.2009, N 656-Ն 25.06.2009, N 397-Ա
04.06.2009, N 623-Ա 10.06.2009, N 397-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան