Գլխավոր տեղեկություն
Համար
N 419-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.05.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.05.13/25(691) Հոդ.499
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2009 թվականի N 419-Ն

 

«ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԱՔԱՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 479-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի N 228-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնել ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզում` 5 տարի ժամկետով:

2. «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ուրանի հանքաքարի հետախուզված հանքավայրերի շահագործման ընթացքում ակնկալվող արտադրանքի բաժանման կամ շահույթի բաշխման հարցերին անդրադառնալ` շահագործման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվություն տրամադրելիս:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Գեոէկոնոմիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքում ռադիոակտիվ հումքի հանքավայրերի որոնման և հետախուզման նպատակով ընդերքօգտագործման թույլտվություն տալու մասին» N 479-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 28

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան