Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-802
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.04.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.05.13/25(691) Հոդ.496
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
28.04.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2009

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

28 ապրիլի 2009 թ.

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԱԹԵՆՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի նոյեմբերի 10-ին Աթենքում ստորագրված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության ռազմական ուսումնական հաստատություններում և ուսումնական կենտրոններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի ուսուցման մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` ՀՀ սահմանադրական դատարանում 2009թ. ապրիլի 7-ին մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության ռազմական ուսումնական հաստատություններում և ուսումնական կենտրոններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի ուսուցման մասին արձանագրությունն (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 2008թ. նոյեմբերի 10-ին` Աթենքում:

Արձանագրության նպատակը Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության ռազմական ուսումնական հաստատություններում և ուսումնական կենտրոններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի ուսուցման հետ կապված հարաբերությունների կարգավորումն է:

Արձանագրությամբ նախատեսված են ուսուցումն իրականացնող` Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության ռազմական ուսումնական հաստատությունների ցանկը, ռազմաուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի ուսուցման համար պատասխանատու` Արձանագրության երկու կողմերի համապատասխան մարմինների շրջանակը, ուսուցման նպատակով ընտրված ուսանողներին ներկայացվող պահանջները և ուսուցման համար թեկնածուների ընտրության չափանիշները, ուսուցման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման համապատասխան սկզբունքները և այլն:

Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.

- ապահովել ուսանողների տրանսպորտային և ուղեբեռային ծախսերը դեպի Հունաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ և հակառակ ուղղությամբ,

- ապահովել Հունաստանի Հանրապետության տարածք մուտքի և այնտեղից ելքի համար պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերը,

- ապահովել Հունաստանի Հանրապետության տարածքում ուսանողի մնալու ընթացքում անհրաժեշտ ապահովագրությունը,

- սեղմ ժամկետներում հետ կանչել կարգապահական խախտումների հետևանքով հեռացված ուսանողին` Հունաստանի Հանրապետության համապատասխան մարմինների հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո:

Արձանագրության համաձայն` մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 30-ը ռազմական ուսումնական հաստատություններում ուսանողների թվի վերաբերյալ Արձանագրության երկու կողմերի միջև պետք է ստորագրվի Հավելված, որը կհանդիսանա Արձանագրության անբաժանելի մասը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2008 թվականի նոյեմբերի 10-ին Աթենքում ստորագրված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության ռազմական ուսումնական հաստատություններում և ուսումնական կենտրոններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի ուսուցման մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

28 ապրիլի 2009 թ.

     ՍԴՈ-802