Գլխավոր տեղեկություն
Համար
N 1790-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (12.06.2009-05.03.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.01.12/2(374) Հոդ. 43
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 25 դեկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 դեկտեմբերի 2004 թվականի N 1790-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՅՏԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ բաժնի 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզիայի ձևերը` համաձայն NN 2 և 3 հավելվածների.

գ) Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզիա ստանալու մասին հայտի ձևերը` համաձայն NN 4 և 5 հավելվածների.

դ) առաջին և երկրորդ դասերի ռադիոակտիվ նյութեր և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի աղյուսակը` համաձայն N 6 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
     

Ա. Մարգարյան


2004 թ. դեկտեմբերի 22
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 9-ի N 1790-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորմանը ներկայացվող պահանջները:

2. Սույն կարգի նպատակը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների չթույլատրված տեղաշարժը կանխելը և մարդկանց պաշտպանվածությունն իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից ապահովելն է:

3. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների ներմուծման կամ արտահանման լիցենզիան տրվում է բարդ ընթացակարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

4. Սույն կարգը մշակված է «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան:

5. Սույն կարգի դրույթները տարածվում են կարգավորող հսկողությունից ազատման մակարդակներին (այսուհետ` ազատման մակարդակ) հավասար կամ դրանք գերազանցող բնութագրեր ունեցող ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ու գեներացնող ճառագայթման աղբյուրների վրա:

Ներմուծվող կամ արտահանվող ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների ազատման մակարդակները սահմանվում են իոնացնող ճառագայթումից պաշտպանության և իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության նորմերով:

6. Ազատման մակարդակներից ցածր բնութագրեր ունեցող ռադիոակտիվ նյութերը կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերը կամ գեներացնող ճառագայթման աղբյուրները Հայաստանի Հանրապետություն ներմուծվում կամ Հայաստանի Հանրապետությունից արտահանվում են անարգել` առանց լիցենզիայի:

Ներմուծվող կամ արտահանվող ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների ազատման մակարդակներից ցածր բնութագրեր ունենալը գրավոր հավաստում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին):

7. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխան` միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների ժամանակավոր ներմուծման հայտը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե է ներկայացվում Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների ոլորտում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից:

(7-րդ կետը փոփ. 04.08.05 N 1169-Ն, 29.05.09 N 602-Ն)

8. Ռադիոակտիվ նյութեր կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր կամ գեներացնող ճառագայթման աղբյուրներ ներմուծող կամ արտահանող անձը լիցենզիա ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե է ներկայացնում հայտ, որում նշվում են`

ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների անվանումները, ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի դեպքում` նաև դասերը, ներմուծման կամ արտահանման նպատակը, ստացման կամ առաքման նախատեսվող ժամանակը.

բ) անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` անունը, հայրանունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն, բնակության և գործունեության իրականացման վայրերը, ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների անվանումները, ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի դեպքում` նաև դասերը, ներմուծման կամ արտահանման նպատակը, ստացման կամ առաքման նախատեսվող ժամանակը:

(8-րդ կետը փոփ. 04.08.05 N 1169-Ն, լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն)

9. Հայտին կից պետք է ներկայացվեն`

ա) իրավաբանական անձի կողմից` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կողմից` պետական գրանցման վկայականի պատճենը` բոլոր ներդիրներով.

բ) ներմուծվող ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների ձեռքբերման կամ արտահանվող ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների օտարման (վաճառքի, փոխանցման, վերանորոգման ուղարկման և այլնի) պայմանագրի պատճենը: Եթե ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների ներմուծումը կամ արտահանումն իրականացվում է միջազգային կամ օտարերկրյա կազմակերպության հետ համագործակցության ծրագրի շրջանակներում, ապա պետք է ներկայացվի այդ ծրագրի պատճենը.

գ) ներմուծվող կամ արտահանվող ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման կամ պահեստավորման գործունեության լիցենզիայի պատճենը.

դ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:

10. Առաջին և երկրորդ դասերի ռադիոակտիվ նյութերի ու ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի արտահանման լիցենզիա ստանալու մասին հայտին կից լրացուցիչ պետք է ներկայացվի նաև արտահանվող ռադիոակտիվ նյութերի ու ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման համար ստացող կողմի` իր պետության օրենսդրությամբ սահմանված թույլտվության պատճենը:

11. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների ներմուծման լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից փաստաթղթերը լիցենզավորող մարմին պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության համապատասխան մաքսակետ դրանց հասնելուց առնվազն մեկ ամիս առաջ:

12. Եթե ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների ներմուծման կամ արտահանման լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե ներկայացված հայտը և դրան կից փաստաթղթերը համապատասխանում են սույն կարգի պահանջներին, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տրվում է լիցենզիա` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

(12-րդ կետը փոփ. 04.08.05 N 1169-Ն, 29.05.09 N 602-Ն)

13. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների ներմուծման կամ արտահանման լիցենզիան տրվում է մինչև ներմուծման կամ արտահանման գործընթացի ավարտը, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով` բացառությամբ սույն կարգի 14-րդ կետով նախատեսված դեպքերի:

14. Ախտորոշման կամ գիտահետազոտական նպատակներով օգտագործման համար ռադիոդեղորայքային պատրաստուկների, ռադիոիմունոլոգիական անալիզների հավաքածուների, ինչպես նաև տեխնեցիումի գեներատորների և մինչև 100 օր կիսատրոհման պարբերությամբ իոնացնող ճառագայթման ռադիոիզոտոպային բաց աղբյուրների ներմուծման լիցենզիան տրվում է 5 տարի ժամկետով:

15. Հայաստանի Հանրապետություն ներմուծված առաջին ու երկրորդ դասերի ռադիոակտիվ նյութերը և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերը Հայաստանի Հանրապետության մաքսակետերում պետք է պահվեն անվտանգության նորմերին համապատասխանող պահման կետերում` ապահովելով դրանց ֆիզիկական պաշտպանությունը:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 9-ի N 1790-Ն որոշման

Ձև 1

Ներմուծեք նկարագրությունը_951

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _ _ _ _

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

Տրված` ___ ____________ 200 __ թ.

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
________________________________________________________________
________________________________________________________________
կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը
________________________________________________________________
________________________________________________________________

_____________________________________
________________________________________________________________

Լիցենզիան տրվում է մինչև ____ ________________ 200 __ թ.

 

 

_______________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

Կ.Տ.

(Հավելվածը փոփ. 29.05.09 N 602-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 9-ի N 1790-Ն որոշման

Ձև 2

Ներմուծեք նկարագրությունը_951

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _ _ _ _

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

Տրված` ___ ____________ 200 __ թ.

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
________________________________________________________________
________________________________________________________________
կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը
________________________________________________________________
________________________________________________________________

_______________________________________
________________________________________________________________

Լիցենզիան տրվում է մինչև ____ ________________ 200 __ թ.

 

 

_______________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

Կ.Տ.

(Հավելվածը փոփ. 29.05.09 N 602-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 9-ի N 1790-Ն որոշման

Ձև 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ա Յ Տ _ _ _ _

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայտատու ______________________________________________________
2. Հայտատուի գտնվելու վայրը ___________________________________________
3. Ներմուծվող ռադիոակտիվ նյութերը կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերը կամ գեներացնող ճառագայթման աղբյուրները`
ա) անվանումը _____________________________________________________
բ) դասը _________________________________________________________
գ) որ պետությունից է ներմուծվում ________________________________________
դ) առաքողը ______________________________________________________
ե) քանակը _______________________________________________________
4. Ներմուծման նպատակը ______________________________________________
5. Օգտագործման վայրը _______________________________________________
6. Ներմուծման նախատեսվող ժամկետը ______________________________________
7. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,
բ) ներմուծվող ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման կամ պահեստավորման` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի համար հայտատուին տրամադրված լիցենզիայի պատճենը,
գ)
դ)
ե)

_____ __________ 200  թ.

____________
(ստորագրությունը)

____________________________
(հայտը ներկայացնողի անունը, ազգանունը, պաշտոնը)


Կ.Տ.

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 9-ի N 1790-Ն որոշման

Ձև 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ա Յ Տ _ _ _ _

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայտատու ______________________________________________________
2. Հայտատուի գտնվելու վայրը ___________________________________________
3. Արտահանվող ռադիոակտիվ նյութերը կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերը կամ գեներացնող ճառագայթման աղբյուրները`
ա) անվանումը _____________________________________________________
բ) դասը _________________________________________________________
գ) որ պետություն է արտահանվում ________________________________________
դ) ստացողը  ______________________________________________________
ե) քանակը _______________________________________________________
4. Արտահանման նպատակը _____________________________________________
5. Ստացողի գտնվելու վայրը ____________________________________________
6. Արտահանման նախատեսվող ժամկետը ____________________________________

7. Ժամանակավոր արտահանման դոպքում` վերադարձման նախատեսվող ժամկետը ___________
8. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,
բ) արտահանվող ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման կամ պահեստավորման` լիցենզավորման ենթակա գործունեության համար հայտատուին տրամադրված լիցենզիայի պատճենը,
գ)
դ)
ե)

_____ __________ 200  թ.

____________
(ստորագրությունը)

____________________________
(հայտը ներկայացնողի անունը, ազգանունը, պաշտոնը)


Կ.Տ.

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 9-ի N 1790-Ն որոշման

Ա Ղ Յ ՈՒ Ս Ա Կ

ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԵՐԻ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ (ԸՍՏ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ)

Ռադիոակտիվ իզոտոպը

1-ին դաս

2-րդ դաս

TBq
(Տերաբեքերել)

Ci
(Կյուրի)

TBq
(Տերաբեքերել)

Ci
(Կյուրի)

Am-241

6.E+01

2.E+03

6.E- 01

2.E+01

Am-241 / Be

6.E+01

2.E+03

6.E- 01

2.E+01

Cf-252

2.E+01

5.E+02

2.E-01

5.E+00

Cm-244

5.E+01

1.E+03

5.E- 01

1.E+01

Co-60

3.E+01

8.E+02

3.E- 01

8.E+00

Cs-137

1.E+02

3.E+03

1.E+00

3.E+01

Gd-153

1.E+03

3.E+04

1.E+01

3.E+02

Ir-192

8.E+01

2.E+03

8.E- 01

2.E+01

Pm-147

4.E+04

1.E+06

4.E+02

1.E+04

Pu-238

6.E+01

2.E+03

6.E- 01

2.E+01

Pu-239 /Be

6.E+01

2.E+03

6.E- 01

2.E+01

Ra-226

4.E+01

1.E+03

4.E-01

1.E+01

Se-75

2.E+02

5.E+03

2.E+00

5.E+01

Sr-90 (Y-90)

1.E+03

3.E+04

1.E+01

3.E+02

Tm-170

2.E+04

5.E+05

2.E+02

5.E+03

Yb-169

3.E+02

8.E+03

3.E+00

8.E+01

Au-198

2E+02

5.E+03

2.E+00

5.E+01

Cd-109

2.E+04

5.E+05

2.E+02

5.E+03

Co-57

7.E+02

2.E+04

7.E+00

2.E+02

Fe-55

8.E+05

2.E+07

8.E+03

2.E+05

Ge-68

7.E+02

2.E+04

7.E+00

2.E+02

Ni-63

6.E+04

2.E+06

6.E+02

2.E+04

Pd-103

9.E+04

2.E+06

9.E+02

2.E+04

Po-210

6.E+02

2.E+03

6.E-01

2.E+01

Ru-106 (Rh-106)

3.E+04

5.E+05

2.E+02

5.E+03

Tl-204

2.E+04

5.E+05

2.E+02

5.E+03

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան