Գլխավոր տեղեկություն
Համար
N 332-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.04.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2009 թվականի N 332-Ա

 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ուղիղ երկաթուղային գծի կառուցման վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և հաղորդակցության նախարարի 2009 թվականի ապրիլի 2-4-ը Երևան կատարած այցի ընթացքում տրանսպորտի նախարարների մակարդակով տրանսպորտային համագործակցության հարցերով երկրորդ նիստի անցկացման և հյուրերի (6 մարդ)` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը` 2211000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած հաշվետվության:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 23

Երևան