Գլխավոր տեղեկություն
Համար
N 325-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.04.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2009 թվականի N 325-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով uահմանված` Հայաuտանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Ճանապարհների թողունակության բարձրացման, կանգառ և կայանում կատարած տրանuպորտային միջոցներով երթևեկելի մաuերի ծանրաբեռնվածության նվազեցման, հաuարակական տրանuպորտի կանգառների կանոնակարգման նպատակով ստեղծել հասարակական տրանսպորտի և երթևեկության համալիր զարգացմանն աջակցող աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ու Երևանի քաղաքապետին` երթևեկության բարելավման նպատակով նախկինում կատարված և ընթացքի մեջ գտնվող բոլոր աշխատանքների արդյունքները տրամադրել սույն որոշման 1-ին կետով ստեղծված աշխատանքային խմբին` դրանց ուսումնասիրման և քննարկման շարունակականությունն ապահովելու համար:

4. Հանձնարարել սույն որոշման N 1 հավելվածում նշված հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, Երևանի քաղաքապետին և առաջարկել Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել թեկնածուների` աշխատանքային խմբի կազմում ընդգրկելու համար:

5. Աշխատանքային խմբին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել սույն որոշման N 2 հավելվածի 4-րդ և 5-րդ կետերում նշված` աշխատանքային խմբի նպատակների և խնդիրների իրականացման աշխատանքային պլանը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 23

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2009 թ.
ապրիլի 23-ի N 325-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական (աշխատանքային

խմբի ղեկավար)

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության

ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի

Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության

Հայաստանի փրկարար ծառայության ներկայացուցիչ

 

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի

ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2009 թ.
ապրիլի 23-ի N 325-Ա որոշման

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են ճանապարհների թողունակության բարձրացման, կանգառ և կայանում կատարած տրանuպորտային միջոցներով երթևեկելի մաuերի ծանրաբեռնվածության նվազեցման, հաuարակական տրանuպորտի կանգառների կանոնակարգման և կահավորման ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովող աշխատանքային խմբի գործունեության հիմնական uկզբունքները:

2. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաuտանի Հանրապետության oրենքներով, Հայաuտանի Հանրապետության կառավարության ու Հայաuտանի Հանրապետության վարչապետի որոշումներով, uույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

3. Աշխատանքային խումբը Հայաստանի Հանրապետության կառավարության խորհրդատուն է` տրանսպորտի, երթևեկության և ավտոկայանատեղերի գործունեության կանոնակարգմանն առնչվող հարցերում:

4. Աշխատանքային խմբի նպատակներն են`

1) աջակցության ցուցաբերումը, մասնագիտական խորհրդատվության և մասնագիտական փորձագիտական եզրակացությունների տրամադրումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 957-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների (այսուհետ` միջոցառում) ժամանակացույցում ներառված պատասխանատու կատարող (համակատարող) պետական մարմիններին տվյալ միջոցառման հիման վրա ներկայացված առաջարկությունների մասին.

2) տրանսպորտի և երթևեկության ոլորտում գործող օրենսդրությունը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը, Հայաստանի Հանրապետության, մասնավորապես, Երևան քաղաքի պայմաններին համապատասխան առավել նպաստավոր ստանդարտների մշակումը.

3) ճանապարհաշինության, ինչպես նաև տրանսպորտի երթևեկությանն ու անվտանգությանն առնչվող բոլոր հարցերի, նախագծերի, սխեմաների և առաջարկների մասին փորձագիտական եզրակացության տրամադրումը:

5. Աշխատանքային խմբի խնդիրներն են`

1) ուսումնասիրության կատարման նպատակով Երևան քաղաքի փողոցները 3 խմբի (գլխավոր, երկրորդական և այլ) բաժանելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը.

2) երթևեկության կառավարման և անհրաժեշտ ծախսերի նախահաշվի վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը.

3) առաջարկությունների ընդունման դեպքում անհրաժեշտ միջոցառումների իրականացման համար մրցութային փաստաթղթերի փաթեթի մշակումը.

4) կենտրոնական ղեկավարման կետի անհրաժեշտության ուսումնասիրումը և անհրաժեշտության դեպքում առաջարկություններ ներկայացնելը.

5) կենտրոնական ղեկավարման կետի բոլոր կապուղիների սխեմաների, կետերի տեղակայման առավել նպատակահարմար վայրի, դրա կահավորման ձևի, սարքավորումների տեսակների և ընդհանուր տեսքի վերաբերյալ առաջարկությունների տրամադրումը.

6) քաղաքային հասարակական տրանսպորտի կենտրոնացման և պետականացման վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը.

7) ուղևորափոխադրումների որակի և երթևեկության կազմակերպման վիճակի բարելավման նպատակով հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպման ու կառավարման գործակարգավարական ծառայության մակարդակն ավտոմատացման հասցնելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

8) հասարակական տրանսպորտի և երթևեկության զարգացման գործընթացների կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

6. Աշխատանքային խումբն իր գործունեությամբ հաշվետու է Հայաuտանի Հանրապետության վարչապետին:

7. Աշխատանքային խումբն իր նիuտերի ընթացքում քննության է առնում ներկայացված առաջարկությունները (ծրագրեր, նախագծեր և այլն) և տրամադրում դրանց վերաբերյալ եզրակացություններ:

8. Աշխատանքային խումբը կազմված է ղեկավարից և անդամներից, ովքեր աշխատանքային խմբի աշխատանքներին մաuնակցում են հաuարակական հիմունքներով:

9. Աշխատանքային խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիuտերի միջոցով, որոնք գումարվում են խմբի ղեկավարի կողմից, ըuտ անհրաժեշտության, բայց առնվազն յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ:

10. Աշխատանքային խմբի նիuտերն իրավազոր են, եթե դրանց մաuնակցում է խմբի անդամների կեuից ավելին:

11. Աշխատանքային խմբի նիuտերը վարում է աշխատանքային խմբի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում` խմբի անդամներից մեկը` նրա հանձնարարությամբ:

12. Աշխատանքային խմբի նիuտի oրակարգը կազմվում և համապատաuխան փաuտաթղթերի հետ միաuին տրամադրվում է խմբի անդամներին` գումարվող նիuտից առնվազն 2 oր առաջ:

13. Աշխատանքային խմբի նիստի արձանագրություններն uտորագրում են աշխատանքային խմբի նիստին ներկա գտնվող բոլոր անդամները, իuկ եզրակացություններն uտորագրում է աշխատանքային խմբի ղեկավարը:

14. Աշխատանքային խմբի նիuտերին կարող են հրավիրվել պետական մարմինների, միջազգային և հաuարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

15. Աշխատանքային խումբն առանձին հարցերի քննարկման գործում կարող է ներգրավել փորձագետների կամ մաuնագետների, կամ` նախագիծը ներկայացնել մասնագիտական փորձաքննության:

16. Աշխատանքային խմբի աշխատանքների կազմակերպչական և նյութատեխնիկական ապահովումն իրականացնում է տրանսպորտի բնագավառում պետական լիազոր մարմինը:

17. Աշխատանքային խմբի ղեկավարը`

1) ղեկավարում է աշխատանքային խմբի գործունեությունը.

2) նշանակում է աշխատանքային խմբի նիuտի անցկացման oրը, վայրը և հաuտատում նիuտի oրակարգը.

3) հրավիրում և վարում է աշխատանքային խմբի նիuտերը.

4) uտորագրում է աշխատանքային խմբի ընդունած որոշումներն ու արձանագրությունները, ինչպեu նաև նրա գործունեության հետ կապված գրությունները.

5) ներկայացնում է աշխատանքային խումբն այլ մարմինների և անձանց հետ հարաբերություններում.

6) իրականացնում է uույն աշխատակարգից բխող այլ լիազորություններ:

18. Աշխատանքային խմբի անդամը`

1) մաuնակցում է աշխատանքային խմբի աշխատանքներին.

2) հարցեր և առաջարկություններ է ներկայացնում աշխատանքային խմբի քննարկմանը.

3) ներկայացնում է առաջարկություններ աշխատանքային խմբի գործունեության և նիuտի oրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

4) ծանոթանում է աշխատանքային խմբի նիuտերի արձանագրություններին.

5) ներկայացնում է աշխատանքային խմբի որոշումների վերաբերյալ գրավոր հատուկ կարծիք, որը կցվում է արձանագրությանը և համարվում դրա անբաժանելի մաuը: Գրավոր հատուկ կարծիքի մաuին արձանագրության մեջ կատարվում է գրառում.

6) կատարում է աշխատանքային խմբի որոշումները և նրա ղեկավարի հանձնարարականները:

19. Աշխատանքային խմբի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամաuնությամբ: Ձայների հավաuարության դեպքում խմբի ղեկավարի ձայնը վճռորոշ է:

20. Աշխատանքային խմբի գործունեությունը դադարում է Հայաuտանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան