Գլխավոր տեղեկություն
Համար
N 389-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.04.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.04.29/22(688) Հոդ.452
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 ապրիլի 2009 թվականի N 389-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԾՎԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Արծվանիկի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և 102 հեկտար հողերը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` պոչամբարի ընդարձակման համար, այդ թվում`

1) համայնքային սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության հողերից 34.4 հեկտար, որից` 13.5 հեկտար վարելահող, 18.4 հեկտար արոտավայր, 2.5 հեկտար այլ հողեր.

2) պետական սեփականությունը հանդիսացող` անտառային հողերից 29.2 հեկտար թփուտ.

3) իրավաբանական անձի սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 38.4 հեկտար վարելահող:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Արծվանիկի գյուղական համայնքի ղեկավարին`

1) ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայի կամ գլխավոր հատակագծի կազմմանը:

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` իրականացնել հսկողություն սույն որոշման 2-րդ կետի կատարման նկատմամբ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան
 
2009 թ. ապրիլի 18
Երևան
 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

ապրիլի 16-ի N 389-Ն որոշման

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԾՎԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան