ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2009 թվականի N 636-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1779-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի «Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկերը և դրանք մաքսային մարմիններին տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 1779-Ն որոշման N 1 hավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) 2-րդ և 4-րդ կետերի «ա» ենթակետերում «մաքսային արժեքի մանրամասնությունների հայտարարագիրը» բառերը փոխարինել «մաքսային արժեքի մանրամասնությունների հայտարարագրի ՄՀ 1 ձևը» բառերով.
2) 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի «բ» ենթակետերը «կամ պայմանագիրը» բառերից հետո լրացնել «կամ ինտերնետի միջոցով իրականացված վճարման հարցումը հավաստող փաստաթուղթը» բառերով.
3) 2-րդ կետի «դ», «ե» և «զ», 3-րդ կետի «դ» և «ե», 4-րդ կետի «գ» և «դ», 5-րդ կետի «բ» և «գ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ կետով.
«8. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` մաքսային սահմանով առանձին ապրանքների տեղափոխման դեպքում կարող են պահանջվել այլ փաստաթղթեր, մասնավորապես, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով առանձին ապրանքների տեղափոխման դեպքում` ոչ սակագնային կարգավորման նպատակով պահանջվող փաստաթղթերի բնօրինակները` թույլտվություն, եզրակացություն, լիցենզիա, վկայագիր, հավաստագիր:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության 2009 թ. հունիսի 12 Երևան
վարչապետՏ. Սարգսյան