ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2009 թվականի N 393-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 551 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» N 551 որոշմամբ սահմանված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ կետի`
ա. երկրորդ պարբերությունից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետի)» և «(Երևանում` Երևանի քաղաքապետին)» բառերը,
բ. երրորդ պարբերությունից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետի)» բառերը.
2) 4-րդ կետից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետի)» և «(Երևանում` Երևանի քաղաքապետը):» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. ապրիլի 18 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|